> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿԱՄՔ, ԴՈՒԽ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԱՄՔ, ԴՈՒԽ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՌՈՒՆՑՔՆԵՐՀայ ազգային կոնգրեսի` մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը էական սպասումներ ու ակնկալիքներ է առաջացրել հանրության շրջանում։ Ակնկալիքներ ունեն ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի համակիրները, այլեւ քաղաքական այս միավորման գործունեության հետ որոշակի հույսեր կապող շերտեր։ Եթե փորձենք առանձնացնել, ձեւակերպել եւ դասակարգել այդ ակնկալիքները, կպարզվի, որ դրանք կարող են ծայրահեղորեն տարբեր լինել, ընդհուպ` ուղղակի կապ չունենալ Հայ ազգային կոնգրեսի եւ նրա առաջադրած նպատակների հետ։ Ոմանք այդ հանրահավաքից ակնկալում են նախագահական նստավայրի գրոհ եւ իրադարձությունների զարգացման որեւէ այլ սցենար անիմաստ են համարում։ Ոմանք` սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ակնկալում են, որ այդ հանրահավաքը կհանգեցնի իրենց պրոբլեմների լուծմանը կամ մեղմացմանը։ Օրինակ` հանրապետության տաքսու վարորդները հույս ունեն, որ մարտիմեկյան հանրահավաքը կամ դրանից առաջ ստեղծված վիճակը իշխանություններին կստիպի իրենց դարձյալ ժամանակ տալ` սովորական պետհամարանիշերով ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնելու։ Տոնավաճառների աշխատակիցները հույս ունեն, որ այդ հանրահավաքի արդյունքում կառավարությունը կրկին կմեղմացնի իր դիրքորոշումը տոնավաճառներում առեւտուր անողների հարկման մեխանիզմների հարցում։ Փակված գործարանների աշխատակիցները հույս ունեն, որ իշխանությունները, վախենալով քաղաքական իրադարձությունների հետագա լարումից, միջոցներ կձեռնարկեն` վերաբացելու համար իրենց աշխատատեղերը։ Կարճ ասած` ստեղծվել է մի վիճակ, երբ հանրության ամենալայն շերտերը շահագրգիռ են մարտի 1-ի հանրահավաքով. ոմանք ուզում են, որ այդ հանրահավաքը իշխանության վերջը դառնա, իսկ ոմանք էլ ուզում են, որ իշխանությունը այդ հանրահավաքի տպավորության տակ անի գործողություններ, որ պիտի աներ, բայց չի արել այս ընթացքում։ Եւ եթե հիմք ենք ընդունում այս բազային տեղեկատվությունը, ակնհայտ է դառնում, որ բոլոր հիմքերը կան` ակնկալելու, որ մարտի 1-ի հանրահավաքը լինի տպավորիչ բազմամարդ, անսպասելի բազմամարդ։ Այն, որ իշխանությունը պիտի ամեն ջանք գործադրի, որ նման բան տեղի չունենա, հասկանալի է։ Թե ինչ միջոցներ են նրանք կիրառելու կամ կիրառում այս նպատակին հասնելու համար` հայտնի է ի սկզբանե։ Ահա այս իրավիճակում շատ կարեւոր է այն մարտավարությունը, որ Հայ ազգային կոնգրեսը կվարի նախահանրահավաքային այս շրջանում։ Կարեւոր է, որ Կոնգրեսը հստակ ցուցադրի, որ ինքը ընդունում եւ մարսում է բոլոր այն ուղերձները, մեսիջները, որ հանրությունը հղում է իրեն։ Իսկ այդ ուղերձները, ինչպես նշեցի, բազմաթիվ են եւ բազմազան` սկսած նախագահի նստավայրի գրոհից, մինչեւ Ղարաբաղի հարց, սոցիալական բունտից` մինչեւ քաղաքացիական անհնազանդություն, հուսահատությունից` մինչեւ խանդավառություն։ Հայ ազգային կոնգրեսը պետք է ցուցադրի, որ բոլոր այդ ուղերձները հասել են իրեն, մարսվել են իր կողմից։ Իհարկե, սա չի նշանակում, թե Կոնգրեսը պետք է այդ ուղերձները ավտոմատ կերպով վերարտադրի կամ տրվի դրանց։ Ընդհակառակը, բոլոր այդ` ծայրահեղորեն իրարից տարբեր ուղերձները, ձգտումները պետք է խմորված երեւան մեկ խառնարանում, եւ այդպիսով Կոնգրեսը պետք է դառնա այդ ամենը հավասարակշռող, հաշտեցնող ուժ։ Հանրության այդ բազմապիսի շերտերը նաեւ պետք է հստակ արձանագրեն, որ Կոնգրեսը պատրաստ է սպասարկել այդ ցանկությունները, մղումները, իհարկե` որոշակիորեն վերաձեւակերպված, հավասարակշռված, քաղաքականացված եւ քաղաքական հարցերի վերափոխված։ Եթե այսպիսի կոնտակտ տեղի ունենա, հանրահավաքի կազմակերպչական հարցը կարելի է համարել լուծված։ Բայց այս ֆոնին շատ վտանգավոր են մարտի 1-ի հանրահավաքը մեկ տարի առաջ այդ օրը տեղի ունեցած ողբերգության զոհերի հուշ-երեկոյի տրամաբանության մեջ տեղավորելու փորձերը։ Ինչ խոսք, այդ օրը պետք է հարգանքի հատուկ տուրք մատուցվի մեր զոհված եղբայրների հիշատակին, բայց նրանց հիշատակը հարգելու ցանկացած ձեւ անհեթեթ է, եթե սպանությունների հեղինակները բացահայտված չեն, իսկ որ սպանության հեղինակները այս իշխանության օրոք չեն բացահայտվելու, կարծում ենք, պարզից էլ պարզ է։ Այնպես որ, մարտի 1-ի հանրահավաքը պետք է տեղավորվի ոչ թե տարելիցի, այլ քաղաքական եւ քաղաքացիական պայքարի նոր հանգրվան-հարթակի հստակ տրամաբանության մեջ։

Իսկ ընդհանրապես, Հայ ազգային կոնգրեսը այդ հանրահավաքից առաջ պետք է պատասխան ուղերձներ հղի հանրությանը։ Իսկ սա նշանակում է, մարտի 1-ի նախընթաց շրջանում Երեւանի փողոցներում կրկին պետք է լսվեն իրազեկող եւ ուղղակի իրենց քաղաքացիական խոսքը ասող ակտիվիստների ձայները։ Ընդ որում, խնդիրը տվյալ դեպքում բացարձակապես ինֆորմացիոն չէ։ Հիմա կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանի հանրության մեծագույն մասը իրազեկված է հանրահավաքին։ Եթե անգամ իրազեկված չէ` կիրազեկվի. բավական է միայն շարժման յուրաքանչյուր ակտիվիստ իր շփման միջավայրում տարածի հանրահավաքի ժամի եւ վայրի մասին տեղեկատվությունը։ Քաղաքացիական ոչ զանգվածային ակցիաները ուրիշ ուղերձ ունեն հղելու հանրությանը` հավաստիացնել, ցուցադրել, ապացուցել, որ Հայ ազգային կոնգրեսը ունի բավարար քաղաքական կամք, հետեւողականություն եւ, որ կարեւոր է, թերեւս` ամենակարեւորը` ունի «ԴՈՒԽ»` հանրության ամենատարբեր շերտերի քաղաքական եւ քաղաքացիական շահերը սպասարկելու, ներքաղաքական ճգնաժամի մոտալուտ հանգուցալուծմանը հասնելու համար։ Ինչ խոսք, իշխանությունները բերման են ենթարկելու ակտիվիստներին, բայց բերման ենթարկվածները հաջորդ օրը պետք է իրականացնեն նույն ակցիան, եւ այդ ակցիային պետք է միանան բազմաթիվ բերման չենթարկվածներ` բերման ենթարկվելու պատրաստակամությունը դեմքներին դաջած։ Մարտի 1-ի հանրահավաքից առաջ Երեւանը պետք է ողողվի մինչեւ հարյուր հոգանոց խմբերով, որոնք միանգամայն օրինական հիմքերով մինի երթեր եւ ակցիաներ պետք է անցկացնեն մայրաքաղաքում եւ, հնարավորության դեպքում, նաեւ մոտակա մարզերում։ Հայ ազգային կոնգրեսը պետք է հստակ ցուցադրի, որ պատրաստ է վերստին անցնել շուրջօրյա հանրահավաքների` եթե հանրությունը այդօրինակ հստակ կամք եւ պատրաստակամություն ցուցադրի։ Հանրության անդամները, յուրաքանչյուր քաղաքացի` պետք է դադարեցնեն տրտնջալու գործելակերպը եւ մարտի 1-ին, թեկուզ ամենածանր փորձությունները հաղթահարելով, պետք է ներկայանան հանրահավաքի։ Հայ ազգային կոնգրեսը պետք է հոգեբանորեն եւ տեխնիկապես պատրաստ լինի` թեկուզ հենց մարտի 1-ի հանրահավաքը հընթացս շուրջօրյա գործընթացի վերածելու։ Պարտադիր չէ, որ այդ որոշումը կայացվի, բայց Կոնգրեսը պետք է այդ որոշումը կայացնելուն պատրաստ լինի հոգեբանորեն եւ տեխնիկապես, եւ որոշում չկայացնելու միակ պատճառը կարող է դառնալ քաղաքացիների պասիվությունը։ Բայց եթե քաղաքացիները համոզված լինեն, որ Կոնգրեսը ներքուստ պատրաստ է նման որոշում կայացնել, կդրսեւորեն առավելագույն ակտիվություն։ Իսկ այդ պատրաստակամությունը պետք է երեւա Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների արտասանած ամեն բառի եւ նախադասության տակից։ Մյուս կողմից, մարտի 1-ի հանրահավաքը կարող է չվերածվել շուրջօրյա միջոցառման, եթե անգամ դրա համար լինեն բոլոր պայմանները։ Բայց այդ հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից պետք է այդտեղից հեռանա հստակ համոզմունքով, որ Կոնգրեսը ունի կամք, դուխ, ուժ, վճռականություն եւ հաստատակամություն` իր առաջ դրած խնդիրները լուծելու համար։ Եւ հարթակից արտասանվող ամեն բառ, ամեն նախադասություն պետք է հենց սրա վկայությունն ու ապացույցը դառնա։ Մեր ընթացքը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է. ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ։

Հ.Գ. Ամբողջովին կիսում եմ Ժիրայր Սեֆիլյանի` փետրվարի 7-ի «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրած Պայքար, պայքար մինչեւ վերջ. շեփորահարըհոդվածի շեշտադրումները։ Ուզում եմ նկատել միայն, որ այն պնդումը, թե Կոնգրեսում ներգրավված ուժերի գաղափարական տարաձայնությունները պետք է քննարկել ավազակապետության տապալումից հետո միայն, կարող է մի տեսակ անհանգստացնող հնչել հանրության համար։ Չեմ կարծում, սակայն, թե այստեղ անհանգստանալու բան կա, որովհետեւ ուշադիր վերլուծությունը, այնուամենայնիվ, ակնհայտ է դարձնում, որ Հայ ազգային կոնգրեսում ներգրավված ուժերը չունեն անհաղթահարելի գաղափարական տարաձայնություններ` անգամ Ղարաբաղի հարցում։ Համոզմունք ունեմ, որ համատեղ պայքարի այս ժամանակաշրջանում Կոնգրեսում ներգրավված ուժերը փոխադարձաբար գաղափարական ազդեցություններ են գործել միմյանց վրա, այնպես որ` չեմ զարմանա, եթե արդյունքում բոլորին միավորող ընդհանրական գաղափարախոսություն ծնվի։ Բայց սա բոլորովին ուրիշ խոսակցություն է, որ հնարավոր կլինի վարել մարտի 1-ի խնդիրը լուծելուց հետո։ Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` բազմիցս արտահայտած մտահոգությանը, թե Ադրբեջանը կարող է օգտվել Հայաստանում ստեղծված լարվածությունից` Ղարաբաղի հարցը ուժով լուծելու համար, այս հարցը նույնպես լուծում ունի։ Առաջին նախագահը արդեն ասել է, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում իր քաղաքական համախոհներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին։ Ադրբեջանում ահագնացող ռազմաշունչ տրամադրությունների եւ այդ երկրում հնչող ռազմատենչ կոչերի ֆոնին առաջին նախագահի ասածին պետք է հետեւի երկրորդ քայլը. կարծում եմ` ամենեւին անպատեհ չի լինի, եթե Հայ ազգային կոնգրեսը հենց այսօրվանից սկսի իր այն համակիրների ցուցակագրումը, ովքեր կպարտավորվեն Ղարաբաղում պատերազմի բռնկման դեպքում ոչ միայն դադարեցնել ներքաղաքական պայքարը, այլեւ որպես կամավոր մեկնել ռազմաճակատ։ Այսինքն` առաջարկում եմ հենց այսօրվանից սկսել Հայ ազգային կոնգրեսի կամավորականների ցուցակների կազմումը` հնարավորության դեպքում նաեւ ջոկատների, վաշտերի, գումարտակների ձեւավորումը։ Ինքս այսպիսով անդամագրվում եմ այդ ցուցակին։ Կարծում եմ` կամավորականների այսօրինակ ցուցակի, կառույցի ձեւավորումը որոշակիորեն կփակի ադրբեջանցիների ռազմատենչ ախորժակը եւ մեզ ավելի վստահ կդարձնի մեր քաղաքացիական պայքարում. մենք ստիպված չենք լինի մեր պայքարի հետագա ընթացքը կապել Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, որովհետեւ պատրաստ կլինենք անհրաժեշտ պահի դադարեցնել ներքաղաքական պայքարը եւ արագ օգնության հասնել Ղարաբաղին.

