> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԱՎԻԹԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆԸ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԱՎԻԹԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆԸ

Հարց Դավիթից

Լեւոն Տեր-Պետրոսյան. 2008-08-011Բարև թանկագին Նիկոլ: Գիտե՞ս, այս ժամանակահատվածում ես այդպես էլ չհանդիպեցի Տեր-Պետրոսյանի անցած տարվա պարտության պատճառների որևէ սթափ ու օբյեկտիվ վերլուծության: Բնականաբար, խոսքը գալուստների և աշոտյանների “վերլուծություններին” չի վերաբերում: Իսկ դա անհրաժեշտ էր, որպեսզի խուսափեինք նոր պարտությունից: Քանի որ դա մեկ մարդու, անգամ մեր պարտությունը չէ: Դա Հայաստանի պարտությունն է լինելու: Ես կարող եմ օբյեկտիվ չլինեմ, սակայն տեսնում եմ մեկ հիմնական պատճառ. վճռականության բացակայություն: Ես հիշում եմ փետրվարի 26-ը, այն օրը, երբ ամեն ինչ կարող էր լուծվել: Այո, ես ընդունում եմ քո բազմիցս տրված պատճառաբանությունները, թե ինչու այդ օրն հեղափոխությունն հաղթանակին չհասավ: Ես տեսել եմ Տեր-Պետրոսյանին, որն իր ժողովրդի հետ միասին պարզապես պարում էր: Սակայն քաղաքականությունը պար չէ, այն իսկապես դաժան բան է. եթե դու քաղաքականության մեջ ես, պետք է իշխանությունը վերցնես, այլապես հայտնվում ես “խաղից դուրս” վիճակում. Հայաստանը Չեխիա կամ Էստոնիա չէ, որտեղ կարելի է հանգիստ լինել ընդդիմություն ու սպասել քո ժամին: Քաղաքականությունը սիրում է վճռականություն: Վստահ եմ, որ դու այն ունես, քո ընկերները Շարժման մեջ: Սակայն այսօրվա Կոնգրեսը տարբեր մամլո ակումբներում և եվրոպաներում ներկայացնող անձինք, որոնք, անշուշտ, ունեն ինտելեկտուալ արժանիքներ և քաղաքական էթիկայի տեսանկյունից անբիծ են, քաղաքականապես կամազուրկ են, կասեի անմեղսունակ: Ուստի, լուրջ վերապահումներ կան տեր-պետրոսյանական այսօրվա թիմի հանդեպ: Նման թիմն ունակ չէ իշխանություն վերցնել: Դու ասում ես, որ դժվար է կոնկրետ ժամկետներ նշել: Սակայն նույն ԵԽ-ն այդ ժամկետը հստակ սահմանեց: Կարծում եմ, մինչև ապրիլ ժամանակ է տրվել ոչ թե Սերժիկին, այլ ժամանակ է տրվել հենց Լևոն Տեր-Պետրոսյանին ու Շարժմանը: Ահա, այստեղ վախենամ, որ Առաջին Նախագահն այս անգամ էլ վարանի վճռականություն դրսևորել: Այդպես մտածում եմ ոչ միայն ես, այդպես մտածում են նրա զինակիցներից շատերը, որոնց հավատը սասանված է: Մարդիկ, որոնց դու էլ լավ ճանաչում ես, սակայն որոնց անունները ես չեմ կարող տալ նրանց ևս թաքնված լինելու պատճառով: Դու նորից կասես, որ չպիտի հուսալքվել, ինչպես չպիտի ոգևորվել: Սակայն կան քաղաքական իրողություններ, որոնք չենք կարող անտեսել: Եթե Տեր-Պետրոսյանը նորից տանի ամեն ինչ ձգձգման` իր սիրած քաղաքական մարտավարությայն համաձայն, ապա ապրիլից հետո նա պարզապես ավելորդ կդառնա: Այո, մեզ բոլորիս է ժամանակ տրվել մինչև ապրիլ: Իսկ եթե ոչ, ապա հետո… Հետո Հայաստանի հետ կկատարվի այն, ինչ կատարվեց Արշակունիների, Բագրատունիների, Լուսինյանների թագավորությունների հետ:
Մաղթում եմ քեզ քաջառողջություն: Աստված պահապան:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Դավիթ, նախ կարծում եմ, որ խիստ անհրաժեշտ է, որ մենք կոռեկտ եւ հարգալից գտնվենք Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերների նկատմամբ, ովքեր ճիշտ է` մարտի 1-ից հետո, կամ ավելի ուշ, ազատության մեջ են եղել, բայց գտնվել են շատ բարդ եւ ծանր իրավիճակում, կատարել են ոչ հեշտ աշխատանք: Ձեր հարցադրման գրեթե բոլոր դրվագներին նախկինում մանրամասն անդրադարձել եմ, հիմա ուզում եմ ոչ թե կրկնել դրանք, այլ նոր բան ասել: Կարծում եմ, որ մեր առաջիկա խնդիրը կրկին շուրջօրյա հանրահավաքներին, «մեկ միլիոն մարդ հրապարակում, 24 ժամ իշխանություններին հեռանալու համար» մարտավարության իրականացմանը վերադառնալն է: Հիմա` կգնա՞ արդյոք Տեր-Պետրոսյանը նման որոշման: Դա կախված է նրանից, թե ժողովրդական ինչպիսի պոտենցիալ ի ցույց կդնի առաջիկա հանրահավաքը: Սա շատ նուրբ խնդիր է, որովհետեւ հանրահավաքի մասնակիցների թիվը կախված է Հայ ազգային կոնգրեսում ներառված ուժերի աշխատանքից, իսկ հանրահավաքի մասնակիցների թիվը, կամ այդ թվի տեսանելի պոտենցիալը կանխորոշելու է հետագա մարտավարությունը: Ոմանք ասում են, որ ՀԱԿ-ը բավարար չափով վճռական չէ, այդ պատճառով մարդկանց մի շերտ չի գալիս հանրահավաքի, իսկ ուրիշներն ասում են, որ մարդկանց այդ շերտի պասիվությունն է ՀԱԿ-ի մարտավարության պատճառը: Երկու տեսակետներն էլ ճշմարտություն պարունակում են, եւ մենք պետք է աշխատենք հաշտեցնել այս երկու միտումները: Թյուր է այն կարծիքը, թե Տեր-Պետրոսյանը իր սենյակում նստած որոշում է, որ պետք է այսպես անել, կամ այնպես: Առաջին նախագահը արձագանքում է օբյեկտիվ իրավիճակին: Մարտի 1-ին սպասվող հանրահավաքից մեծ ակնկալիքներ կան: Բայց հիմա մենք պետք է ոչ թե Տեր-Պետրոսյանից ինչ-որ ապառիկ ակնկալիքներ ունենանք, այլ պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի այդ հանրահավաքը նրան մղի այն որոշման, որ մենք ուզում ենք: Տեր-Պետրոսյանը հանրահավաքի վայր է գալիս հետագա գործողությունների երեք-չորս սցենար մտքում ուրվագծած: Ու երբ հայտնվում է հարթակում, տեսնում-ողջունում է հանրահավաքի մասնակիցներին, լսում նրանց պատասխան ողջյունները, պատկերացում կազմում ներկաների մոտավոր թվի մասին` ահա այդ պահին ընտրություն է կատարում մտքում ունեցած սցենարների միջեւ, եւ ընտրում այն, որի ընտրությունը ակնհայտ է դարձնում իրավիճակը, տվյալ պահին տվյալ վայրում առկա իրավիճակը: Չգիտեմ, դուք մեր ո՞ր համախոհ-թիմակիցների մասին եք խոսում, բայց կարող եմ ասել, որ այսօր մեր խնդիրը ոչ թե կռահումներ անելն է, այլ հանրահավաքի մասնակիցների առավելագույն թվաքանակի ապահովումը: Ու հիմա ասում եմ, եթե մեր հանրահավաքը Մատենադարանի չափանիշներով հասնի «Նաիրի» կինոթատրոնին, Տեր-Պետրոսյանը չի կարող վճռական փուլի անցնելու որոշում չկայացնել: Եթե դրանից պակաս կլինի, չի կարող վճռական փուլի անցնելու որոշում կայացնել: Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ որոշումները կայացվեն հենց մարտի 1-ին: Մարտի 1-ի հանրահավաքի խնդիրը լինելու է հետագա մարտավարական հնարավորությունների հստակեցումը: Մինչ այդ բոլորը, բոլորը` սկսած Հայ ազգային կոնգրեսի կենտրանական գրասենյակից, վերջացրած ակտիվիստներով, պետք է հնարավոր եւ անհնար ամեն ինչ անեն հանրահավաքի հոգեբանական ֆոնը ապահովելու, մասնակիցների առավելագույն թիվ ապահովելու համար: Որեւէ մեկը հույս չունենա, թե իշխանությունը մեղմելու է իր դիրքորոշումը: Ընդհակառակը` տեռորը ավելի է խստանալու, եւ այս պայմաններում երկչոտությունը իսկապես տեղ չունի: Մենք պետք է համախմբվենք, դառնանք մեկ բռունցք, ու ցուցադրենք, որ մեր կամքը անկոտրում է: Ընդ որում, մարտի 1-ին պայքարը չի ավարտվելու, մարտի 1-ին պայքարը վերածնվելու է նոր թափով: Այսինքն` թող որեւէ մեկը չկարծի, թե մարտի 1- ին հանրահավաքի է գալիս, եւ իշխանափոխությունը տեղի է ունենում: Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե այդ հանրահավաքին մեկ միլիոն մարդ ներկայանա: Ուրեմն, ապահովենք սա` եւ Կոնգրեսի վերնախավը չի կարող ուրիշ որոշում կայացնել: Իսկ եթե մարտի 1-ին չենք կարողանում նման վիճակ ապահովել, ուրեմն` վատ ենք աշխատել, բոլորս ենք վատ աշխատել` սկսած Կոնգրեսի վերնախավից, վերջացրած շարքային ակտիվիստներով: Ակնհայտ է, որ այսօր մեր հանրության մեծագույն մասը երազում է ազատվել այս հանցավոր վարչախմբից, ուրեմն մենք պետք է հանրությանը ցուցադրենք, ապացուցենք, որ ի վիճակի ենք պատշաճ մակարդակով սպասարկել նրա այդ երազանքը, եւ ի կատար ածենք այդ երազանքը, ցանկությունը, մղումը: Հաստատակամ եղեք, եւ հետեւողական. ամենայն բարիք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Փետրվար 9th, 2009 at 12:57 | #1

    Հրաշալի պատասխան էր:
    Այո, ժողովուրդը եթե ուզում է, որ Տեր-Պետրոսյանի հետ հաղթանակ ունենա, ապա անպայման պիտի գա հանրահավաքի եւ ավելի շատ, քան Նիկոլի նշածը:
    Ուստի, եթե ակնկալում եք Առաջաին Նախագահ Տեր-Պետրոյսանից վճռական եւ լուրջ քայլեր, ապա եկեք հանրահավաքի:
    Ոչ մեկը չի ուզում մտածել, թե ինչու ամռանը ոչինչ չարվեց:
    Չարվեց, քանի որ հանրահավաքի եկածների թիվը 80-100.000-ից չէր անցնում, այնինչ պետք է լիներ 200-300.000, ինչպես փետրվարի 20-ին:
    Ուստի, այս հանրահավաքի եւ հետագա գործողությունների ծրագիրը կախված է մեկ մարդուց ւև այդ մեկ մարդը ՀՀ քաղաքացին է…

  2. Սուրեն
    Փետրվար 9th, 2009 at 13:40 | #2

    Հարգելի Դավիթ, կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը շատ լավ է հասկանում, որ քաղաքականությունը պար չէ: Իր վարած քաղականությունը մարտի 1-ից հետո, երբ ամեն ինչ կորած էր թվում, այսօր իր պտուղներն է տալիս: Շուտով իշխանությունները ստիպված են լինելու ազատել քաղբանտարկյալներին: Շատ կարևոր է, որ տղաները չկոտրվեցին և իշխանությունների սպասումները չարդաչացան: Տղաներին ձեռբակալելով նրանք ուզում էին թուլացնել ընդդիմությանը` չստացվեց: Միայն իրանք տուժեցին:

    Իսկ ինչ վերաբերում է դրան, որ Տեր-Պետրոսյանը վճռական չէ, քանի որ փետրվարի 26-ն չգնաց կտրուկ քայլերի, ապա կարծում եմ, որ իսկապես վճռական մարդը միայն կարող էր հրաժարվել պահի տակ հեշտ թվացող լուծումից, որը իրականում շատ նոր խնդիրներ կառաջացներ: Նա հրաժարվեց` իմանալով, որ ընտրում է ավելի դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհը: Եվ բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ ընդդիմությունը պասիվ է խորհուրդ կտամ ուղղակի հետևել ընդդիմության գործողություններին և համոզվել, որ պայքարը եռում է:
    Թող կասկածողները երեկոները գան Հյուսիսային պողոտա` ամեն ինչ կհասկանան:

  3. Davit
    Փետրվար 9th, 2009 at 15:32 | #3

    Նիկոլի բացատրությունները ու նկատառումներն ինձ լրիվ բավարարեցին: Իսկապես, եթե ժողովուրդը, քաղաքացիական հասարակաւոյթւոնը չի գալիս ու իր վճռական այոն ասում, ապա Ի/նչ կարող է անել Հիմնադիր-Նախագահը,: Նա իսկապես Մեսիա չէ, այլ հասարակ մարդ, որ կարող է սխալ հաշվարկներ նաև անել: Ու ոչ մեկին մեղադրել չի կարելի:
    Հիմա քաղբանտարկայլների մասով. Այո, նրանք, չկոտրվեցին: Բայց, ասենք, նրանց ամսվա վերջին կամ մարտին բաց են թողնունմ, ու ինչ են անելու: Չէի ուզենա, որ կոմֆորմիստ Արամ Աբրահամյանի ասածն իրականանա. “նրանց բաց կթողնեն, հանրահավաք կանեն, կխոսան ու կցրվեն տներով”:

  4. Անկախ Լրագրող
    Փետրվար 9th, 2009 at 15:40 | #4

    Նիկոլ դու ռեալ հիմա կարաս ինձ հավաստես, որ 7-ի բոլորը մաքուր տղեք են? ու ոչ մեկ կրիմինալ չի? և երբևէ չես լսել որ իրանք մարդ սպանեն հանուն տարածքի կամմ բիզնեսի?
    Երբեք մարդ չեն ծեծել ինչա դեմները ավտոյով կտրել ենք?
    Երբեք իրանք ու իրանց աղբոր կամ քրոջ երեխեքը մարդ չեն սպանել օրը ցերեկով?
    Ես քեզ ուղղակի տղամարդավարի եմ հարցնում այդ ամենը, ձեռքդ դիր խղճիտ ու ասա Նիկոլ ջան…

  5. knyaz
    Փետրվար 9th, 2009 at 19:27 | #5

    lriw hamacainem Nikoli het menk petke linenk wor uj tank hak-in

  6. Սուրեն
    Փետրվար 9th, 2009 at 20:33 | #6

    Հարգելի Անկախ Լրագրող, խնդրում եմ կարդացեք Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածը հետևյալ հասցեով`
    http://www.tert.am/blog/?p=441

    Այդտեղ կա ձեր հարցի պատասխանը:

  7. Փետրվար 9th, 2009 at 22:30 | #7

    «Անկախ լրագրող» քո այս հարցականներով ի՞նչ ես ուզում ասել: Քո նշած հարցերից, ո՞ր մեկը կոնկրետ «7-ի գործի» հետ, թեքուզ շատ չնչին առնչություն ունի: Ասա, եթե ունի, այդ դեպքում հարց-մեղադրանքներդ կիմաստավորվեն, իսկ եթե, նորից կրկնեմ` «7-ի գործի» հետ որեւէ կապ չունենան, այդ դեպքում հարցերիդ կնկալվեն որպես պրովակացիոն բնույթի…
    «7-ի գործի» կալանավորվածների վրա կոնկրեն հոդվածներ են դրված, կոնկրետ մեղադրանքներ են առաջադրված, բան ունես ասելու այդ մեղադրանքների կապակցությամբ, ասա!, եթե չէ, որեմն խորհուրդ կտամ սար ու ձոր չնկնես…
    «Երբեք իրանք ու իրանց աղբոր կամ քրոջ երեխեքը մարդ չեն սպանել օրը ցերեկով?»
    -Նամյոկդ հասկանալի է, Հակոբ Հակոբյանի վրա ես փորձում քար գլորել, բայց իզուր, որովհետեվ աղվանական այդ տրյուկը ցանկացած գիտակից մարդու էլ հասկանալի է. Ի՞նչ, եթե Հակոբի ախպոր տղեն մարդ է սպանել (ուշադրություն դարձրու, ասում եմ` եթե), որեմն ըստ քեզ Հակոբի վրա դրված մեղադրանքները տեղին են…
    Ինքդ քեզ անվանում ես` «Անկախ լրագրող», միգոցե ճիշտ ես,բայց անկախ լրագրողը դեռ չի նշանակում ազատ, կամ համարձակ լրագրող. Իսկ եթե կարծում ես որ և ազատ ես ու և համարձակ, ու քեզ իրոք հետաքրքրում է նամյոկով արածդ սպանության մանրամասները, ապա գնա քրքրի ու կտեսնես որ Վահանի տղուն սպանելու մոտիվ, ավելի շատ Լֆիկը ուներ, քանց Սեթոյի հետ հակասություններ ունեցող մյուս բոլոր անվանատերերը միասին վերցրած: Մի քիչ էլ որ խելքիդ զոռ տաս, ու մարդկանց էությունն ու ձեռագրերը ուսումնասիրես, ապա կնկատես, Աղվանը միշտ էլ Լֆիկի ու նրա «Նորագյողցի-ապարանյան բանդայի կերած քաքերը, լավագույն դեպքում մաքրել է, վատագույն դեպքում այլոց դեմ սարքել…

  8. ARTUR
    Փետրվար 10th, 2009 at 03:46 | #8

    ԱնկաՊ Լրագրող havata ed 7 el amenamaqur txerqn en u en orvanic daran amenamaqur, vor ekan joxovrdi koxqin kangnecin …….

  9. Edgar
    Փետրվար 10th, 2009 at 08:40 | #9

    Im karciqov miamtutyun a patkeracnel te asenq 200-300 hazar havaqvi ishxanapoxutuny klini (1 miliony da lurj tiv e, dra masin arandzin kareli e zrucel…) isk im karciqov esorva es avazakapeteri hamar da uxxaki klini urish tvabanutyun, baic hakaraky zoheri arumov, aisinqn inchqan shat mard havaqvi ainqan zoheri tivn e shatanalu, u chem karcum nranq asen de lav esqan mard havaqvec mer hrajarakany pahanjec ari gnanq, che… sxal motecum e… iranq dran yndunak chen, ete nuinisk 500.000 havaqvi. Ai urish er erb Ter-Petrosyany burgn er qandum pashtonianery haitararum ein irenc zorakcutyan masin u hertov mianum sharjmany, ai da iroq kberer nran vor shat shut ktesnein el ailevs mard chka irenc koxqin, U HENC DRA HAMAR EL TEXI UNECAV MART-I 1-Y QANI VOR ANXUSAPELIOREN DRAN EIN BERUM BOLOR HETAGA VOCH UJAYIN ZARGACUMNERY… U dra demn arnelu hamar sksecin joxovrdin jardel. Dra dzeveric mekn el karox er linel arag ardzaganqman xmbery erb Mart1-i vtanqgi depqum asenq 50.000 mard havaqvum e Azatutyan hraparakum mek jamva yntacqum, u tesnem ete Operayum 50.000 mard liner risk kanein crein???
    Chgitem Miguce utopist em yes…
    1 mln-i depqum karcum em 24 jamy iroq heriq klini, ai ed milionn e petq MILLIONY!!!

  10. Անկախ Լրագրող
    Փետրվար 10th, 2009 at 15:51 | #10

    Վահագ ջան արի պայմանավորվենք Ես քար գլորող չեմ եղել երբևէ:
    Ուղեղիս զոռ տալու խնդիր չունեմ պարզունակ հարցերում:
    Համարյա հասկացար այն ինչ ասվել էր և Հակոբի էությունը և իրա տղամարդ լինելը ինձ վաղուց հայտնի է, ասածս նա է, որ այս երկրում այնքան անարդարություն կա, որ մարդիկ արդեն չգիտեն ում պաշտպանեն և ամենակարևորը ինչու?
    Մտածում են նա էլ ունի սև կողմեր սա էլ` անկախ ինչ մակարդակի:
    Արտուր ջան հավատում եմ, որ դու հավատում ես դրան, բայց եթե Աղվանը գար կանգներ կդառնար մաքուր??? Իսկ եթե Սուքիասյանը ստիպված չգար կլներ կեղտոտ?
    Շատ մարդ ստիպված էր շատ մարդ ոչ…
    Խնդիրը մեր մեջա, բոլորս ամեն դեպքում պետք է մի բան անենք` ամեն ձև այս երկիրը դեպի լավը տանենք:
    Եթե դրա համար պետքա կանգնել ոտքի կանգնում ենք, եթե պետքա գլուխներս կախ աշխատենք ու լիքը աշխատատեղ ստեղծենք ապա մենք էլ դա ենք անում, եթե կռվել կռվում ենք…
    Պետք չի համարել որ եթե մեկը չի եկել ու չի դառել բանտարկյալ ուրեմն այս երկրի ապագան իրան չի հետաքրքրում:

  11. Անկախ Լրագրող
    Փետրվար 10th, 2009 at 15:59 | #11

    Սուրեն ջան չգիտես ինչու բոլորով մտածում եք որ Ես համամիտ եմ որ տղեքին դատեն նրա համար որ կանգնեցին Լևոնի կողքը?
    Որ ուղղակի իրանք բոլորը այնքան մեղադրվելու առիթներ ունեն թե այս կողմը թե այն, դա համակարգիցա որում իրանք աշխատել են և տարիներ շարունակ օգտվել և հզորացել այքան որ կարանան առանձնանալ,դա շատ կարևոր է:
    Իսկ որ այսորվա իշխանությունների մեջ անտանելի շատ տականքներ կան որոնց միայն վառելը կՕգնի դա ՓԱՍՏԱ…
    Եթե կռվում ենք ազատ արդար ճիշտ երկիր ունենալու համար , ապա ինչու միայն կամ այս խումբը կամ այն, գիտես Նիկոլի նման լրագրողը միացավ իրանց ինչա համաձայնա իրանց հետ???
    ՈՉ, ուղղակի այլնտրանք չուներ…

  12. ARTUR
    Փետրվար 10th, 2009 at 20:51 | #12

    @Անկախ Լրագրող
    DE UREMN MARTI MEKIN ARI MER KOXQIN KANGNI MENQ QO KOXQIN U PAYQARENQ QO IM MYUSI APAGAYI HAMAR, ISK VOR AVELI JISHT ASEM MER BOLORIS NERKAYI, HERIQA APAGAYOV APRENQ KAM TUYL TANQ MEZ APAGAYOV XABEN, ISKAKAN QAXAQACIN PAHANJUMA HENC HIMA HENC HIMAAAA.
    SERJANTNERN EN VOR APAGAYOV EN MARDKANC XABUM KEXC VOCH IRAKAN HAYRENASIRUTYAMB , MEZ ESORA PETQ ARDARUTYUN, ESOR ENQ UZUM ORENQI ISHXANUTYUN , ED MER KRONIN EL E HARIRM MENQ PITI APRENQ AYSORVA OROV….

  13. ARTUR
    Փետրվար 10th, 2009 at 20:57 | #13

    HETO MI BAN EL ASEM ………
    ETE DU IROQ LRAGROX ES UREMN ARAVEL EVS…(ED INCHICA VOR LRAGROXNERIT MOT ANSAHMAN NAXANDZ KA NIKOLI NKATMAMB, EN ARAVOTI ABRAHAMYAN@, PEPELYANA PERPERYANA URVAGCI, ALTUNJAN@, PETIK@ ( chaxon) xi eq edqan naxandzvum?
    mi qich txavari ed harcin moteceq, Nikol@ inch gruma ankap sevacnelu hamar chi anum amen toxi mej imast ka, u misht chi vor kajqi hyurer@ ajd tvum nayev es hamadzaynum enq nra het,bajc vor taxanda dranum voch voq chi kaskacum, daje duq naxandzox lragroxnert)))))

  14. Փետրվար 10th, 2009 at 23:26 | #14

    «Անկախ լրագրողին»
    Հարգելիս, որ դու քար գլորող չես, դա լավ է! ավելի ուրախ եմ, որ պարզունակ հարցերում խելքիդ զոռ տալու խնդիր էլ չունես: Հարցնում ես` «եթե Աղվանը գար կանգներ կդառնար մաքուր???», -Իհարկե չեր դառնա: Չեր էլ կարող գար կանգնել, որովհետեւ բոլորին է հայտնի որ այդ մարդու խղճի վրա արյուն կա: Իսկ այ Հակոբի գալ ու կանգնելը, չգիտեմ ու համար ոնց, բայց իմ համար անսպասելի չեր, համաոզավծ եմ ասում սա, ու միայն այսօր չեմ սա ասում: Նախկին իշխանության ներկայացուցիչների հետ դեռ 7-8 տարի առաջ առիթներ ունեցել եմ ասելու, որ Հակոբը ազնիվ մարդա, ու մեր հետ է: Այ Խաչատուր Սուքիասյանի դեպքում, եթե չգար չկանգներ, դա միանշանակ դատապարտելի կլիներ, բայց սա չեմ ասում նրա համար որ ինքը նախկիների օրոք հայտնի գործարար էր, այլ ասում եմ նրա համար, որ ինք 98թ.-ից այս կողմ միշտ էլ հրապարակավ հայտարարել է, որ Տեր-Պետրոսյանի հրապարակային քաղաքականություն վերադառնալու դեպքում իր տեղը Տեր-Պետրոսյանի կողքին է: Գրեցի` չեմ ասում նրա համար, որ ինքը նախկիների օրոք հայտնի գործարար է դառձել, որտև չնայած հասարակության մեծ մասը կարծում է թե Գռզոյի տղան Վանոյի իշխանություն ունեցած ժամանակ է դարձել գործարար, բայց իրականությունը այդպես չի, այս մարդը դեռ կոմունիստական ժամանակաշրջանում էլ արդեն խոշառ հիմնարկության տնորեն է եղել (կներեք անուն չեմ հիշում, գիտեմ որ դա ավյացյոն ինչ որ գործարան է եղել): Ի դեպ նույն էլ Հակոբ Հակոբյանի համար, մարդկանց մեջ այնպես է տպավորվել, որ Հակոբը պատերազմին մասնակցելու շնորհիվ դարձավ գործարար: Բայց Մալաթիայի, ու հարակից թաղամասերի բնակիչների մեծ մասին հայտնի է, որ դեռեւս 80-ականների կեսերին Հակոբը «Փոսի» (Չարբախխ) Ձեռնոցների գործարանում հսկա տրիկոտաժի արտադրամասի պետ էր: Շարժում սկսվելու տարիներին շատերը այս ու այն կոպերատիվն էին հիմնել, փողեր էին աշխատում, իսկ Հակոբը, որ համոզված եմ եթե չգնար կռվին չմասնակցեր, այլ տաքուկ անկյունում շարունակեր արտադրությամբ զբաղվել, հաստատ պակաս չեր ապրի, քան 90թ-ից այս կողմ: Բայց մադը գնաց կռվեց, վիրավորվեց: Հնարավոր էր չէ՞ այդ գնդակը որտքի մկանները չկտրեր, այլ մի քանի 0 ամբողջ միլիմետր շեղությամբ առձակված լիներ ու մարդու կյանքը ընդհատվեր: Բայց դա իրեն չվախեցրեց, ապաքինվելուց հետո մարդը էլի ամիսներով սարերից տուն չեր գալիս: Թասիբի ու դուխի վրա էլ երբեք չեմ կասկածել, երբ պառլամենտում Ալրաղացի Լյովին տեղը դրեց, շատերը կարծում էին թե թատրոն էր, բայց ես 20 տարուց ավելի Հակոբին ճանանչողիս համար դա թատրոն չեր, այլ իրականություն…
    Ինչ վերաբերվում է քո հետ խոսակցությունս կոպիտ սկսելուն, կներես, ուղակի ակնարկով բերածդ օրինակը, որ դեպքից հետո շռջանառության մեջ դրվեց, ես հենց այդ ժամանակներից դա չեմ ընդունել, հնարավորություններիս սահմաններում հետաքրքրվել ու համոզվել եմ որ դա «Փնթի Սամվելի» (ինքը հիմա է «լֆիկ» դառձել, բայց Մալաթյա, Շահումյան, Ախպարաշեն ապրածներիս համար իր մականունը փնթի էր…

  15. Avet
    Փետրվար 11th, 2009 at 11:20 | #15

    Հարգելի Դավիթ:
    Շատ տհաճ զգացողություն ունեցա կարդալով քո արտահայտությունը: Նախ իմ խորին համոզմամբ մեր շարժման հաղթանակի գրավականներից հիմնականն այն է, որ յուրաքանչյուր ներգրավված անձ կատարի այն պարտականությունը, ինչին ընդունակ է եւ կատարի անբասիր: Հանրահավաքի աուրան բարձրացնողը զբաղվի իր գործով, դրոշ բռնողը` իր, քաղաքական թեւը առաջ տանողը`հետեւողական առաջ տանի մեր քաղաքական պայքարը: Այս պայքարը իր էությամբ լինելով քաղաքացիական, ձեւով քաղաքական է, եւ հաղթանակն էլ քաղաքական հաղթանակ է լինելու, այլ տարբերակ ուղղակի չկա: Չեմ կարծում, որ Լեւոն Զուրաբյանը, Արման Մուսինյանը, , ովքեր մեղավոր են, որ այսօր ոչ թե բանտերում են, այլ իրենց վրա են տանում պայքարի այս էտապի քաղաքական եւ կազմակերպչական ողջ ծանրությունը: Մյուս կողմից, շատ հաճախ, կայացված քաղաքական որոշումները դժվար են ընկալվում շարժման ակտիվի, այդ թվում նաեւ իմ կողմից: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ վստահելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, մենք ուղղակի չենք կարող չվստահել նրա ընտրությանը, չենք կարող նրա քաղաքական թիմը համարել անմեղսունակ կամ կամազուրկ: Ինչ վերաբերվում է առողջ, առանց վիրավորանքների քննադատությանը, առաջարկությունների ներկայացմանը եւ պնդմանը, դա ոչ միայն բոլորիս իրավունքն է, այլ նաեւ պարտականությունը:
    P.S. Քաղաքական պայքարի չգրված օրենքներից է. մարդիք, ովքեր գտնվում են բանտերում կամ ընդհատակում, զերծ են մնում քաղաքական, մարտավարական որոշումներ ընդունելուց, իրականում մի փոքր իրականությունից կտված լինելո պատճառով : Կոնկրետ մեր Նիկոլին դա չի սպառնում. նրա վերլուծությունները, տվյալ դեպքում քո տված հարցի պատասխանը, հարգելի Դավիթ, ուղղակի իրավիճակի ամբողջական, սառնասիրտ վերլուծության արդյունք կարելի է համարել:

  16. Սուրեն
    Փետրվար 11th, 2009 at 12:58 | #16

    Դավիթ ջան, ես չեմ ուզում, որ մեզ վրա ազդեն թե Արամ Աբրահամյանի, թե մյուսների “կարծիքները”: Ես չեմ պատկերացնում, որ մեկ տարի շինծու գործերով անազատության մեջ գտնվող մեր քաջ քաղբանտարկյալները կարող են ազատության մեջ հայտնվելուց հետո գործը կիսատ թողնեն ու գնան տներով:
    Նրանք այսօր էլ են ապացուցում, որ պայքարելու են մինչև վերջ:

  17. yervand
    Փետրվար 12th, 2009 at 21:00 | #17

    jzoxovurd uxxaki mi ditarkum: amen inch kaxvac em mek marduc yev ayd mek mard@ du es!
    mek milion mard 24 zam ishxanutyunnerin!

    YSINKN HENC HAYSTANUM APROX MARDKANC ARNVAZN KES@ HASKACAV AYS IROXUTYUN@ MENK KHAXTENK!

    bajc aysor menk dranic shaaaaaaaaaaaaat shaaaaaaaaaaaat heru enk!

  18. Սուրեն
    Փետրվար 12th, 2009 at 23:02 | #18

    Երվանդ ջան, եթե մեկ տարի առաջ երեք հարյուր հազար հոգի հավաքվում էր, երբ բոլոր շրջանների ճանապարհները փակ էին, ուրեմն առնվազն 1 միլիոնը քո ասած իրողությունը հասկացել է: Այլ հարց է, որ այդ 1 միլիոնը պետք է հավաքվի մի տեղում, բայց կարծում եմ այստեղ կարևորն այն է, որ հասկացել են:
    Ես նույնիսկ համոզված եմ, որ 1 միլիոնից ավելի համակիրներ ունենք մենք այսօր: Միայն թե չալարեն և տներում չնստեն, այլ գան հանրահավաքի:

    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: Այս տարին հաղթանակի տարի է:

