ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Հայկ Հայրապետյանից
Ինձ հետաքրքրում է մի հարց եւս: Ըստ քո ունեցած տվյալների՝ մարտիմեկյան զոհերի իրական թիվը քանի՞սն է: Գոնե մոտավորապես :
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, կարծում եմ ճիշտ են վարվում նրանք, ովքեր մարտի 1-ի զոհերի թվի մասին խոսելիս օգտագործում են «առնվազն տասը զոհ» բառակապակցությունը: Իսկ որ զոհերի իրական թիվը առնվազն մեկով ավելի է, ինձ համար ակնհայտ է, եւ այդ զոհը այն քաղաքացին է, որի ծնոտը ընկած էր Ձկան խանութի դիմացի էստակադայի վրա: Հիշում եք, իշխանությունները ցինիկաբար պնդեցին, որ դա ոչխարի կամ խոճկորի ծնոտ է: Նման վերաբերմունքը ուղղակի սրբապղծության հերթական դրսեւորումը կարելի է համարել` իշխանությունների կողմից: Ամեն դեպքում, մարտի 1-ի զոհերի թվի մասին խոսելիս պետք է ասենք «առնվազն տասը զոհ», կամ «առնվազն 11 զոհ, որոնցից մեկի ինքնությունը մինչեւ օրս պարզված չէ»: Չի կարելի բացառել, որ զոհերի թիվը ավելի մեծ է, բայց այս պահին նման բան պնդելու անհերքելի փաստեր ձեռքիս տակ չունեմ:













