> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ MARTIK-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ MARTIK-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Martik-ից

Hargeli Nikol hamozvac em vor duk kaj texyak ek te inchpes er Edurd Hovhannisyan@ jamanakin spurkahayutyen@ koch anum finansakan ognutyun chtramadrel sovetakan miutyan@, kani vor ayd mijocner@ chein hasnum hayastan u chein carayum irenc npatakin, inchu hamar Hay Azgayin Kongres@ nmanatip laynamashtab karozchutyun chi irakanacnum spurkum, che vor ayd gumarner@ vor havakum en spurkahayer@ chi carayun Hayastanin, yev inchu HAK-@ mijocner chi dzernarkum spurkahayerin nerkayacnelu hayastani irakan vichak@, es gtnum em vor spurk@ shat karevor derakatarutyun uni drcum. mardik chgiten te inch e katarvum hayastanum shnorhakalutyun:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Մարտիկ, սա շատ նուրբ թեմա է: Այն որ արտերկրից եկած գումարները ծառայում են հիմնականում ավազակապետությանը, դրանում երկու կարծիք լինել չի կարող: Օրինակ` Լինսի հիմնադրամը ուղղակի թալանի մի աննախադեպ կերակրատաշտ դարձավ օլիգարխիայի, իշխանության եւ մերձիշխանական ուժերի համար: Բայց կա նաեւ այլ հանգամանք. ի վերջո այդ փողերը լվանալու համար իշխանությունները ինչ-որ աշխատանքներ են իրականացնում, շինարարություն անում, եւ այս ընթացքում աշխատատեղեր են բացվում, որոնցից օգտվում են նաեւ մեր չարքաշ հայրենակիցները, ովքեր իրենց ընտանիքի հոգսը հոգալու ոչ մի այլ ճանապարհ չունեն: Այս հարցը մեծ հաշվով կրկնակի երես ունի, եւ չնայած ձեր նշած փաստարկները անհիմն չեն, բայց կա նաեւ հակառակ կողմը: Չնայած` այդ աշխատանքներում ընդգրկված մարդկանց, քաղաքացիներին նույն իշխանությունները վերածում են հինգ հազար դրամով ձայն տվող հնազանդ զանգվածի` օգտվելով այդ մարդկանց ծանր սոցիալական վիճակից: Մի քանի տարի առաջ արտերկրում ապրող իմ ծանոթներից մեկը դադարեցրել էր Հայաստանում բնակվող իր բարեկամներին գումար ուղարկելը եւ նրանց հորդորել էր` եթե ուզում եք լավ ապրել, պայքարեք լավ երկիր ունենալու համար եւ ոչ թե բազմեք բազկաթոռին` սպասելով, որ ես ԱՄՆ-ից ձեզ պահեմ: Սա էլ դիրքորոշում է, որը նույնպես անհիմն չէ: Միանշանակ է, որ մինչեւ օրս Հայաստան մտած օգնությունների շատ չնչին մասն է երկարաժամկետ օգուտ տվել Հայաստանին, եւ ես համաձայն եմ, որ այս ոլորտում մտածելու բան կա: Չնայած` չեմ կարծում, թե կարելի է կոչ անել, որ սփյուռքը Հայաստանին օգնություն չտրամադրի: Ինչ վերաբերում է Հայաստանի վիճակը արտերկրի մեր հայրենակիցներին լուսաբանելուն, այստեղ գուցե անելիք կա, բայց մյուս կողմից ցանկացած սփյուռքահայ կարող է Հայաստանի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ մի քանի անգամ ինտերնետ այցելելով: Բոլոր այն սփյուռքահայերը, որ ուզում են իմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, գիտեն: Բայց նրանցից շատերը լինելով ասենք Ավստրալիայի քաղաքացի եւ պաշտպանված լինելով այդ երկրում հաստատված իրականությամբ ու օրենքներով, առանձնապես մեծ ողբերգություն չեն համարում, որ Հայաստանում մարդիկ կարող են հարստահարվել, ունեզրկվել, բռնությունների ենթարկվել: Այդ մարդկանց համար կարեւորը Հայաստանում Արարատ սարի ֆոնին նկարվելու հնարավորություն ունենալն է եւ Թուրքիայի դեմ հեռակա պայքար մղելը: Եւ ընդամենը: Չնայած` էլի եմ ասում, սփյուռքում օբյեկտիվ տեղեկատվություն տարածելը օգտակար գործ է:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. martik
    Փետրվար 14th, 2009 at 22:49 | #1

    Hargeli Nikol shat shnorhakal em patasxani hamar,himnakanum hamazayn em kez het,shat chish es nshel vo shat nurb harc e

  1. No trackbacks yet.