> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAG-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAG-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Vahag-ից

Nikol jan, inch eq karcum aveli lav chi lini hyusisain poxotaum qaxaqakan zbosanq anckacnelu poxaren kam dran zugaher amen urbat ert anel qaxaqov mek???? 250-300 hoganoc erter ete linen (Motavorapes inchpes vor oborona-na anum)!!! Mez misht kkangnacnen, amen kerp kxochndoten erti jamanak!!! U tox amboxj qaxaq@ verhishi te incha katarvum erevani glxavor poxocnerum!!! (Voch zangvacain linelu hamar karelia mi qani xmbov shrjel) indz shat hetaqrqira dzer karciq@ sra veraberjal:-)

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահագ, շատ լավ գաղափար է, եթե այն իրականացվի քաղաքական զբոսանքներին զուգահեռ: Բայց` այդ ակցիաների մասնակիցները պետք է գիտակցեն, որ իրենց խոչընդոտելու են, հնարավոր է բերման ենթարկեն ոստիկանության բաժիններ, հնարավոր է` ինչ-որ սադրանքներ տեղի ունենան: Ձեր նշած ակցիան հենց իսկական հեղափոխական գործունեություն է: Եթե հոգեբանորեն պատրաստ եք, ուրեմն ոչ մի խնդիր չկա. ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս մինչեւ 100 հոգանոց երթ իրականացնել ցանկացած պահի: Եթե մտադիր եք իրագործել գաղափարը, կարող եք նաեւ թռուցիկներ ունենալ, եւ մարդկանց իրազեկել մարտի 1-ի հանրահավաքի մասին: Գաղափարը շատ լավն է, եւ էլի եմ ասում, եթե հոգեբանորեն պատրաստ եք, սկսեք: Բայց` սկսելու դեպքում պետք է հետեւողականորեն իրականացնեք ձեր անելիքը, հետեւելով Հայ ազգային կոնգրեսի հրապարակած ցուցումներին, որ նշված են Շարժման մասնակցի հուշաթերթիկում: Այսինքն` ոստիկանական եւ այլ խոչընդոտները չպետք է պատճառ դառնան ակցիաները դադարեցնելու համար: Նման ակցիայի մասնակիցը պետք է պատրաստ լինի բերման ենթարկվել, անգամ գիշեր անցկացնել ոստիկանության բաժիններում եւ այլն: Սա է հեղափոխական մտածողությունը եւ հոգեբանությունը: Իսկ եթե հնարավոր լինի մի քանի ուղղությամբ մինչեւ հարյուր հոգանոց այդպիսի երթեր անել` շատ ավելի լավ: Կարծում եմ` «Հատուկ գունդ», «Հիմա» նախաձեռնությունները, ՀԱԿ կուսակցությունների երիտասարդական թեւերը կարող են իրականացնել այս գաղափարը: Ոչնչից չվախենաք, չվհատվեք. գլուխներդ բարձր, դուխներդ տեղը` մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է. պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.