ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԽԻԹԱՐԻ ՀԱՐՑԻՆ
Հարց ՄԽԻԹԱՐ-ից
ԲԱՐԵՎ ՆԻԿՈԼ ՋԱՆ, ՆԱԽ ԱՍԵՄ՝ ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԵՑԻՐ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՀՆՉԵՑՐԱԾ ՆԱԽՈՐԴ ՀԱՐՑԵՐԻՆ. ՀԱՎԱՏԱ՝ ԴԱ ՊԱՏԻՎ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆԻԿՈԼ ՋԱՆ: ԱՅԺՄ ՀԱՐՑՍ. ԹԵՐԵՎՍ ՑԱՅՍՕՐ ԹԵ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ԹԵ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԵՎ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՉԵԶՈՔ ԴԱՇՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՄԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ. Ի՞ՆՉ ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆՁՆԻ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԻ՝ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՈՒՄԻՑ ԵՎ ՄԵՐ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ, ԿԱՄ ԹԵ Ի՞ՆՉ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ԿՍՏԱՆՁՆԻ ՊՐՆ. ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԵՐԿՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ: ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՆԻԿՈԼ ՋԱՆ: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ! ! !
Նիկոլի պատասխանը - Սիրելի Մխիթար. դուք անշուշտ գիտեք, որ Վանո Սիրադեղյանի
նկատմամբ ավազակապետական դատախազությունը մեղադրանքներ է հարուցել: Թե որքանով են հիմնավորված այդ մեղադրանքները, կարծում եմ կարելի է եզրակացնել Սիրադեղյանին մեղադրանք առաջադրած դատախազ Աղվան Հովսեփյանի հետագա գործունեությունից: Բայց այդ մեղադրանքը գոյություն ունի, եւ իմ կարծիքով ավազակապետության տապալումից հետո Վանո Սիրադեղյանը պետք է վերադառնա Հայաստան եւ կանգնի իրապես անկախ դատարանի առաջ, եւ առաջադրված մեղադրանքները պետք է ստանան այնպիսի լուծում, որ դատարանի վճիռը վստահություն ներշնչի ողջ հանրությանը, ինչպես Սիրադեղյանի կողմնակիցներին, այնպես էլ հակառակորդներին եւ ոչ մի կասկած չթողնի, անկախ նրանից, թե ինչպիսի կլինի այդ վճիռը: Եւ միայն այս վճռի կայացումից հետո հնարավոր կլինի խոսել Վանո Սիրադեղյանի հետագա դերակատարման մասին: Անկախ ամեն ինչից, սակայն, Վանո Սիրադեղյանին համարում եմ տաղանդավոր գրող եւ հրապարակախոս, մարդ, որ անուրանալի վաստակ ունի մեր պետության առաջ: Չեմ հերքի, որ նրան ուղղված քննադատությունը շատ դեպքերում նույնպես հիմնավոր է: Բայց որ նա երրորդ հանրապետության լավագույն ՆԳ նախարարն է եղել, կասկածից վեր է: Չեմ ասում իդեալական նախարար, ասում եմ` լավագույնը եղածներից: Շնորհակալություն:














Hargeli Nikol. xostovanem, minch ors qo masin tyur karciq unei. Neroghutyun em xndrum. Yes jamanaki yntacqum hamozvum em, vor du voch te HAK_in, Vanoyin, Poghos-Petrosin es pashtpanwum, ayl` jshmartutyany.. Harganqners qez, eghbayr,…..
Ժողովուրդ մի բան ասեմ, Ես Վանո սիրադեղյանի մասին նենց բարձր կարծիքի եմ, չեք պատկերացնի, ափսոս, որ հանցագործություններ ա կատարել, բայց ինչ համով հոտով մարդ ա է…
nikol jan es misht hiacel em Dzer hamardzakutyamb.es azgin henc Dzer nman gorcichner en pakasum.es hachaxem apshel es brniutyan u vayrag qaxaqakanutyan paymannerum Dzer handugn hamardzakutyan vra.es masnagitutyamb lragrox em ev mec hujs unem vor baxt kvichakvi hetagayum dzez het ashxatel..
vanon lavna? vanon im harazatina spanel, vanon ashxari srikana, vonc karelia, kin 2 yerexa unecogh 29 tarekanin sax sax taghel, tkem en mardu eresin ov kgovi nman mardun, vanoin perk e voghj aroghj varel.