> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ANNA-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ANNA-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Anna-ից

Barev im shat hargeli Nikol jan. Uzum em vor @ndhatakum qez lav nayes!!! Hima ancnem harcis. Nikol jan ches karcum vor haxtanakic heto, jarangelov kisaver tntesutyun Levon Ter- Petrosyan@ iren hatuk ankextsutyamb e xoselu erkri arka xndirneri masin, u nerkayis haylurayin vardaguyn propagandayi bacakayutyan paymannerum shat djvar e linelu joxovrdin bacatrel tntesutyan problemneri xorqaynutyun@ u varvox qaxaqakanutyan anhrajeshtutyun@. Uzum em harcnel mtavaxutyun chunes vor kkrknvi ayn inch arden mek angam exel e 90akannerin Erb soveti averac tntesutyan hamar mexadrum ein Naxagahin hima el ays ishxanutyan avervatsutyunneri hamar joxovurd@ kmexadri Ter-Petrosyanin. Naxapes shnorhakal em patasxanit hamar!!! Lav mna!!!:)

Նիկոլի պատասխանը - Թանկագին Աննա. Լ. Տեր-Պետրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանը Մուսալեռումնախկինում արդեն նշել եմ, որ իմ կարծիքով մեր շարժման արդյունքում ձեւավորվելիք, այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած իշխանության բարձրագույն առաքելությունը ոչ թե իշխանությունը պահելն է, ոչ թե տնտեսությունը վերականգնելն է, այլ իշխանությունը հանձնելը: Ճիշտ հասկացեք, չեմ ասում, թե տնտեսությունը վերականգնելը կարեւոր չէ. դա կարեւոր, չափազանց կարեւոր գործ է, բայց երբ Տեր-Պետրոսյանի ղեկավարած իշխանությունը ծաղկման հասցնի Հայաստանի տնտեսությունը, զարգացնի մշակույթն ու կրթությունը, այդ իշխանությունը իր առաքելությունը կատարած չի լինի դեռեւս: Առաքելությունը կատարված կարելի է համարել այն ժամանակ, երբ այդ իշխանությունը ընտրություններում կպարտվի, եւ կճանաչի իր պարտությունը: Շատ լավ, թող ժողովուրդը մեղադրի Տեր-Պետրոսյանին, բայց թող այդ մեղադրանքը, դժգոհությունը իրացնելու հնարավորություն ունենա: Թող նախագահական ընտրություններում ժողովուրդը ձայն տա ոչ թե գործող նախագահ Տեր-Պետրոսյանին, այլ նրա քաղաքական հակառակորդին, եւ գործող նախագահ Տեր-Պետրոսյանը ընդունի իր պարտությունը եւ շնորհավորի ընդդիմության թեկնածուին` նորընտիր նախագահին: Սա, հավատացեք, շատ ավելի կարեւոր է, քան ցանկացած որեւէ այլ հարց, որովհետեւ մենք չենք կարող զարգացնել տնտեսությունը, կրթությունը, մշակույթը, եթե որպես հանրություն չենք պարզել մեր ներքին հարաբերությունները, այդ հարաբերություններում չենք հասել ներդաշնակության, որ կոչվում է Սահմանադրական կարգ, որ կոչվում է օրինականություն, որ կոչվում է ժողովրդավարություն: Մնացածը արդեն լուծվող հարցեր են, ես կասեի` տեխնիկական հարցեր: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.