> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ +1+1-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ +1+1-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց +1+1-ից

Բարև Նիկոլ ջան։ Այս կայքին հետևելով` բոլոր հարցերս սպառվում են։ Բայց ուզում եմ անպայման շնորհակալություն հայտնել քո վերլուծական հոդվածների համար, որոնք քաղաքական վերնախավի գործունեությունը առավել հասկանալի են դարձնում բոլորիս /օր. ստրատեգ. տրիումֆը/։ ԵԽԽՎ 1643 բանաձևի ընդունումից հետո ակամայից հիշեցի մի պատմություն. փոքր եղբորս անկարգությունների մասին ուսուցիչը տեղեկացրել էր ծնողներիս և նա, չնայած արդարացումներին, վախեցած սպասում էր, որ իրեն կպատժեն։ Բայց հայրս երկար կաստամանի կարդալուց հետո առանց ապտակի նրան բաց թողեց։ Ու երբ եղբայրս կիսվում էր իմ հետ, անհասկանալի մի բան ասաց. թե ավելի լավ կլիներ, եթե ապտակեր։ Իմ պատկերացմամբ` իշխանությունները բանաձևի ընդունումից հետո հոգոց են քաշել և շատ չանցած ընկել անորոշության մեջ։ Որովհետև, առերևույթ այս ամենը ձեռք է բերվել գործադիր և օրենսդիր մարմնի տիտանական ջանքերի, ծիծաղելի իրաճակների և ապատեղեկատվության գնով։ Ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ն չէր կարող այդքան միամիտ լինել և 1643 բանաձևը ուրվագծված էր դեռ անցած դեկտեմբերին։ Եվրոյոնջայի կարգավիճակին համաձայն լինելով` նրանք հետապնդում են ավելի մեծ նպատակ։ Այս ամենում կարծես համոզվեցի երբ երեկոյան Շանթի եթերով լսեցի թմրամոլ երեխային տնից դուրս գցելու պատմությունը` չնայած հեղինակը մեկ անգամ ավել ներողություն խնդրեց։ Երևի, եթե մի քիչ համբերություն ունենայի, այս ամենը գրելու անհրաժեշտությու չլիներ։

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ. ձեր վերլուծության մեջ, իհարկե, ճշմարտության շատ մեծ չափաբաժին կա: Բայց էլի եմ ասում, դա ասել եմ ամիսներ առաջ. մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԵԽ գործողությունների, որոշումների ազդեցությունը մեր Շարժման հոգեբանության վրա հասցնենք նվազագույնի, ձգտենք զրոյացման: Ոչ թե մենք պետք է ազդվենք ԵԽ-ից, այլ ԵԽ-ն պետք է ազդվի մեզնից: Իսկ սրա համար մենք պետք է լինենք սկզբունքային եւ հետեւողական: Շնորհակալություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.