> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ JIRAYR-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ JIRAYR-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Jirayr-ից

Barev sireli Nikol jan, ayn hartsy (te ardyoq mi or haghteluenq???) et xosacel verjacrelenq der petrvari verjin. u amen or et ory mi orov motenuma, vor azatutyan shin-hraparakum qefenq anelu:) baic im harcy ayla, indz urish bana tanjum, zut ishxanapoxutyan texnikakan hartsery, ete nor yntrutyunner nshanakven, kam serojy hrajarakan ta, minchev irenc andznakan irery havaqel gnaly, ban chen toghni erkric, qani vor bolornen hantsagorts, kveracnen amen mi past u pastatuxt, miqani datavot, miqani marishbozikyan, mi qani oligarx u verjin hramanov naxagahi mi hatel jard kkazmakerpen, (vorovhetev sranq anspaseli, agresiv hivandneren), u kgnan burkina-faso, ba heto menq etqani takis voncenq durs galu, haziv ashxatenq linenq chinastani u rusastani varkery het tanq:(( ba irenc patijnery chen krelu sranq qo kartsiqov??????? ete imanan vor el varyant chka gnaluen u ornel imacan iranc gnalu, sranc brnel chi lini, lusin kpaxnen es putankeqy. iharke 1000 hancanq kataracy 50 hat avel kkatari, im meqenayi vra grac amen tuganqic heto sirts mrmruma, baic mi angam mi orum 4 hat grelein u erb 5-rdy grecin hech tandzis cher, srancic petqa vaxenal haghtanaki u haghtanaki pashtonakan hastatman yndhacqum, vory kkazmi mot 2 amis, 11-rd zohy arden shat klini Hayastani hamar. isk inch verabervuma haghtanakin, da irakananaluya HH qaghaqacu dzerqov, voch te ervopaci stic jptacoxneri dzerqov! Merci

Նիկոլի պատասխանը - Սիրելի Ժիրայր, ձեր մտահոգությունները ինձ հասկանալի են, եւ չեմ կարող դրանք անհիմն համարել: Մյուս կողմից, սակայն, եկեք արձանագրենք, որ մեր գերխնդիրը ոչ թե ինչ-որ մարդկանց պատժելն է, այլ Հայաստանում Սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնելը: Սա չի նշանակում, իհարկե, թե բոլորիս հայտնի հանցանքների հեղինակները պետք է անպատիժ մնան: Քավ լիցի, ուղղակի, եթե մեր ընտրությունը  օրինականության ու Հայաստանի նկատմամբ հանցանք կատարած անձանց պատժելու բնական ցանկության միջեւ լինի, եթե նման ընտրանք առաջանա` մենք պետք է ընտրենք օրինականությունը: Սա շատ նուրբ եւ կարեւոր հարց է, որովհետեւ առնչվում է Նոր Հայաստանի ճակատագրին, որովհետեւ այդ Հայաստանը կառուցվելու է ձեր նշած ժամանակահատվածում գցված հիմքերի վրա: Ենթադրենք մի իրավիճակ, երբ կանգնում է ավազակապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Եւ եթե ամբաստանյալ կամ մեղադրյալ Աղվան Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս որեւէ դատախազ, քննիչ կամ դատավոր Հովսեփյանի նկատմամբ ապօրինություն թույլ տա, ես կնախընտրեմ, որ մենք նախ պատժենք մեր թիմակից այդ դատախազին, քննիչին, դատավորին` եթե անգամ այդ ընթացքում եւ այդ առիթը օգտագործելով Հովսեփյանը, ինչպես դուք եք ասում` Լուսին թռչի: Ինչո՞ւ եմ ասում, որովհետեւ այդ իրավիճակում Աղվան Հովսեփյանը այլեւս զուրկ է լինելու որեւէ մեկին դատելու հնարավորությունից, իսկ այն դատախազը, քննիչը, դատավորը, որ պետք է արդարադատություն իրականացնի Աղվան Հովսեփյանի նկատմամբ, հաջորդ պահին ավարտելու է նրա գործը եւ անցնելու է ՀՀ մնացած քաղաքացիների իրավական հարցերի լուծմանը: Եւ եթե մենք նրան թույլ տանք ապօրինություն անել ամբաստանյալ Աղվան Հովսեփյանի նկատմամբ, ինչպե՞ս ենք հաջորդ պահին նրան համոզելու, որ մեր մերձավորների կամ ուղղակի ՀՀ քաղաքացիների նկատմամբ ապօրինություն չգործադրի: Դա հնարավոր է միայն մի տարբերակում, եթե դատախազ-դատավորը, ոստիկանը իմանան, որ Սահմանադրությունն ու օրենքներն են իրենց միակ ուղենիշը եւ ոչ թե իշխանության կամ թեկուզ հանրության համակրանքներն ու հակակրանքները: Ընդհանրապես, մեր այս պայքարի նպատակները պոզիտիվ են, եւ մենք հարցերին պետք է նայենք հենց այս տեսանկյունից: Մենք Աղվան Հովսեփյանին դատելու ենք ոչ թե նրա համար, որ նա մեր թշնամին է կամ հակառակորդը, այլ որովհետեւ ՔՕ-ով նախատեսված հանցանքներ է գործել: Եթե օբյեկտիվ, անաչառ, օրինական քննությունը պարզի, որ մենք սխալ ենք մեր այս պնդումներում, ոչ ոք իրավունք չունի նրան պատժելու հարց բարձրացնել: Ոչ ոք: Ինչ խոսք, կարելի է փողոցում հանդիպելիս չբարեւել, բայց ոչ ավելի: Ու սա` ոչ թե Աղվան Հովսեփյանի, այլ մեր ապագայի, մեր հանրության, ՀՀ քաղաքացու իրավունքների սիրույն: Ահա սա է մեր գերնպատակը: Սակայն, եթե ձեր նշած անցումային շրջանում տեղի կունենան անցանկալի երեւույթներ, դրանց լուծումը նույնպես կա` ժողովրդի կամքը, որպես իրավունքի բարձրագույն աղբյուր ի ցույց դնելը եւ այն կիրառելը: Այս ընթացքում, սակայն, պետք է լինել մաքսիմալ թափանցիկ, եւ որոշումները պետք է կայացվեն իրապես համաժողովրդական կամքի արտահայտությամբ: Ու այդ որոշումների լեգիտիմությունը չպետք է կասկած հարուցի: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.