> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SMBAT-Ի ՀԱՐՑԱԴՐՄԱՆԸ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SMBAT-Ի ՀԱՐՑԱԴՐՄԱՆԸ

Հարց Smbat-ից

Sireli Nikol jan, cgitem qez asel em te ce, bayc es HJ-terter@ taracum em Rosia tonavajari taracqum: Verjin jamanakners hajaxaki en darzel tonavajarum asxatox anhat zernerecneri djgohutyunner@ nerdrvox HDMn-eri, nranc kirarman kargi ev petutyan koxmic partadrvox harkayin jnsumneri veraberyal: Dran havasar nranq djgohum en naev texi varzavjarneri arncutyamb: Mardik nuyn vjar@ vjarelov naxkinum, hima djvaranum en jgnajami pajmannerum vjarel irenc asxatac@ vorpes varzavjar ev HDM-i vjar: Bazmativ vajaratexer bac en toxnvum, karcum em vor du dranic texjak ces: Es vorpes bavakan shpumner unecox mard nranc het karcum em texin kliner arnvazn kisov cap nvazecnel texi varzavjarner@ dranov isk mexmacnel zernerecneri vijak@, hnaravorutyun talov sarunakel irenc goyatevum@: Miajamanak naxadep stexcel myus tonavajarneri varzavjarneri ijecman hamar: Xndrum em ays lrjaguyn harci patasxan@ jstel Rosia tonavajari sepakanater Hargarjan Paron X. Suqiasjanic (hnaravorutyan depqum nra het arajin isk kontakti jamanak): Qani vor @st inz dranic mecapes kaxvac e hazaravor @ntaniqneri goyatevum@, vstahutyun@ ev havat@ sarjman xekavarneri handep: Nayev nax@ntreli e asxatel jamanakavor vnasov hanun hazaravor mardkanc,vor aysor mardik ays harcov lucum en irenc haci xndir@: Hamozvac em vor ayd qajl@ ir het inqstinqjan kberi mjus tonavajarneri varzavjarneri eakan gni ijecman@ vor@ mec azdecutyu n kunena tvyal zernerecneri te finansakan ev te hogebanakan vijaki barelavman vra: Neroxutyun Nikol jan qezanic ays lrjaguyn harc@ barcracnelov ev aknkalelov qezanic arzaganq cankacac patasxani depqum.

Qo Hayastani Hanrapetutyan Arjanapativ eritasard qaxaqaci - Smbat

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սմբատ, ես դեմ չէի լինի այս հարցին ավելի մանրամասն ծանոթ լինել, բայց հասկանում եք, որ ըստ էության նման հնարավորություն այս պահին չունեմ: Մենք բոլորս գիտենք, որ «ՍԻԼ կոնցեռնի» սեփականատերերը պարկեշտ մարդիկ են, եւ համոզված եմ նրանք իրենցից կախված հնարավորը կանեն ձեր նշած տոնավաճառի աշխատողների վիճակը չծանրացնելու համար: Էլի եմ ասում, մանրամասներին ծանոթ չեմ, բայց իմ կարծիքն այն է, որ իրավիճակը ծանրացնում է կառավարությունը, որը ի հեճուկս տրամաբանության, ոչ թե թեթեւացնում, այլ ավելի է ծանրացնում հարկային բեռը, ըստ էության վարելով կողոպտիչ հարկային քաղաքականություն` հարկ դնելով անգամ մարդկանց բառիս բուն իմաստով հանապազօրյա հացի վրա` փոխարենը հարկային ոչ մի հավելյալ բեռ չդնելով օլիգարխների վրա, վարելով օլիգարխիային գերշահույթներով ապահովող դրամավարկային քաղաքականություն: Դուք տեսնում եք, որ կառավարության այս «հոգատարությունը» որեւէ կերպ չի առնչվում Սուքիասյանների ընտանիքին եւ նրան պատկանող ձեռնարկություններին, որոնք արդեն առնվազն տարիուկես գտնվում են հարկային բացահայտ տեռորի կիզակետում: Համաձայնեք, որ «Ռոսիա» տոնավաճառում զբաղված մարդիկ շատ ավելի լավ վիճակում են, քան «Բջնի» գործարանի աշխատակիցները, ովքեր կորցրել են իրենց աշխատատեղերը: Ամեն դեպքում, տոնավաճառի աշխատանքին միջամտելու որեւէ հավակնություն եւ միտում չունենալով` հույս ունեմ, որ այստեղ աշխատող մարդիկ եւ «ՍԻԼ կոնցեռնի» ղեկավարությունը փոխադարձաբար ըմբռնումով կմոտենան միմյանց խնդիրներին: Լավ եղեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.