ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ASHOT HOVSEPYAN-Ի ԴԻՏԱՐԿՄԱՆԸ
Դիտարկում Ashot Hovsepyan-ից
Sireli Nikol. Krkin qez em dimum Haykakan Jamanakum hratarakvogh hodvacneri hayaereni masin im mtahogutyamb: Chem uzum qez canraberbel mshtakan yntercogh linelu havastiacumnerov, aynuhanderdz, vorpes henc mshtakan yntercogh xist mtahogvac em, orinak, marine petrosyani “hayoc lezvov”: Che vor dzer terty amenayntercvoghn e Hajastanum, ev cankacac sheghum hajerenic karogh e karciq steghcel, the da ynduneli e: Artahaytelov im hiacmunqy terti ughghvacutyamb, voch mi kerp chem karogh handurjel qrdabaro hayereny: Harc chunem:
Նիկոլի պատասխանը - Հարգելի պարոն Հովսեփյան, այս կապակցությամբ ձեր հղած նախորդ հարցին պատասխանել եմ, ու չնայած ենթադրում եմ, որ այն ձեզ չի բավարարի, կրկին խնդրում եմ ըմբռնումով մոտենաք մեր այդ դիրքորոշմանը: Էլի ընդգծեմ, որ չեմ կարծում, թե որեւէ արտառոց բան է տեղի ունենում: Լեզուն կենդանի օրգանիզմ է, որը տրվում է փորձությունների, փորձարկումների, եւ եթե այդ նորարարությունները կենսունակ չգտնվեն` լավ, եթե կենսունակ կգտնվեն` էլի լավ: Ինչ վերաբերում է պատմվածքների տեքստերում հայհոյական բնույթի բառերի, արտահայտությունների կիրառմանը, 20, 21-րդ դարի համաշխարհային գրականությունը ողողված է այդպիսի բառաձեւերով, եւ սրանից ոչ մի լեզու չի կործանվել: Ընդհակառակը, ավելի մեծ թվով մարդիկ են կապվել գրքի եւ գրականության, ընթերցանության հետ: Ես չեմ ասում, որ այդօրինակ բառերի օգտագործումը պետք է խրախուսել: Ոչ ամենեւին. բայց եթե դրանք կուտակվել են, ասվել են ուզում, դրանց պարտակումը կբերի միայն բորբոքումների: Կրկին անգամ հայցում եմ ձեր ըմբռնումը: Շնորհակալություն:














Որպես «Հայկական Ժամանակ» օրաթերթի մեկ այլ մշտական ընթերցող ուզում եմ ասել, որ մեծ հետաքրքրությամբ եմ կարդում ու բավականություն ստանում Մարինե Պետրոսյանի հոդվածներից և միշտ ուրախանում ՀԺ-ի էջերում նրան հանդիպելիս: Շնորհակալություն: