ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌԱՖԱՅԵԼԻ ՀԱՐՑԻՆ
Փետրվար 15, 2009
Հարց Hovahnnisyan Rafael-ից
Nikol jan chem karox shut-shut chgrel uxxaki kariqt shat enq zgum. mi arajark unem, erb vor veradarnas k@hyurnkalves mez Hatuk Gndi andamneris??? menq shat jerm @ndunelutyun kkazmakerpenq , spasum em patasxanit:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Ռաֆայել, երբ այլեւս ընդհատակում չեմ լինի եւ կլինեմ ազատության մեջ, ինձ հետ հանդիպելը բացարձակ դժվար չի լինի: Ինձ համար միայն պատիվ կլինի ձեզ հյուրընկալվելը եւ որեւէ ընդունելություն կազմակերպելու կարիք չի լինի: Ես կայցելեմ ձեր նշած վայրը, եւ մենք կնստենք-կզրուցենք որպես ընկերներ: Լավ եղեք, բարեւներ «Հատուկ գնդի» ընկերներին, եւ` պայքար, պայքար մինչեւ վերջ: Կեցցե՛ք:













