ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԱՐԻՆԵԻ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ
Երկտող Karine-ից
Nicol jan, Hajki namaki het kapvac - chenq hancnvel, uxaki henaran enq man galis:
Նիկոլի պատասխանը - Թանկագին Կարինե. ես, անշուշտ, դա հասկանում եմ, եւ կարծում եմ, որ մենք պետք է փոխադարձաբար հենարան դառնանք միմյանց համար, ապավեն լինենք մեկմեկու, որովհետեւ մեզ միավորում են հիմնարար արժեքներ, մեր երեխաների, մեր սերունդների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունն ու արժանապատվությունը: Բայց որպեսզի կարողանանք հենարան դառնալ միմյանց, պետք է հասկանանք մեր առաջ դրված խնդրի լրջությունը, թափանցեք այդ խնդրի խորքերը, լուսավորենք դրա մութ կետերն ու անկյունները: Մենք չպետք է նմանվենք այն ծանրամարտիկին, որը պատրաստվում է բարձրացնել 100 կիլոգրամ քաշով ծանրաձող, իրեն հոգեբանորեն պատրաստում է հենց այդ քաշին, մինչդեռ ծանրաձողը 200 կլիոգրամանոց է: Այս փաստից ոչ թե պետք է հուսահատվել, այլ պետք է մարզվել, գուցե փոխել քաշային կարգը, պատրաստվել հոգեբանորեն հենց այդ 200 կգ-ին եւ ավելի քաշերի: Սրանում է հաղթանակի գաղտնիքը: Եւ ես հույս ունեմ, որ կարողանում եմ հենման կետ տալ ձեզ, հույս ունեմ, որ մենք փոխադարձաբար հենարան կդառնանք միմյանց համար: Շնորհակալություն:













