> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ VAHAN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Vahan-ից

Hargeli Nikol. Harc@ vor uzum em tal, hnaravor che mek naxadasutiamb sharadrel. Usti haicelov dzer neroxamtutiun@, xndrum em zinvel hamberutiamb:) Isk hima @st eutian.
An@ndhat mtacum em te inch kpoxvi mer erkri kyanqum , ete gorcox ishxanutiun@ hrajarakan ta, u isxanutian gan ail ujer, tekuz ev joxovrdi vstahutiun@ vaileox,tekuz ev ardar @ntrutiunneri ardiunqum. Cavum em iharke, baic ekel em ain ezrakacutian, vor vochinch el chi poxvi. Iharke klinen vorosh veradasavorumner, voronq vstah em, vor kbxen voch joxovrdi u petutian shaheric…. Dran es verabervum en normal, ruseren asac amen inch klini V poriadke veshei. Aidpisin e kyanq@. Andznakan, kam vorosh depqerum xmbakain shaher@ misht el geraka en petakan u hasarakakan shaheric. Baic xist karevor mi verapahumov. Bacarutiamb ain depqi , erb isxanutian kga mi arajnord, kam mardkanc mi xumb, voronq irenc andznakan shah@ uxix hamematakan kapi mej kdnen petakani het. Aisinqn petq e gorci hetevial skzbunq@` incqan barekecik u arjanavaiel apri joxovurd@, ainqan aveli lav indz hamar. Nman motecman depqum sharjarit@ mnum e iharke andnzakan shah@` chteragnahatelov hasarakakan@. Avelin. Im karciqov mez petq e ainpisi ambicioz arajnord , vor@ unena joxovrdi barekecutiun@ ir andzi het kapelu mec npatak , dranov stanalov xist hogekan bavararvacutiun. Hima harcs. Duq dzez kam dzer gaxaparakic @nkernerin, voronq dzez het miasin hartakum ein, aidpisin hamarum eq?

P.S. Im patkeracmamb, arajnordi veronshial kaxapari mej karox e texavorvel Levon Ter Petrosyan@.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վահան, անշուշտ քաղաքական առաջնորդի դերը շատ մեծ է երկրում հաստատված իրականության տեսանկյունից, եւ անշուշտ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ունի Հայաստանը նոր մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները: Բայց եկեք հասկանանք, որ իշխանությունը մեկ անձ չէ, ոչ էլ երկու, ոչ էլ անգամ տասը: Իշխանության օղակներում ներգրավված են տասնյակ հազարավոր մարդիկ: Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, կամ երազել անգամ, որ իշխանական այդ տասնյակ հազարավոր պոստերում կհայտնվեն ազնիվ եւ պարկեշտ մարդիկ: Եթե անգամ գործ ունենք պարկեշտ մարդկանց հետ` իշխանությունը լի է գայթակղություններով, իշխանությունը մարդուն կարող է փոխել 180 աստիճանով: Ուրեմն, որն է լուծումը: Լուծումը մեկն է` նոր որակի հանրությունը, նոր որակի քաղաքացին: Ի վերջո ավազակապետությունը ձեւավորվել է բոլորիս աչքի առաջ, եւ մեզնից յուրաքանչյուրին թվացել է, որ ինչ-որ մի տեղ գոյություն ունի ինչ-որ սուպերմեն, որը ուր որ է տնից դուրս կգա, եւ արդարություն, օրինականություն կհաստատի: Սիրելի Վահան, սուպերմեններ Հայաստանում չկան, ավելի ճիշտ Հայաստանում միայն մի սուպերմեն կա, դա ՀՀ քաղաքացին է, որը սակայն ոչ թե անձ է այլ հավաքականություն: Մենք երբեմն օգտագործում ենք տերմիններ, բայց չենք փորձում խորամուխ լինել դրանց բովանդակության մեջ: Տեսեք` ասում ենք Հայաստանում օրինականություն չկա, եւ սա ճիշտ է: Ինչո՞ւ չկա, չէ՞ որ մենք ունենք օրենքներ, ինչու ուրեմն չունենք օրինականություն: Որովհետեւ օրինականություն լինում է այն դեպքում, երբ թղթի վրա գրված օրենքը իր թիկունքում ունենում է հանրություն, որը թղթի վրա գրվածը պահպանելու, անհրաժեշտության դեպքում պաշտպանելու կամք ունի: Իսկ օրինականությունը առաջին հերթին պետք է պաշտպանել իշխանությունից, որովհետեւ Հայաստանի նման երկրներում իշխանությունը օրենքը դարձնում է վահան` դրա ետեւում անարգել ապօրինություններ թույլ տալու համար: Մեր խնդիրը ոչ թե այն է, որ մենք ազնիվ մարդ գտնենք, ու կարգենք իշխանավոր, այլ այն, որ իշխանությունը դնենք այնպիսի շրջանակի, կանոնների, իրականության մեջ, որ նրա թույլ տված ցանկացած ապօրինություն պատժվի: Պողոս Պողոսյանի սպանությունը պետք է զանգվածային բողոքի ալիք բարձրացներ Հայաստանում, եւ պետք է հանգեցներ Ռ. Քոչարյանի պաշտոնանկության, բայց նման արձագանքի բացակայությունը Քոչարյանին նշան տվեց, որ ինքը Հայաստանում կարող է սպանել ում ուզենա, երբ ուզենա, ինչպես ուզենա: Բողոքի ալիք չբարձրացավ եւ որպես արդյունք տեղի ունեցավ «Ա1+»-ի փակումը, 2003-ի նախագահական ընտրությունների կեղծումը, մարտի 1-ը: Հանրությունը իրավունք չունի հույս դնել պաշտոնյայի սուբյեկտիվ հատկությունների վրա, որովհետեւ մարդու դեմքը միշտ չէ, որ ցույց է տալիս նրա ազնիվ կամ անբարո լինելը: Ես համաձայն չեմ նաեւ ձեր այն դիտարկման հետ, թե միեւնույն է ոչինչ չի փոխվի: Քայքայումը սկսում է հենց այս նախադասությունից, այս մտածելակերպից. այսպես մտածողը արդեն իսկ համաձայնվում է ամենաթողության հետ, պարարտ հող է դառնում ամենաթողության ու ապօրինության համար: Եթե դուք կարծում եք, որ փոփոխության թիվ Երթմեկ գործող անձը պետք է լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, սխալվում եք: Դուք ինքներդ պետք է լինեք թիվ մեկ գործող անձը վերափոխումների գործում, եւ եթե դուք ինքներդ պատրաստ չեք տեր լինել օրինականությանը, պաշտպանել օրինականությունը, անգամ ամենասիրելի իշխանությունը շատ արագ կարող է այլասերվել: Իշխանությունը այլասերվում է, երբ մենք, բոլորս, առաջին հերթին անձամբ դուք թույլ եք տալիս, որ այլասերվի: Իսկ ձեր այն պնդումը, թե դուք նորմալ եք վերաբերում, որ իշխանավորի համար իր անձնական շահը պետք է գերակայի հանրային շահին, ցույց է տալիս, որ դուք պատրաստ եք ցանկացած իշխանավորի թույլ տալ լկտիանալ: Եւ այսպիսի պահվածքով մենք պակաս մեծ հարված չենք հասցնում մեր պետականությանը, քան այն թալանչիները, գանձագողերը, ովքեր իրենց գործը անում են բոլորիս համակերպված հայացքի ներքո: Սիրելի Վահան, մի անգամ ասել եմ, որ հեղափոխությունը նախեւառաջ վարքի, հանրային ու անհատական վարքի եւ մտածողության փոփոխությունն է: Հեղափոխությունը մինչեւ այսօր տեղի չի ունեցել, որովհետեւ դուք լինելով Հայ ազգային կոնգրեսի համակիր, գործնականում մտածում եք այնպես, ինչպես հանրապետականներն են մտածում: Կներեք, որ նման բան եմ ասում. սա ամենեւին չեմ ասում ձեզ վիրավորելու համար, այլ ուզում եմ, որ մտածեք իմ ասածի շուրջ: Կներեք, եթե իմ պատասխանը ձեզ դուր չգա եւ շնորհակալություն հարցի համար: Խնդրում եմ նաեւ ընթերցել «Ինչպիսի իշխանություն եմ ուզում» հոդվածը, եւ իմ բաց նամակը գրող Լեւոն Ջավախյանին. այդ նյութերը տեղադրված են այս էջ կայքում, եւ արծարծում են ձեր բարձրացրած հարցերը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.