  19. yervand
    Փետրվար 13th, 2009 at 01:12 | #19

    esqan zoxovrdavarutyun zoxovrdvarutyun en xosum bolor@ bajc acavalia vor shat qchern en parkeracnum te iarakanum inch e da, yev hetevabar chen haskanum vor payqar@ voch inch vor meki dem kam inch vor meki hamar e, ayl @ndamen@ zoxovrdavarutyan hamar e payqar@! isk da nshanakum e vor ishxanutyun@ patkanum e zoxovrdin!- sa lav e hchum! bajc haskanum ek sa inch e nshanakum? nshanakum e zoxovurd@ @NTRUTYUNNERI-AZAT ANKAX< ARDAR-@ntrutyunneri migocov ir azat kamqi artahaytutyamb @NTRUM E ir ishxanutyan@. u amnevevin el partadir chi vor zoxovrdi @ntryal ishxanutyun@ lini amenalav@, zoxovurd@ karox e yev sxalvel, xabvel yev @ntrel voch lavaguynin. BAJC da voxbergutyun chi amenevin! vorovhetev hagord @ntrutyan zamanak zovord@ haskacac linelov ir sxal@ kheracni ayd staxos yev vat ishxanutyan@ , hnaravorutyun talov urishnerin porcel xekavarel erkir@, nranc um kvstahi ays angam zoxovurd@. aha sa e mexanizm@ zoxovrdi ishxanutyan, ayl voch te na vor zoxovrdavarutyun@ entadrum e misht laveri @ntrutyyuun@ yev vatrein heru pahel ishxanutyunic. yev ays foni vra khaskanak inknerd vor bolorovin avelord en ayn qnnarkumner@ u datoxutyunner@ vor hamematum yev asum en voch srank en mi ban voch nrank. voch sa mi ban kani zoxovrdi hamar voch el na! kanin miayn na ov giti vor iren ishxanutyun@ kaxvac e miayn zoxovrdic. isk da karox e ashxatel miayn AZAT ARDAR @NTRUTYUNNERI MIGOCOV! hima harc inchu es kam mjus@ pashtpanum e levonin kam hay azgayin kongresin? patasxana vorovhetev nrank payqarum en zoxovrdavarutyan hastatman, zoxovrdi ishxanutyan verakangnma, yev azat ardar @ntrutyunneri apahovman hamar! var apacuyc ancac naxagahakan @ntrutyunner@: ishxanutyun@ amen inch anum er @ntrutyunner@ kexcelu yev zoxovrdi azat kamqi artahaytman vra terror er kazmakerpel. isk levon@ yev ir koxmnakicner@ payqrum ein @ntrutyunneri azatutyan hamar! yete vax@ serzik@ kam qocharyan@ kga kasi vor irenk payqarum en azatutyan u zoxovrdavarutyan hamar yes aragin@ klinem vor kagakcem iranc! bajc aysor ayn ishxanutyun@ ov brnacel e zoxovrdi kamqi artahaytman vra yev goxacel e ishxanutyun@ zoxovrdic, iravunk chuni angam xoselu zoxovrdavarutyunic! ur mnac xekavarelu zoxovrdin! UREMN bolor anhaskacoxneri hamr mek angam yevs! PAYQAR@ VOCH TE VOREVE MEKI HAMAR E KAM DEM AYL HANUN AZATUTYAN YEV ZOXOVRDAVARUTYAN HASTATMAN!!! HAXTANAK!__AZATIUTYAN YEV ZOXOVRDAVARUTYAN!

  20. Vahan Asrabian
    Փետրվար 13th, 2009 at 11:56 | #20

    Yes el eyi kisoum Daviti mtahogutyun@, te “intellect”-ov ou kargapah qaghaqatsiakan payqarov haziv te hnaravor lini azatvel ays gazanabaro zhamishkhannerits. Arman Mousiniann ou Levon Zourabian@, bartsr intellectov zinvadz ou nayev bavarar vjrakanutyun ounetsogh martik, mite ounen Vano Siradeghiani carizman ou vjrakanutyun@, vor 88-in byuravor hayer ktaner ir yetevits inqnazoh payqari… Bayts Nikoli sparrich pataskhan@ hamozich er. Manavand vor hye azgi argandits amen or che vor Vano Siradeghian e dznvoum` ozhtvadz ayn amen inchov vor Vanoyin dartsrets Vano. Mard` oum karotum en hayots petakanutian hetaga jakatagrov shahagrgir bolor martik.

  21. zulu
    Փետրվար 14th, 2009 at 17:00 | #21

    Mardkanc vor marzeric toghnen million el mi ban el avel khavaqvi..
    Serj@ el chi uzum gjugheric zorov mardkanc beri?

  22. Davit
    Փետրվար 18th, 2009 at 16:47 | #22

    Me4k miliwn ma8dun havaqelwu depqum HHSH-i Gevorikn el, Galustn el karox en hexapoxutyun anel. Karevory ho da che. Karveory te inch elaket enq yndunum.

  23. Սուրեն
    Փետրվար 19th, 2009 at 01:05 | #23

    Այո, բայց Գևորիկի կամ Գալուստի ետևից կգնա՞ մեկ միլիոն մարդ: Ոչ:
    Իսկ Տեր-Պետրոսյանի ետևից կգնա:

  1. No trackbacks yet.