ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿ Հ.-Ի ՀԱՐՑԻՆ
Հարց Հայկ Հ.-ից
Ողջույն Նիկոլ: Գիտեմ, որ քեզ ուղղված հարցերը շատ-շատ են, սակայն ինձ մի հարց է հուզում: Մեր պայքարի ծանր հրետանիներից մեկը՝ Միքայել Հայրապետյանը, որին անձամբ դույզն-ինչ ճանաչում եմ, շատ քիչ է երեվում, թեկուզ ինտեռնետում: Ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս կարող ենք կապ հաստատել նրա հետ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. իմ բարեկամ Միքայել Հայրապետյանը բավականին ակտիվ հանդես է գալիս մամուլում, եւ չնայած ցանկալի է, որ ավելի հաճախ գրի, նրա հոդվածները կարդում եմ մեծ հաճույքով, եւ շատ կարեւորում եմ դրանք: Ինչ վերաբերում է նրա հետ կապվելուն, ինչպես գիտեք նա գտնվում է ընդհատակում: Եւ ցավոք նրա հետ կապ հաստատելու հարցում չեմ կարող ձեզ օգտակար լինել: Հույս ունեմ ըմբռնումով կմոտենաք իմ այս դիրքորոշմանը: Շնորհակալություն:













