ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ MHER S.-ԻՆ
Հարց Mher S.-ից
Barev Nikol. Esor mi hat el harc arajacav kapvac Haykakan Jamanak oraterti het. Esor nkateci vor tpaqanak@ nvazel e minchev 7300 orinak. Karcum em petq e parzel te inchn e dra patchar@. Mardik karox e uxxaki hognel en payqareluc u tert el chen kardum, bayc hnaravor e naev terti parunakutyun@ hetaqrqir chi. Bolor depqerum petq e es harcin lurj verabervel, qani vor marti 1 in spasvum e hanrahavaq ev inchqan tpaqanak@ shat lini u tert@ lav taracvi enqan irazekum@ hajox klini. CHEM HISHUM ERB ER QO GRAC HODVACNERIC MEKUM KARDACI VOR BOLORS PETQ E MER CHAPOV NPASTENQ PAYQARIN. NSHEL EIR VOR MER NKARICHNER@ PASIV EN U PLAKATNER CHEN NKARUM. ES ANDZAMP MI QANI HAT NKAREL EM, MENKN EL CHISHXANAKAN HROSAKNER@ AREVANGECIN HYUSISAYIN POXOTAYIC DER AMRAN@ SHURJORYA NSTACUYCERI JAMANAK.KUZEI IMANAL UXXAKI TE ARACS KORCER@ INCHPES OGTAGORCEM AYSINQN VORTEX TEXADREM?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Մհեր. նախ շնորհակալ եմ «Հայկական ժամանակ» օրաթերթի տպաքանակի վերաբերյալ ձեր ունեցած մտահոգության համար: Թերթի տպաքանակը երբեք ստատիկ չի լինում եւ ունենում է սեզոնային վերելքներ ու վայրէջքներ: Օրինակ` հունվարին եւ հուլիսին թերթերի տպաքանակները անկում են ապրում, իսկ դրանց հաջորդող շրջանում սկսում են աճել: Իհարկե, տպաքանակները ազդվում են նաեւ այլ գործոններից` մասնավորապես քաղաքական իրավիճակից: Ազդեցություն ունի ինչպես վաճառքով զբաղվող ընկերությունների վարած քաղաքականությունը, այնպես էլ թերթի որակը: Ամեն դեպքում, ձեր մտահոգությունը հասկանալի է, առաջարկները` ընդունելի, եւ «ՀԺ»-ի խմբագրակազմը համապատասխան միջոցներ ձեռնարկում է տպաքանակի անկման սուբյեկտիվ պատճառները չեզոքացնելու համար: Ինչ վերաբերում է ձեր պատրաստած պլակատներին. կրկին ուրախ եմ, որ արձագանքել եք իմ կոչին: Դրանց էլեկտրոնային տարբերակները խնդրեմ տեղադրեք ինտերնետի այն էջ-կայքերում, որոնք հասանելի են ձեզ, դրանք տարածեք էլեկտրոնային փոստով, նաեւ տրամադրեք «Հայկական ժամանակ» օրաթերթին. եթե այդ պլակատները հաջողված լինեն, կարծում եմ հնարավոր կլինի դրանք օգտագործել տարբեր ձեւերով` իհարկե, պահպանելով ձեր հեղինակային իրավունքները: Շնորհակալություն:













