> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Հայկից

Բարև Նիկոլ ջա~ն: Մի տեսակ երկխոսության պես բան է ստացվում, բայց հարցիս պատասխանից հետո ցանկություն ունեցա մի քանի դիտարկումներս ներկայացնեմ: Իշխանություն ունեցողների համար ընդդիմության կողմնակիցը դառնում է անձնական թշնամի: Կարող եմ գրազ գալ դաշնակը, օեկականը, բհկականը դրանք բոլորն էլ ընտրել են Սերժ Սարգսյանին, նրան հայհոյում են, սակայն ծառայում նրա իշխանության պահպանման համար կրճտացնելով ատամները ինչպես կատաղած շուն, որը ցանկություն անգամ չունի, որ իր տիրոջ կողմը ինչ-որ մեկը նույնիսկ հայացք նետի: Նմանատիպները մեր մեջ շատ են, նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե ինչքան շատ: Օլիգարխները, նրանց սափրագլուխները, իշխանավոր պահապան շներն անձամբ կմասնակցեն ժողովրդի “ջարդին”: Նրանք ունեն կորցնելու ամեն ինչ, նրանց համար Լևոն Տեր-Պետրոսյանի անունը հավասարազոր է պատժատուի: Նրանք ամեն ինչի պատրաստ են իշխանափոխություն թույլ չտալու համար: Եվ այսպես շուրջօրյա հանրահավաք անցկացնելու համար առաջին իսկ փորձի դեպքում սրանք, արդեն դրա դառը փորձն ունեն, հաստատ կփորձեն դրա դեմն առնել առաջին իսկ օրը: Թե ինչ կանեն ուղղակի չեմ պատկերացնում գաղափար անգամ չունեմ: Չեմ մտածում դրա մասին չեմ փորձի գուշակել, մի բան սակայն հստակ կասեմ, կմասնակցեմ ու արդեն շուրջօրյա: Միայն մի բան չգիտեմ թե հանրահավքի վայրը, որը կլինի Մատենդարանը դրա համար հեչ հարմար վայր չէ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. կարեւորն այն է, որ մենք շարունակում ենք ձեռք ձեռքի տված պայքարել` հանուն մեր երազած Հայաստանի: Մնացածը, մնացած բոլոր հարցերը, հավատացեք, էական չեն: Դրանք բոլորը լուծվող հարցեր են, կարեւորն այն է, որ մենք կանգնած ենք ու շարունակելու ենք կանգնած մնալ մինչեւ վերջնական հաղթանակ: Իսկ ձեր նշած սադրանքներին դիմակայելու մեխանիզմներ մշակելը արդեն ՀԱԿ քաղաքական վերնախավի խնդիրն է, բայց սադրանքների հնարավորությունը մեզ չպետք է մղի երկչոտության ու վախկոտության: Ոչ թե մենք պետք է իշխանությունից վախենանք, այլ իշխանությունը` մեզնից: Եւ հավատացեք, այդպես էլ կա: Բայց եթե մենք ուզում ենք ձուկ որսալ առանց թրջվելու, սա առնվազն լուրջ չէ: Ձուկ բռնողը թրջվելուց չի վախենա: Եթե վախենա, չի կարող ձուկ որսալ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.