> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՄԱՐԻ ՍՅՈՒՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ 8 ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՄԱՐԻ ՍՅՈՒՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ 8 ՀԱՐՑԵՐԻՆ

Հարցեր Մարի Սյունե Հակոբյանից

Նիկոլ ՓաշինյանՈղջույն, Հարգելի Փաշինյան: Ընդունեք ջերմագին բարևներս և հարգանքներս Սյունիքից` Սիսիան քաղաքից: Ձեր թույլտվությամբ, կցանականայի ձեզ մի քանի հարցեր ուղղել, եթե դեմ չեք: Հարցերս սովորական հարցեր չեն և ես շատ կցանկանայի, որ դուք ինձ անկեղծ պատասխանեիք: Ձեր պատասխանը շատ կարևոր է ինձ համար: Նախօրոք շնորհակալություն:

Հարցերս.

1. Ի՞նչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը` Ադրբեջանում և Հայաստանում:

2. Ըստ ձեզ, այսօրվա իշխանությունները ինչի՞ց են վախենում: Ի՞նչ իրավիճակ է տիրում այսօր Հայաստանում, ի՞նչ է սպասվում Հայստանին մոտ ապագայում:

3. Ի՞նչ նպատակով է ստորագրված Մոսկովյան Հռչակագիրը: Ինչպե՞ս եք դուք գնահատում Ս. Ա. Սարգսյանի վարած քաղաքականությունը և արդյո՞ք հնարավոր է խուսափել սպառանցող պատերազմից, եթե Ս.Ա. Սարգսյանը իր ստորագրությունը` չդներ այդ հռչակագրի տակ:

4. Ի՞նչ նպատակով է Վ.Պուտինը կողմ, որ Հայաստանի «»` Ռուսաստանի կողմից Հայաստանում դաբրոն ստացած` Ս.Ա. Սարգսյանը: Ինչո՞վ և ինչպե՞ս կբացատրեիք Պուտինի նման քաղաքականությունը:

5. Որո՞նք էին Հ.Ա. Կոնգրեսի առաջացման պատճառները:

ա. Ի՞նչ նպատակ ունի Կոնգրեսը իր շարժումով:

բ. Ի՞նչ արդյունքերի է նա հասել կամ ի՞նչ արդյունքեր ունեցավ:

6. Ի՞նչ նպատակ ունի Արցախի հողերի փոխզիջումը և դրա որոշ շրջանների վերաբնակեցումը` ադրբեջանցիներով:

7. Ի՞նչ նպատակով է Ռուսաստանը իր զորակետերն ու զորակայանները փորձում տեղադրել այն տարածքներում, որի մասին ստորագրվել է Մոսկովյան Հռչակագրում: Եվ ինչո՞ւ հայկական զորամասերը փորձում է հանել այդ նշված տարածքներից: Ռուսաստանի շահն ո՞րն է այդտեղ:

8. Դուք ձեզ համարու՞մ եք ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆՅԱ: Հավատու՞մ եք նրան ինչ չեք տեսնում: Կբացատրե՞իք երկու դեպքում էլ:

Շնորհակալություն: Խնդրում եմ եղեք անկեղծ և փորձեք իմ բարձրացված հարցերին հենց այնպես չմոտենալ:
Եթե թույլ տաք, ես փոխանցում եմ նաև ձեզ Սիսիանի` Հ.Ա. Կոնգրեսի գրասենյակի անդամներից` ջերմ բարևներ և հարգանքներ: Մենք Ձեզ` Պն. Փաշինյան, շատ ենք Հարգում, Սիրում…. Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ, որովհետև մենք ունենք սկզբունք, իսկ եթե սկզբունք, ապա ունենք մեթոդ: Ամենալավագույն մաղթանքներով` Մարի Սյունե Հակոբյան, և Սիսիան ` Հ.Ա. Կոնգրես…………. Հարգանքներս:

Նիկոլի պատասխանները - Թանկագին Մարի Սյունե. խնդրում եմ դուք էլ իմ ջերմագին բարեւները փոխանցեք Սիսիանի մեր համախոհներին: Հույս ունեմ դուք հաստատակամ եք, եւ գիտեք, որ մեր պայքարը միայն մի հանգրվան ունի` Հաղթանակ: Մենք ունենք բավարար կամք այդ հաղթանակին հասնելու համար, եւ սա ամենակարեւորն է: Հիմա անցնեմ ձեր հարցերին:

