> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՀ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՐՑԻՆ

Հարց ՀՀ Ազատ Քաղաքացուց

Բարև Նիկոլ ջան: Շնորհակալ եմ պատասխանի համար: Անկեղծ ասած, ամենևին համաձայն չեմ, որ սոցիալական բունտը չպետք է օգտագործել հեղափոխության համար: 2 պատճաոռվ: Նախ մարտի 1-ից հետո ցանկացած միջոց արդարացված է: Եվ, 2-րդ, ամենակարևորը: Մենք պայքարում ենք ոչ միայն իրավունքների վերականգնման, այլ նաև բարեկեցության ապահովման համար: Կարծում եմ, համամիտ ես, որ բարեկեցությունը նույնպես կարևոր է: Իսկ այս ճգնաժամի պատճառով մեր երկրում տեղի ունենալիք խնդիրների համար 90 տոկոսով պատասխանատու են իշխանությունները: Այնպես, որ Շարժումը պետք է լուծի նաև այդ խնդիրը` իրականացնելով իշխանափոխություն: Լավ, բանավեճի չվերածեմ հարցս: Ուղղակի կուզենայի քո կարծիքը հայտնես նախորդ հարցիս մեջ արծածված թեմայի վերաբերյալ: ՀԱԿ-ը ինչպիսի՞ մասնակցություն պետք է ունենա Երևանի քաղաքապետի ընտրություններին, ո՞վ պետք է գլխավորի ցուցակը: Շնորհակալություն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ. ինքս համաձայն եմ այն մտքի հետ, որ ժողովրդի ինքնիշխանությունը վերականգնելու համար ընդունելի են պայքարի բոլոր հնարավոր մեթոդները: Բայց այստեղ կա երկու բայց. այս միտքը չի նշանակում, թե պետք է միանգամից ձեռնմուխ լինել պայքարի ամենածայրահեղ մեթոդին, եւ հետո` որեւէ մեթոդ որդեգրելիս պետք է վերլուծել, թե դա որքանով կհանգեցնի առաջադրված նպատակի իրագործմանը` տվյալ դեպքում Levon Ter-Petrossianժողովրդի ինքնիշխանության վերականգնմանը: ՀՀ քաղաքացու ինքնիշխանության վերականգնման համար սերժանտական իշխանության տապալումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է, եւ շատ զգույշ է պետք լինել ժողովրդի ինքնիշխանության վերականգման նպատակը մեկ ուրիշ հակաժողովրդական իշխանություն ձեւավորելու նպատակի հետ չշփոթելու համար: Ինչ վերաբերում է սոցիալական բունտին, ասել էի, որ սոցիալական դժգոհությունը կարեւոր քաղաքական ֆակտոր է, եւ այն հնարավոր չէ շրջանցել, բայց այդ սոցիալական դժգոհության էներգիան պետք է ուղղորդել դեպի քաղաքացիական պայքարի հուն: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ ցուցակը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից գլխավորելուն, չեմ կարծում, թե հանրապետության գործող նախագահը կարող է գլխավորել Երեւանի քաղաքապետի ընտրություններում որեւէ քաղաքական ուժի նախընտրական ցուցակ: Նկատի ունեմ, մենք պետք է ձգտենք, որ մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները արդեն տեղի ունեցած լինեն ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունները: Այսօրվա մեր խնդիրը սա է, իսկ օրվա հոգսը բավ է օրվա համար: Լավ եղեք: Նշեմ նաեւ, որ ժողովրդի հետեւողական կամքը անխորտակելի զենք է, եւ այդ կամքի առկայության, դրսեւորման դեպքում որեւէ ծայրահեղ քայլի դիմելու կարիք ուղղակի չի լինում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.