«Հայ ֆիդայի~ներ, ջան ֆիդայի~ներ` ձեր մայրե~րը ձեզ ղուրբա~ն

Մշո սուլթան Սուրբ Կարապետ թող լինի ձեզ պահապան…»

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Փետրվար 11, 2009

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Արթուր
    Փետրվար 11th, 2009 at 01:37 | #1

    ԷԼԻ ՄՅՈՒՍԸ ԵՍ ԵՄ…….
    ես էլ եմ կամիս գրվում
    Նիկոլ քո հետ ՈՒՍ ՈՒՍ ՏՎԱԾ թուրքի դեմ… ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

  2. Սուրեն
    Փետրվար 11th, 2009 at 01:46 | #2

    Հիանալի էր:
    Պայքար, պայքար մինչև վերջ:

  3. Samvel
    Փետրվար 11th, 2009 at 02:26 | #3

    JOXOVURD DUXOV ES DZER CAV@ TANIM DUXOV U KHAXTENQ MARTI 1 IC MER HAXTANAK@ 100 TOKOSANOCE DARNALU ES DZER CAV@ TANIM DUXOV PAYKAR PAYKAR MINCEV VERJJJJJJJJJJJJJJJ!!!

  4. հայ
    Փետրվար 11th, 2009 at 02:34 | #4

    ՋԱԱԱԱՆ, ՆԻԿՈԼ ՋԱՆ:

    Բայց ինչքան ա զգացվում քո պակասությունը, չէ՞, ժողովուրդ:

    Հաղթելու ենք: Մեր ընթացքն անկասելի է:
    Կեցցե՛ս, Նիկոլ:

  5. Levon
    Փետրվար 11th, 2009 at 02:36 | #5

    Apres Nicol jan, qo dux@, ariutyun@ phoxancir yeritasardnrin.

  6. Aram
    Փետրվար 11th, 2009 at 03:52 | #6

    Zhoxovurd jan, henc ays orvanic, ays pahic sksum enk ashxatel vorpeszi Marti 1-in lini cncutyan or. Yurakanchurs petke ani aravelaguyn@. Amenur irazekek, bacatrek mardkanc Marti 1-i hanrahavaqi karevorutyun@. Payqarelu enq minchev verj, Kangnelu enq minchev verj, HAXTELU ENQ!!!

