> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DAVIT-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DAVIT-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Davit-ից

1+1+1+Սիրելի Նիկոլ: Կարո՞ղ ես ասել, թե ինչո՞ւ Կոնգրեսի քաղաքական մարտավարությունն այդքան աղքատիկ է ու մամլո ասուլիսներից ու հարցազրույցներից այն կողմ չի գնում: Չէ՞ որ գնում է պայքար, ճակատամարտ, ու այստեղ հաղթում է նա, ով ճկուն է ու արագ է արձագանքում: Տես, ինչպե՞ս կարելի էր ոչ միայն դատարանների առջև հավաքվել, այլև, ասենք, քաղբանտարկյալներին դատող բոլոր դատավորների տների առաջ մինի-հանրահավաքներ անցկացնել մեկ շաբաթ կամ ինչ-որ ժամանակահատված: Այդ դեպքում, գոնե, իրենց ընտանիքների անդամներին ինչ-որ բան հասկանալի կդառնար: Կամ նույն 7-ի գործով բանտարկյալները մի քայլ անեն, որ հանկարծակիի բերեին արդեն իրենց տակտիկային սովոր բռնավորներին: Հասկանու՞մ ես, սրանք մանրուքներ են, սակայն մեծ հաղթանակը կերտվում է նման մանրուքներից: Հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանը չպիտի նստի-մշակի այդ քայլերը, դրա համար պետք է շտաբ, մարդիկ, որոնց առջև նպատակ է դրված: Սակայն, բացի Պրեսկոտ քեռիներից բողոքելուց այսօր այդ շտաբում իբր ընդգրկված մարդիկ որևէ բան անել ի վիճակի չեն: Տխուր է:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Դավիթ. ես նախընտրում եմ հարցերին վերաբերվել ոչ միայն իրավիճակներ արձանագրելու, այլեւ լուծումներ առաջարկելու կտրվածքով: Դուք միանշանակ ճիշտ եք. Լեւոն Տեր-Պետրոսյանը չպետք է պլանավորի եւ իրականացնի ակցիաներ, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը բավական ծանրաբեռնված աշխատում է տարածքային կառույցների ձեւավորման, քաղբանտարկյալներին իրավական աջակցության, արտաքին եւ հանրային կապերի բնագավառում: Իմ կարծիքով ձեր նշած ակցիաները պետք է լինեն երիտասարդական թեւի պատասխանատվության ոլորտում, բայց որպեսզի երիտասարդական նախաձեռնությունները, թեւերը սկսեն գործել, պետք է իրենց քայլերում ստանան Կոնգրեսի ղեկավարության քաջալերանքը: Համամիտ եմ, որ հատկապես այս շրջանում պետք է տեղի ունենան ակցիաներ` ամենօրյա: Նաեւ համաձայն եմ, որ պետք չէ ամեն ինչ թողնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հայեցողությանը: Կոնգրեսում պետք է լինեն այլ մարդիկ եւս, ովքեր իրենց վրա կվերցնեն որոշակի պատասխանատվություն եւ նախաձեռնություն: Եթե դուք ընդգրկված եք Կոնգրեսի որեւէ կառույցում, փորձեք ձեր կառույցում ձեր իդեաների համախոհներ գտնել, ովքեր կհամաձայնեն աջակցել ձեր նախաձեռնությունների իրականացմանը: 1+-ի իմաստը դրա մեջ է. եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան չի անում, բայց այդ բանը պետք է անել, ուրեմն 1+-ի հետեւորդը այդ գործը վերցնում է իր վրա: Մեր շարժման մեջ նախաձեռնող, իրենց վրա պատասխանատվություն վերցնելու ընդունակ մարդիկ պետք է ակտիվ լինեն, եւ ամեն ինչ չէ, որ պետք է դիտեն ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անելիքների համատեքստում: ՀԱԿ կենտրոնական գրասենյակը իր հերթին ոչ միայն չպետք է խոչընդոտի նախաձեռնությունները, այլեւ պետք է խրախուսի, ուղղորդի դրանք, եւ խթանի դրանց իրականացմանը: Էլի եմ ասում` ոչ մի ակցիա իշխանությունը անուշադրության չի մատնելու, բոլոր ակցիաներից բերման ենթարկվողներ լինելու են: Բայց ու՞մ պարզ չէ սա, ո՞վ է ուզում հեղափոխություն անել առանց դժվարությունների, առանց պայքարի: Առանց պայքարի դա հնարավոր չէ. իսկ պայքարը ծնում է հակապայքար, ուրեմն` հակապայքարը պետք է ծնի ավելի մեծ պայքար: Մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.