1. Այդ հարցին ըստ էության պատասխանել եմ «Արտահերթ ընտրությունները այլընտրանք չունեն» եւ «Ետդարձ- քայլով մարշ` Հայաստան» հոդվածներում, որ տեղադրված են այս կայքում: Ուստի, չեմ ուզում կրկնել այդ հոդվածների ասելիքը, եւ եթե ձեզ դժվար չէ, կարդացեք դրանք, եւ ձեր հարցի պատասխանը կարծում եմ կգտնեք: Այս հարցին անդրադարձել եմ նաեւ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկի` Պետրոս Մկրտչյանի հարցին ի պատասխան, եւ այդ պատասխանը նույնպես տեղադրված է այս էջ-կայքում: Կարծում եմ այդ նյութերի ընթերցումը լիարժեք կպատասխանի ձեր առաջին հարցին:

2. Կարծում եմ Հայաստանը շարունակելու է տեղապտույտի մեջ լինել, շարունակելու է հետընթաց ապրել, քանի դեռ չի ազատվել ավազակապետությունից: Վերը նշված հոդվածներից մեկում գրել եմ, որ ժամանակը Հայաստանում կանգ է առել: Եւ դա այդպես է. Հայաստանը չի զարգանալու, հաջողություն չի ունենալու, քանի դեռ չի ազատվել ավազակապետությունից: Իսկ ավազակապետությունից ազատվել հնարավոր է միայն հանրային ակտիվության պայմաններում, եւ բնականորեն իշխանությունները վախենում են հենց հանրային ակտիվությունից: Սա է պատճառը, որ ոստիկանները տնետուն են անում, մարդկանց վախեցնում, խնդրում, անգամ կաշառում, որ հանրահավաքի չգնան: Իշխանությունը հասկանում է, որ եւս մեկ ալիք, եւ ինքը քանդվելու է: Հանրությունն էլ իր հերթին պետք է հասկանա, որ Հայաստանը չի կարողանալու հաղթահարել դեպրեսիան, քանի դեռ չի ազատվել ավազակապետությունից: Այսինքն, քանի դեռ Սերժ Սարգսյանը իշխանության է, Հայաստանին ոչինչ չի սպասում բացի դեպրեսիայից, ապատիայից եւ անկումից: Մենք պարտավոր ենք Հայաստանը ազատել այս տխուր հեռանկարից, որովհետեւ միայն այս համակարգի փլուզումը կվերականգնի ՀՀ քաղաքացու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, միայն այդ փոփոխության արդյունքում ՀՀ քաղաքացին կկարողանա ուղղել իր կորացած մեջքը եւ ձեռնմուխ լինել իր երազանքների հայրենիքի կերտմանը:

3. Մոսկովյան հռչակագրի թիվ մեկ նպատակը բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռացումը պաշտոնապես արձանագրելն էր, մի բան, որ ակնհայտորեն հակասում է հայկական կողմի շահերին: Ինչ վերաբերվում է այն մեկնաբանություններին, թե Մայնդորֆյան հռչակագիրը Ադրբեջանին արգելում է ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծել, դա ուղղակի իրականության հետ կապ չունեցող պնդում է: Այդ հռչակագրի ստորագրումից հետո Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը ազատ է «իր տարածքային ամբողջականությունը» վերականգնել ռազմական ուժի միջոցով: Բացի այդ, Ադրբեջանի դիրքորոշումը գնալով ավելի է կոշտանում, եւ սա շնորհիվ նաեւ այն բանի, որ Սերժ Սարգսյանի ջանքերով Թուրքիան խցկվեց ԼՂ հարցի բանակցային գործընթաց: Ըստ էության հայ-թուրքական բանակցություններում, որը իբր նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, քննարկվում է հիմնականում Ղարաբաղի հարցը: Այսինքն` Հայաստանը Թուրքիայի հետ քննարկում է Ղարաբաղի հարցը, մի երեւույթ, որ այլ կերպ քան դիվանագիտական տհասություն դժվար է որակել: Մայնդորֆյան հռչակագրի ստորագրման ռուսական մոտիվների մասին էլի կարող եք կարդալ վերը նշված հոդվածներում, որտեղ արված հիմնական շեշտադրումը այն է, որ Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է որպես մահակ` Ադրբեջանին վախեցնելու` էներգետիկ եւ գլոբալ անվտանգության այլ հարցերում նրանից զիջումներ կորզելու համար:

4. Կներեք, բայց այս հարցին պատասխանելու փոխարեն էլի պետք է հղում անեմ վերը բերված նյութերին: Կարճ ասեմ, որ Ռուսաստանը բավարար կոմպրոմատներ ունի Հայաստանի գործող իշխանության վերնախավի վրա, որպեսզի այդ ղեկավարությունը նրա համար դառնա շատ կառավարելի: Ռուսաստանը վախենում է Հայաստանի ինքնիշխանությունից, որովհետեւ ինքնիշխան, ժողովրդական իշխանության վրա ազդելու ստվերային լծակներ չի ունենալու: Մյուս կողմից, Հայաստանում գործնականում անհնար է հակառուսական իշխանության ձեւավորումը, որովհետեւ մենք բազմաթիվ կապերով ենք կապված այդ երկրի հետ: Եւ եթե անգամ այս պայմաններում ՌԴ-ն նախընտրում է Հայաստանում հաստատված տեսնել սերժանտական տիպի իշխանություն, կնշանակի` ուզում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից: Ուրիշ բացատրություն չկա: Որովհետեւ, էլի եմ ասում, տեսանելի ապագայում Հայաստանում չի կարող ձեւավորվել այնպիսի իշխանություն, որը այսպես կոչված «հակառուսական» քաղաքականություն վարի, որովհետեւ տեսանելի շրջափուլերում դա ակնհայտորեն կհակասի Հայաստանի շահերին: Այսինքն` եթե Ռուսաստանը իր սերժանտական գործողությունները հիմնավորում է Հայաստանում հակառուսական իշխանության հաստատման հեռանկարից խուսափելու ցանկությամբ, դա կեղծ մեկնաբանություն է, որովհետեւ Հայաստանում հակառուսական իշխանության ձեւավորման կարող է հանգեցնել միայն հենց այսօր ՌԴ-ի կողմից վարվող «հայկական» քաղաքականությունը: Որովհետեւ այսօր ՌԴ-ն որպես գործընկեր ճանաչում է ոչ թե Հայաստանի ժողովրդին, այլ նրան օկուպացիայի ենթարկած մաֆիոզ խմբավորումներին: Եւ սա, ըստ էության, պաշտոնական քաղաքականություն է, որը չի կարող հետեւանքներ չունենալ հայ-ռուսական հետագա հարաբերությունների համատեքստում: Եւ այս հեռանկարը չեզոքացնելու համար ՌԴ-ն կարծես որոշել է չեզոքացնել հայոց պետականությունը:

5. Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման առաջին եւ ամենակարեւոր արդյունքը այն է, որ Հայաստանը վերջապես ունեցավ հստակ սահմանազատված ընդդիմադիր բեւեռ, մի բան, որ չէր հաջողվում վերջին տասը տարվա ընթացքում: Եւ սա էականորեն է փոխում քաղաքական վիճակը. հիմա իշխանությունը ունի հստակ այլընտրանք, այսինքն` բոլորին հասկանալի է, թե քաղաքական որ թիմը կարող է ստանձնել իշխանությունը ավազակապետության տապալումից հետո: Կոնգրեսի հիմնական նպատակներից մեկը հենց այսպիսի թիմի ձեւավորումն է, այդ թիմի հղկումը, նրա անդամների քաղաքական եւ հանրային որակավորման բարձրացումը: Բայց կա նաեւ այլ նպատակ. նախագահական ընտրությունների շրջանում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերը ձեւավորեցին Համաժողովրդական շարժում: Եւ ետընտրական հայտնի իրադարձություններից հետո հարկավոր էր արձանագրել, որ քաղաքական այդ ուժերը շարունակում են համատեղ պայքարը` նախագահական ընտրությունների շրջանում իրենց միավորած սկզբունքների եւ գաղափարների իրագործման համար: Հարկավոր էր, որ լինի միասնական քաղաքական օրգանիզմ, որը ուղենիշ կդառնա Շարժման հարյուր հազարավոր կողմնակիցների համար, եւ կկազմակերպի նրանց պայքարը: Ստրատեգիական առումով Կոնգրեսը մի կառույց է, որ ապահովելու է պայքարի շարունակականությունը մինչեւ վերջնական հաղթանակ: Այս ճանապարհին, սակայն, Կոնգրեսը պետք է զգոն լինի` հանրության եւ հասարակական կարծիքի հետ իր աշխատանքում: Հանրությունը պետք է վստահ լինի, որ ի դեմս կոնգրեսի գործ ունի կամային, ամուր, հետեւողական եւ «դուխով» կառույցի հետ: Սա շատ կարեւոր է:

6. եւ 7. հարցերը ճիշտն ասած հասկանալի չեն, եւ չեմ ուզում կռահումներ անել դրանց իմաստի վերաբերյալ: Եթե դժվար չէ` առաջիկայում պարզաբանեք, թե ինչ նկատի ունեք:

