> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՄԲԱՏԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՄԲԱՏԻՆ

Հարց Smbat-ից

Barev im mterim, barekam, @nker. kareli e es qez ayspes anvanem? Nikol jan nax asem vor es qez janacel em 2007 tvakani impeachment dashinqi hanrahavaqneric mi qanisin masnakcelov, ev uremn ayn jamanak mi qic urish er. mard ckar, inc vor mi qaxaqakan uj vor karoxanar es apasnorh isxanutyunneri dem payqar mxel payqar vor@ kliner ardarutyan, azatutyan. Hayastani Hanrapetutyan arjanapetiv qaxaqacu payqar ev ayd jamanak asparez ekav mi hayrenaser, xelaci, ev haxtanakin zgtox vjrakanutyun ev amenakarevor@ iradarzutyunnerin charmarvox mi eritasard, aysinqn du Nikol jan. ev es shat urax em vor canajum em qez vor xosum em qez het hima: Ev es qez dimum em evs 2 harcov.

1-in harc@ da aynn e vor es mist hetaqrqrvel em qaxaqakanutyamb, 2007- ic, ev uzum em im arajin qajler@ anel ays asparezum, ev es qez xndrum em mi qani xorhurdner tur inz, vorpisi es karoxanam im arajin qajler@ anem qaxaqakanutyan mej. ktas? xndrum em gri inz:

2) Shater@ indz asum en, hamozum en, vor cgnam Hyusisayin poxota, Daterin , Hanrahavaqnerin, ayd amen@ anhuys e, qez petqa? ev erb indz asum en ayd amen@, hishum em qo xocqer@ - vor ays amen@ im apaga erexaneri hamar e voronq petq e apren Azat Erjanik Hayastanum. bayc es havatum em Levon Ter Petrosyanin, Qez, mnacac myus lidernerin, bayc ka ayspisi mi ban. i verjo cnayac es havatum em mer haxtanakin, mer Azat u Erjanik Hayastanin, bayc inch petq e anel ev inchic petq e xusapel vor ays garnan@ menq hexapoxutyun anenq Hayastani Hanrapeutyunum? kga ardjoq shurteric bxox ayn zayn@ 24 jam isxanutyunnerin heranalu hamar? kam karox e ardjoq iravijak@ aynpisin lini vor menq iroq gnanq baxramyan 26 ev xaxax bayc joxovrdi koxmic gravenq ayn?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սմբատ. քաղաքականության մասին բազմաթիվ եւ բազմապիսի ասույթներ ու ասացվածքներ կան, եւ դրանցից յուրաքանչյուրը երեւի գոյության իրավունք ունի` համապատասխան դեպքերում եւ վիճակում: Ինձ համար, սակայն, այդօրինակ ձեւակերպումների մեծամասնությունը ընդունելի չէ, համենայնդեպս, ես փորձում եմ քաղաքական ասպարեզում իմ գործունեությունը վարել բոլորովին այլ կանոնների ու արժեքների շրջանակներում: Ինձ համար քաղաքականությունը մարդկանց երազանքների իրագործման համակարգ է: Քաղաքացիական երազանքների իրագործման համակարգ: Իսկ սա նշանակում է, որ քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է հասկանալ այդ երազանքները, պետք է ձեւակերպել այդ երազանքները, եւ որ կարեւոր է, հավատալ այդ երազանքների իրագործմանը եւ պայքարել հանուն այդ նպատակի: Որեւէ քաղաքական գործիչ չի կարող որեւէ բանում համոզել իր լսարանին, եթե ինքն անձամբ չի հավատում իր ասածին, անկեղծորեն եւ անմնացորդ չի հավատում իր ասածին եւ պատրաստ չէ իրենից կախված ամեն ինչ անել, որ այդ ասածը իրականություն դառնա: Մեր իշխանությունը, օրինակ, ինչո՞ւ է այսքան խղճուկ. որովհետեւ, երբ Սերժ Սարգսյանը խոսում է արդարությունից, դա եղկելի է հնչում: Պատճառն այն է, որ ինքը Սերժ Սարգսյանը չի հավատում արդարությանը, դրա գոյությանը, եւ դա համարում է ընդամենը մարդկանց մոլորեցնելու համար նախատեսված արտահայտություն: Սա` իմիջիայլոց: Իսկ ընդհանրապես, իմ պատկերացմամբ` քաղաքական գործիչը չպիտի տրվի այնպիսի հույզերի, ինչպիսիք են հուսահատությունը, հիասթափությունը, ոգեւորությունը: Քաղաքականությունը աշխատանք է, մարդկանց ընդհանրական, քաղաքացիական երազանքների իրագործմանը եւ քաղաքացիների անհատական երազանքների իրագործման հնարավորություն ստեղծելուն ուղղված աշխատանք: Հիմա` քաղաքականությամբ զբաղվելու համար, սիրելի Սմբատ, դուք պետք է ոչ թե ուրիշների ասածների մեջ փաստարկներ փնտրեք ձեր քաղաքացիական երազանքների իրատեսական լինելու մասին, այլ ինքներդ ձեր մեջ պետք է գտնեք այդ փաստարկները, հավատաք, անկեղծորեն եւ խորապես հավատաք այդ փաստարկներին եւ դրանք մատուցեք մարդկանց: Եւ եթե ձեր փաստարկները, գաղափարները, մղումները անկեղծ լինեն ու փաստարկված, մարդիկ ձեզ կհավատան: Ոչ միանգամից, իհարկե: Դրա համար ձեզ հարկավոր կլինի լինել կամային, հետեւողական, հաստատակամ, եւ ինչ-որ տեղ նաեւ համառ: Եթե որեւէ մեկը իր անձնական հաղթանակն է փնտրում, դա գռեհիկ կարիերիզմ է: Իսկ եթե փնտրում է իր գաղափարների, իդեալների հաղթանակը` թեկուզ սեփական անձի կորստյան գնով, դա ծառայություն է, բարձր ծառայություն: Քաղաքականությունը ինձ համար ծառայություն է, ծառայություն հայրենիքին, ապագային, ճշմարտությանը: Հաջողություններ եմ ձեզ մաղթում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.