> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱՐԻ ՍՅՈՒՆԵ-ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱՐԻ ՍՅՈՒՆԵ-ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Հարցեր Մարի Սյունե-Հակոբյան:)-ից

Հարգանքներիս Հավաստիքը` Հարգելի Նիկոլ Փաշինյանին.
Հարգելի Փաշինյան. Այսօրվա ձեր համարի 8-րդ էջում կարդացի մի փոքրիկ հոդված , եթե կարելի է այդպես այն ասել, որտեղ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին մասնակցել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, ապա ուշ երեկոյան մասնակցել է Ռուսաստանի վարչապետ Պուտինի կազմակերպված ընդունելությանը… մինչև վերջ …. մի խոսքով…. ու նաև ս. Սարգսյանի հանդիպումը Ի. Ալիևի, վարչապետ` Ռեջեփ Թայիփի և Պուտինի հետ…. Ինձ շատ հետաքրքիր է, նրանց հանդիպումը ինչ ընթացք և փուլ մտավ???? Սա մեկ: երկրորդ. Փաստորեն նշանակում է, որ պահանջատիրության դիրքերից խոսելով, փաստորեն Հայաստանին տխուր հեռանկար է սպասվում, այո? Այսինքն ` Լաչինի միջանցքը հանձնվում է? Այստեղից հարց. Իսկ հայ կլինենք, կմնանք հայ` թուրքի և ադրբեջանցու արանքում???? Փաստորեն այստեղ պատմությունը կրկնվում է նոււյն սցենարով, սրով հող ենք ազատագրում, իսկ գրչով հանձնում են, որն չ դեպ մեր գերբի ներքևում է պատկերված. Երևի դա է հա խորհրդանշում այդ ? Եւ կարծում եմ , Տիզբոնի ճանապարհները հնացած մեթոդ է. Կարծում եմ իրար հասկանում ենք !!!!:) __Ինչու ենք մենք միշտ օտարներին թույլ տալիս, որ մեզ դատեն, մեզ նսեմացնեն, ստորացնեն, ծաղրեն ու ծանակի ենթարկեն??

Չեք կարծում, որ բավական է թղթերով հարցեր լուծենք? Ինչպես Խրիմյան Հայրիկը կասեր. __Ում են պետք այդ թղթե շերեփները. Մեզ պետք են զեյթունցի կտրիճներ և երկաթե շերեփներ……???? Հերիք է օտարից խնդրել. Մենք ենք մեր տան տերը, իսկ օտարը հյուր . Թերևս այդպես եմ ես կարծում. Եկեք ինքնահաստատվենք և ոչ թե կախված մնանք ուրիշների «»…… Կարծում եմ առայժմ այսքանը բավական է, որ պատասխան ստանամ, մնացածը , եթբ կարդամ ձեր պատասխանը, գուցե այդ ժամ էլ հարցեր առաջանան և կրկին հարցեր տամ ձեզ: Եւ մեկ ավելացում . __դուք շատ իրավացի եք `հարցում. Պարզապես գերազանց է. Մենք նույնպես նայել ենք այդ կադրերը, և կարծում եմ դուք այդքան էլ մեծ հանցանք , կամ զանցանք թույլ չեք տվել, որքան նրանց մեղքն է. Նրանց խղճին է այն 10 անմեղ զոհը. Նրանց ձեռքերն են արյունոտված… Իսկ ձեզ մեղադրելու և զպարտելու հարցում` կարծում եմ , որ Մարիշ Բոզիկյանը պարզապես ` փրփուրներից է կախված.:) Ինչևէ… Շնորհակալություն շարադրանքս ընթերցելու ` և `թույլ տվեք հայտնել ներողամտությունս` ձեր թանկագին ժամանակը օգտագործելու համար. Ձեզ ցանկանում եմ համբերություն, անսպառ կամք, հաջողություններ և նորանոր հաղթանակների ձեռք բերումներ:

Մեր առաջնորդին և Մեծարգո Նախագահին էլ ամուր առողջություն: Շնորհակալություն. Լավագույն բարեմաղթանքներով ` Մարի Սհունե _Հակոբյան

Նիկոլի պատասխանը - Թանկագին Մարի Սյունե. ձեր հարցը շատ ծավալուն է եւ գրեթե հռետորական, այսինքն` պատասխան չենթադրող: Այսուհանդերձ, ուզում եմ ի պատասխան մեկ-երկու շեշտադրում անել: Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Սերժ Սարգսյանից ի վերջո պահանջվում է պատասխանել մի շատ պարզ հարցի. արդյո՞ք այսօր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն: Եթե այո, ինչո՞ւ նա այդ հարցը չի քննարկում Թուրքիայի ղեկավարության հետ ունեցած շփումներում, եթե ոչ` ինչո՞ւ հստակ չի հայտարարում այդ քաղաքականությունից հրաժարվելու մասին: Կարծում եմ, նման դիրքորոշման պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե արտաքին քաղաքականություն է վարում, այլ արտաքին առեւտուր` սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Այն, որ նա համաձայնել է վերադարձնել բոլոր ազատագրված տարածքները, այլեւս ոչ մի կասկած չի հարուցում: Նա հույս ունի միայն, թե Ռուսաստան-Արեւմուտք հակասությունները իրեն հնարավորություն կտան խուսափել այդ տարածքները վերադարձնելու խոստումը իրականացնելուց: Խնդիրը այն չէ, թե արդյոք մենք հնարավոր ենք համարում փոխզիջումը Ադրբեջանի հետ: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե Ղարաբաղի կամ հայ-թուրքական հարաբերությունների հարց է լուծում, այլ սեփական իշխանության երկարաձգման հարցը, ու այս պարագայում էական են դառնում ոչ թե Ղարաբաղը կամ Հայաստանը, այլ ավազակապետության գոյությունը: Եւ Սերժ Սարգսյանի համար հենց սա է ուղենիշը, չափորոշիչը. եթե որեւէ քայլ հնարավորություն կտա մնալ իշխանության ղեկին, ուրեմն այդ քայլը դրական է համարվում նրա համար, անկախ նրանից, թե որքանով է բխում Հայաստանի շահերից: Հիշենք թեկուզ ՀՖՖ զինանշանում Աբդուլլահ Գյուլի պատվին արված փոփոխությունը, երբ նրա Երեւան գալու նախօրյակին այդ զինանշանի վրայից հանվեց Արարատ լեռան պատկերը: Այս պատմությունը, կարծում եմ, բացահայտում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ողջ փիլիսոփայությունը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Sahak Gnuni
    Փետրվար 9th, 2009 at 13:07 | #1

    miangamayn iravaci eq, te du Mary ev te dy Nikol:)
    Mary du chisht es nkatum vor menq hay chenq mna en qo asvac erkusi aranqnerum.
    Bayc de dra hamar el menq petq e payqarenq:
    PAYQAR! PAYQAR! MINCHEV VERJ!!!!!

  1. No trackbacks yet.