8. Կարծում եմ Ճշմարիտ Քրիստոնյան երբեք չի համարձակվի հրապարակային իրեն անվանել Ճշմարիտ Քրիստոնյա, որովհետեւ Քրիստոնյայի ամենակարեւոր հատկանիշը սեփական մեղքերի գիտակցումն է եւ ապաշխարանքը: Գրիգոր Նարեկացին, ով Հայ առաքելական եկեղեցու սուրբ է, իրեն համարում էր մեղսագործ: Սա ասում եմ, ցույց տալու համար, որ ինքս ինձ որեւէ կերպ չեմ կարող Ճշմարիտ Քրիստոնյա համարել: Քրիտոնյա եմ, այո, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ: Բայց Ճշմարիտ Քրիստոնյա լինելու պատվին հեշտ չէ արժանանալ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, թե հավատում եմ արդյոք նրան ինչ չեմ տեսնում. «… երանի~ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կհավատան» (Հովհաննես Ի-29):

Թանկագին Մարի Սյունե` շնորհակալություն հարցերի համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Նիկոլի Համակիր` Մարի Սյունե Հակոբյան
    Փետրվար 12th, 2009 at 18:45 | #1

    Ձեզ նույնպես Շնորհակալություն հարցերիս պատսախնաելու համար` Հարգելի Փաշինյան..
    Շատ բարիակցկամ և համբերատար պատասխանեցիք իմ հարցերին…
    Ոչ միայն իմ հարցերին, այլ նաև շատ-շատերի, որ ցանկանում էին իմանալ `ձեր պետասխանը այդ հարեցերում…
    Շնորհակալություն Հարգելի Փաշինյան.
    Դուք Անպարտելի եք..
    Սյունիք ` Սիսիան.
    Հ.Ա.Կոնգրես…
    2009թվ.02.11
    18:41
    Նիկոլի Համակիր` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.1+1+1+1+`
    Հարգանքներով` Մարի Սյունե Հակոբյան.
    Լավագյույն մաղթանքերս….

  2. Serob
    Փետրվար 12th, 2009 at 23:34 | #2

    hargeli Nikol Pashinyan,es dzez het liovin hamadzainem,kartaci harcerin tvac,dzer patasxanner@,menk dzez het miasin paykareluyenk,u haxteluyenk.

  3. Serob
    Փետրվար 12th, 2009 at 23:39 | #3

    hargeli Nikol Pashinyan,harcerin tvac dzer patasxanner@ kartaci,duk shat lavek tirapetum iravijakin,miyasin paykareluyenk,u haxteluyenk.

  4. Ashot Minasyan
    Փետրվար 13th, 2009 at 12:49 | #4

    Hrashali harcer, hrashali patasxanner: Geraznac en, axper jan,daze shat lav er: de harcern el artakarg ein, espes harcer der cheinq kardacel es kayqum…harcer@ verjn er, de patasxannern el vat chein, erkusn el shat lav ein
    Axpers Haxtlu enq. Menq qez het enq Nikol jan: PAYQAR! PAYQAR! minchev Verj

  5. Arman Vaspurakan`( Armvas)
    Փետրվար 14th, 2009 at 14:14 | #5

    Hargeli Nikol Pashinyan, Hargeli Mary Syune, es chem karox antarber ancnel, qani vor @ntercelov te harcer@ u te pastasxanner kasei, vor GERAZANC ein..
    Hargeli Mary Syune, shat chkun ev shat artasovor harcer ein, duq Lragrox eq? aydpisi harcer miayn karox ein tal nranq, ovqer baxvum en ayd tesak harcerin` an@ndhat.
    Hargeli Mary Syune shat hetaqrqir tramabankan harcer ein. Ankexc linem, shaterin ktva te es chapazancnum em, bayc de ete xor@ datenq u verlucenq , apa kirt ev krtvac mardik iskuyn knkaten dzer harceri voch “sovorakan” linel@. qani vor duq henc skzbic grel eiq, vor dzer harcer@ sovorakan harcer chen, de bnakanabar petq e cankacac @ntercox krahi u haskana, vor iroq ev “SOVORAKAN CHEIN”.
    Isk 6, ev 7 rd harcer@,. im karciqov hnaravor che patasxanel, vorevhetev dranq aravel evs chpetq e hratarakven, qani vor dranc mej ka mer Petakan Gaxtniq@:)(husam haskanum eq):-)
    Isk ay verj harc@ shat lavn er, Chshmarit qristonya linel@, da karcum em
    shat hetaqrqir harc e, vor petq e iren ta cankacac qristonya..
    Shnorhakalutyun ev DZez Paron PAshinyan, ev DZez MARY-SYUNE

  6. Մարի Սյունե
    Փետրվար 20th, 2009 at 15:23 | #6

    Հարգելի Արման Վասպուրական`( Armvas), կարծում եմ կարևոր չէ, թե ով եմ ես.
    ԵՍ այս երկրի քաղաքացին եմ.իսկ թե մասնագիտությամբ էլի ով եմ? դա էլ էական ու կարևոր չէ.
    Շնորհակալություն.

  1. No trackbacks yet.