> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ALIK-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ALIK-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց ALIK-ից

Նիկոլ Փաշինյան. մարտի 1Barev sireli Nikol jan, text erevum a exbayr! (ASTVAC ) qo @ntaniqin 2 dzerqov pahi qo het miasin, menak mi harc unem! shat enq mnalu es vichakum es takanqneri dzerqerum, chnayac irakanum irenq en mer dzerqerum …? Garun@ galisa…

Նիկոլի պատասխանը - Սիրելի Ալիկ. դուք ձեր հարցին ըստ էության արդեն պատասխանել եք: Ուզում եմ ընգծել, որ եթե այսօրվա վիճակին նայենք մեկ այլ տեսանկյունից, կտեսնենք, որ այն շարունակվելու է այնքան ժամանակ, քանի մենք բոլորս որպես ՀՀ քաղաքացի, թույլ ենք տալիս, որ այն շարունակվի: Եւ ընդհանրապես, ավազակապետությունը հաստատվել է միայն այն բանի շնորհիվ, որ մենք բոլորս թույլ ենք տվել, որ այն ձեւավորվի մեր աչքի առաջ, բոլորիս ի տես: Եւ սա մեր ընդհանրական մեղքն է: Որովհետեւ չենք կասեցրել ավազակապետության ձեւավորումը, որովհետեւ մի տեղ վախեցել ենք, մի տեղ հարմարվել ենք մի քանի կոպեկի, կամ մի ինչ-որ նյութական շահի համար, մի տեղ մտածել ենք, թե ավազակապետությունը մեզ ու մեր երեխաներին չի դիպչի, մեզ թվացել է, թե կարող ենք ավազակապետությունից թաքնվել: Երբ Բուզանդի փողոցի մեր հայրենակիցներին տնավեր էին անում, մենք բոլորս լուրերով հետեւում էին այդ ամենին եւ հույս ունեինք, որ դա մեզ չի առնչվում: Երբ Պողոս Պողոսյանին ծեծելով սպանում էին, Բուզանդի փողոցի բնակիչները իրենց տաքուկ տներում նստած ուրախանում էին, որ այդ իրենք չեն սպանվողը, նրանց թվում էր, թե այդ բեսպրեդելը իրենց չի հասնելու: Այս ցանկը կարելի է շարունակել այնքան, մինչեւ կգտնենք մեզնից յուրաքանչյուրի առնչությունը այսօրվա վիճակի հետ, մինչեւ կհասկանանք այս ամենի համար մեր անհատական, խիստ անհատական մեղքը: Այս վիճակը հաղթահարելու համար մենք պետք է անցնենք քավարանով, քաղաքացիական մեղքի թողության ճանապարհ պիտի անցնենք: Այսօր կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք պայքարից հիասթափվել են: Սա գուցե հասկանալի է մարդկային տեսակետից, բայց վկայում է, որ մեր այդ համախոհները իրենց հաշիվ չեն տալիս, որ այս վիճակի ստեղծման համար մեղավոր ենք բոլորս, նաեւ անձամբ իրենք` յուրաքանչյուրս մեր չափով: Եւ այս Շարժումը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր քաղաքացիական մեղքերի քավության ճանապարհ: Պատկերացնու՞մ եք մի վիճակ, երբ մարդը հիասթափվի սեփական մեղքերի թողության գործընթացից: Նման բան կարող է լինել միայն այն դեպքում, երբ մեղքը եւ նրա հետեւանքները գիտակցված չեն: Հիասաթափությունը գալիս է այն ժամանակ, երբ մարդը պրոցեսին չի նայում որպես սեփական քաղաքացիական մեղքերի թողության, լուծումը չի տեսնում քաղաքացիական մեղքերը քավելու մեջ: Գուցե ավազակապետության տապալումը ինքնին հեշտ լուծելի խնդիր է, բայց սեփական մեղքերի թողությունը, մեղքերի քավության ճանապարհը նույնքան ծանր է, որքանով որ ծանր են մեղքերը: Իսկ թե որքանով են ծանր մեր մեղքերը, կարելի է պատկերացնել Հայաստանի այսօրվա վիճակը տեսնելով: Ավազակապետության տապալումը առանց մեր քաղաքացիական մեղքերի քավության հնարավոր է, բայց զուրկ է որեւէ իմաստից: Մենք ավազակապետության տապալումից հետո պետք է ունենանք ոչ թե ՆՈՐ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, այլ ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, որը հասկանում է, թե ինչ է անում եւ ինչու, որը հասկանում է, թե ինչ չպետք է անի եւ ինչու: Այսօրվա իրավիճակին վերջ կտրվի, երբ մենք որպես հանրություն կկարողանանք քավել այն մեղքերը, որ թույլ ենք տվել մեր հայրենիքի եւ մեր ապագա սերունդների առաջ: Իսկ սա ենթադրում է համառ, հետեւողական, ամենօրյա եւ կամային պայքար, պայքար մինչեւ վերջ, մինչեւ նպատակի իրագործում: Լավ եղեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.