  7. Edgar
    Փետրվար 11th, 2009 at 09:09 | #7

    Marti 1-ic iroq shat ban e kaxvac, havataceq bolory galu en entex srti xorqum mek angam evs vstahelu payqari ardiunqnerin, zgalu vor iroq inqy karox e linel erkri tery. uxxaki sgo mijocarman veracvelu depqum ain aveli araroxakargayin knkatvi u chi npasti hasarakutyan spasumneri ardaracmany. Marti 1-in petq e lini hetevial tramabanutyuny- Mart-i 1-0v menq chenq ynkjvi, ev vorpes kamqi aravel drsevorum aveli hastatakam enq payqarelu, inchn el petq e apacucel gorcov!Qaxaqakan aktivutyuny misht petq e bardzr pahel, ardiunqy misht zgacnel kta.

  8. Փետրվար 11th, 2009 at 10:07 | #8

    Նիկոլ ջան, հաղթելու ենք!!!

    ՀԻՄԱ, ՀԻՄԱ, ՀԻՄԱ

  9. Armen (xarabaxci)
    Փետրվար 11th, 2009 at 12:09 | #9

    Նիկոլ. Չկա ու չի կարող լինել, ախր ընդհանրապես չկա, ու եթե ինչ-որ մի ծակից էլ մի ուժ է դուրս պրծնում` ծկլթալով, թե Ղարաբաղը պատերազնով կվերցնի, շատ եմ ուրախանում, քանի որ կուշտ փորով ծիծաղում եմ. Չկա մի սահման, մի խանգարող հանգամանք, որ հարկ եղած դեպքում ես իմ արյան վերջին կաթիլը չթափեմ մեր հողի վրա. բայց մինչև իմ վերջին կաթիլը ընկնի մայր հողին, թշնամու միլլիոնավոր կաթիլներ կթափեմ. Իմ նմանները շատ են, շատ-շատ են, համոզված եմ, մեկն ել դու ես. Իսկ շարժման համար ավելին կասեմ Նիկոլ. քանզի ինչքան ծեր ու մանուկ և մայր հող կա Ղարաբաղում, շատ ավելի շատ Հայաստանում կա, որոնց մենք իրավունք չունենք թույլ տալ հոշոտվելու այս օլիգարխ բաշիբոզուկների կողմից. Կանգնած ենք մինչև վերջ Նիկոլ ջան. Իմացիր, որ կանք, կլինենք, միշտ, կանգնած ենք ավելի քան մինչև վերջ.

  10. davit
    Փետրվար 11th, 2009 at 12:55 | #10

    Samvel :
    JOXOVURD DUXOV ES DZER CAV@ TANIM DUXOV U KHAXTENQ MARTI 1 IC MER HAXTANAK@ 100 TOKOSANOCE DARNALU ES DZER CAV@ TANIM DUXOV PAYKAR PAYKAR MINCEV VERJJJJJJJJJJJJJJJ!!!

    Mi vax unem: Sirts vkayum a, vor ays ameni hetevum metz davajanutyun ka Levoni glxavorutyamb> vay te es angam lriv qashvenq.

  11. davit
    Փետրվար 11th, 2009 at 13:00 | #11

    Նիկօլ ջան, ախպեր ջան, ինչպես տեսնում եմ դու էլ ես շշկռվել. Ջան ֆիդային ես երգում: Ես էլ կերգեի, բայց քո սիրտը չունեմ, մանավանդ որ դու պոլի տակից ես երգում:

  12. Սուրեն
    Փետրվար 11th, 2009 at 13:20 | #12

    Բոլորը, ովքեր գոնե մեկ անգամ եղել են ընդդիմության հանրահավաքին, գոնե մեկ անգամ գոռացել են “Պայքար, պայքար մինչև վերջ”: Այսօր երևում է, որ այնուամենայնիվ բոլոր գոռացողները չեն ընկալել այդ բառերի իմաստը, մի մասն էլ ընկալել է, բայց միևնույն է թևաթափ է եղել:
    Մեր` չընկրկողների /իսկ մենք քիչ չենք, ինչի մասին վկայում են այստեղ գրված վճռականությամբ լի քոմենթները/ գործն է ոչ միայն շարունակել պայքարել մինչև վերջ, այլ նաև ոգևորել թևաթափ եղածներին: Օրինակ ես երբեք թևաթափ չեմ լինում և ես համոզված եմ, որ եթե մի բան չի ստացվում, միակ մեղավորը ես եմ:
    Այսօր լուրեր են նաև տարածվում, որ մարտի 1-ին եղանակը կտրուկ ցրտելու է: Շատ հնարավոր է, որ այդպես են անում, որ մարդիկ քիչ գան հանրահավաքի: Իհարկե եթե հույսները դրել են եղանակի վրա, ուրեմն իրանց վերջը շատ ավելի շուտ է գալու, քան մենք սպասում ենք:
    Թող այս Մարտի 1-ը լինի անցած Մարտի 1-ի հակառակը, երբ հոյակապ եղանակ էր, բայց ահավոր օր: Թող այս անգամ ահավոր եղանակ լինի, բայց հոյակապ օր: Իսկ թե ինպիսի օր կլինի այս Մարտի 1-ը կախված է մեկ մարդուց: Եվ այդ մեկը մեզնից յուրաքանչյուրն է:

  13. Sirik
    Փետրվար 11th, 2009 at 16:57 | #13

    1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+
    1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+
    1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+
    1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+
    1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+
    1+1+1+1+1+1+1……………….
    …………………………………..
    …………………….u senc
    liq@@@@@@@@@@@@@
    gitakic qaxaqaciner!!!!!!!!!!!!!!!!!!

  14. Փետրվար 11th, 2009 at 17:49 | #14

    Kamq-ka! Dux@ du es talis! Hetevoxakayutyun-ete ays kayqum enq-misht klini!

  15. Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ…
    Փետրվար 11th, 2009 at 20:07 | #15

    Սիրելի Նիկոլ: Անձամբ ես ջանք ու եռանդ չեմ խնայում ու ազատ ժամանակ զբաղվում եմ հանրահավաքի իրազեկումով:
    Իմ օրինակով ձգտում եմ բոլորին մարտականորեն տրամադրել այդ համազգային իրադարձությանը:

  16. Սուրեն
    Փետրվար 12th, 2009 at 23:15 | #16

    “Mi vax unem: Sirts vkayum a, vor ays ameni hetevum metz davajanutyun ka Levoni glxavorutyamb> vay te es angam lriv qashvenq.”

    Դավիթ, փաստորեն, քո կարծիքով Լևոնը 10 տարի լռելուց հետո մտավ քաղաքականություն, իր շուրջը հավաքեց բոլոր իրական ընդդիմադիրներին, խաղաղ ցույցեր արեց` չենթարկվելով բազմաթիվ սադրանքներին, 10 օր փետրվարյան ցրտին մնաց Ազատության Հրապարակում, կանգնած մնաց, երբ եկան իրեն տանեն տնային կալանքի տակ նստեցնեն, հիմա էլ շարունակում է պայքարել բացառապես օրենքի սահմաններում` չնայած բոլոր ապօրինություններին, որ իր դեմ գործվում են, իսկ Ղարաբաղի համար արյուն թափած տղաները 1 տարի է բանտում նստած են և չեն կոտրվում ՈՐ ՎԵՐՋՈՒՄ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՆ????????????????????????????

  17. Irina
    Փետրվար 14th, 2009 at 16:53 | #17

    Mez el grek! :)
    +1
    +1
    +1
    +1

  18. Հունվար 25th, 2014 at 16:09 | #18

    HARGELI HNIKOL INCPES AZATVENQ AJS BRNAPETNERIC ES CUNEM ASXATANQ VOSTIKAN VORN IR ERKRIN CARAJEL E 20TARI ANCEL TOSAKI VORN STANUM E40000 DRAM KENSATOSAK UCIASXATUM ASEQ INC ANEM ANGAM GUMARCUNEM VOR HERANAM AJS ERKRIC

  1. No trackbacks yet.