> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԵՏԴԱՐՁ-ՔԱՅԼՈՎ ՄԱՐՇ` ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԴԱՐՁ-ՔԱՅԼՈՎ ՄԱՐՇ` ՀԱՅԱՍՏԱՆ

ՍպենդիարովՀայաստանը առայժմ չի կարողանում հաղթահարել այն ցիկլը, որի մեջ հայտնվել է մարտի 1-ից հետո։ Քաղբանտարկյալներ - Ղարաբաղի հարց - Թուրքիայի հետ հարաբերություններ. ահա այդ ցիկլի երեք հիմնական հարցերը, որ, ինչպես ցույց է տալիս ժամանակը, հաջորդում են մեկը մյուսին` հրատապ հարցերի հիթ-շքերթում փոխարինելով միմյանց։ Արդեն հստակ ուրվագծվող եւ տեղապտույտը աղմկալի դարձնող այս ցիկլի հաղթահարման համար հարկավոր է, որ նշված հարցերից որեւէ մեկը որեւէ լուծում ստանա` այդպիսով լուծման ճանապարհ բացելով նաեւ մյուսների համար։ Նման բան, սակայն, տեղի չի ունենում, քանի որ դրանք օրակարգում են հայտնվել ոչ թե որպես առանձին վերցրած հարց, ոչ թե լուծում ստանալու համար, այլ որեւէ ուրիշ հարցի լուծում արագացնելու, այդ ուրիշ հարցի լուծման անհրաժեշտությունը մեղմելու կամ այդ ուրիշ հարցերը մոռացության մատնելու հաշվարկով։ Ընդ որում, այս մոտիվացիաները հետեւում են ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլեւ վերը նշված հարցերի հետ առնչվող գլոբալ խաղի մասնակիցներին։ Գլոբալ այս գործընթացում ներգրավված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը։ Այս սուբյեկտներից յուրաքանչյուրը պրոցեսի մեջ ունի իր շահագրգռությունները, մոտիվացիաները եւ, բնականաբար, գործում է ըստ այդմ։ ՌԴ շահագրգռությունը հետեւյալն է. ցույց տալ Ադրբեջանին, որ եթե վերջինս իրեն ճիշտ պահի, ԼՂ հարցում կարող է որոշակի տեղաշարժ արձանագրվել։ Իսկ ճիշտ չպահելու դեպքում Ադրբեջանը կարող է կանգնել նույն պրոբլեմի առաջ, ինչ Վրաստանը` հարավօսական եւ աբխազական հարցերում, այս անգամ, սակայն, Ռուսաստանը հանդես կգա միջնորդավորված` Հայաստանի տեսքով։ Իսկ ճիշտ պահելու լավագույն ձեւը Ադրբեջանի համար կլինի «Նաբուկո» գազատարով շատ չոգեւորվելը եւ այդ նախագծի իրականացմանը չնպաստելը։ Ռուսաստանը նույն բանը ակնկալում է նաեւ Թուրքիայից` խոչընդոտներ «Նաբուկոյի» ճանապարհին եւ համապատասխան բացատրական աշխատանք Ադրբեջանի հետ։ Փոխարենը, ՌԴ-ն ժամանակ առ ժամանակ թույլ կտա, որ Սերժ Սարգսյանը հանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Թուրքիան այս խաղում շահագրգիռ է, որովհետեւ հույս ունի Հայաստանի հետ երկխոսության արդյունքում կանխել Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, բայց որպեսզի կոնկրետ զիջումներ չանի, շրջանառության մեջ է դնում ամպագոռգոռ հայտարարություններ` իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապելով ԼՂ հարցի հետ։ ԵՄ-ն գործընթացում շահագրգիռ է էներգետիկ անվտանգության ապահովման տեսակետից. հատկապես ռուս-ուկրաինական գազային պատերազմը Եվրոպային հանգեցրեց «Նաբուկոյով» ավելի ակտիվորեն զբաղվելու մտքին։ ԵՄ-ն, սակայն, շահագրգիռ է, որ լուծվի նաեւ ԼՂ հարցը, այլապես Ղարաբաղի կոնֆլիկտը կարող է օգտագործվել «Նաբուկոյի» կառուցմանն ու շահագործմանը խոչընդոտելու համար` հակամարտության ապասառեցման եղանակով։ Հարավօսական կոնֆլիկտը Եվրոպային սկսեց լրջորեն անհանգստացնել, երբ Բաքու-Ջեյհան նավթատարի մոտակայքում ռուսական արկեր պայթեցին։ ԱՄՆ-ի շահագրգռությունը այս պրոցեսում շատ չի տարբերվում ԵՄ շահագրգռություններից, չնայած` եթե ԵՄ-ի շահագրգռությունների մոտիվացիան ինքնապաշտպանական է, ԱՄՆ-ի մոտիվացիաները` ավելի շատ հակառուսական։ Այսինքն` ԱՄՆ-ի գործողությունները նպատակաուղղված են տարածաշրջանում եւ ընդհանրապես` աշխարհում ՌԴ ազդեցությունը թուլացնելուն։ Իր հերթին, ՌԴ-ն շահագրգիռ է Թուրքիայի հետ մերձեցումը օգտագործել ԱՄՆ-ին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Իր հերթին, Թուրքիան շահագրգիռ է Ռուսաստանի հետ մերձենալով ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին ի ցույց դնել սեփական կարեւորությունը։ Այս խաղի թույլ օղակները, անշուշտ, Ադրբեջանն ու Հայաստանն են։ Ադրբեջանի հիմնական խնդիրը Ռուսաստանից բխող վտանգի չեզոքացումն է` ոչ միայն Հյուսիսային գերհսկայի նկատմամբ ճկուն քաղաքականություն վարելով, այլեւ սեփական անվտանգությունը գլոբալ օրակարգի հարց դարձնելով։ Հենց այս համատեքստում է Ադրբեջանը շահագրգիռ էներգետիկ նախագծերի հարցերում։ Դա մի կողմից` Ռուսաստանից անկախությունը ընդգծելու միջոց է, մյուս կողմից` նրա հետ սակարկելու, բանակցելու, սեփական կարեւորությունը նրա առջեւ ընդգծելու խաղաքարտ։ Մյուս կողմից` այդ նախագծերը հնարավորություն են տալիս Ադրբեջանին` մենակ չմնալ ռուսական վտանգի առջեւ։ Հարավային Օսիայի դեպքերը, սակայն, հստակ ցուցանեցին, որ այս ոլորտում միայն բարոյական աջակցությունը բավարար չէ, եւ Արեւմուտքը դեռ պետք է կարողանա Ադրբեջանին համոզել, որ ընդունակ է անվտանգության ավելի գործուն համակարգ առաջարկել, քան առաջարկում էր Վրաստանին։

Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում հստակ ուրվագծվում են հետեւյալ հարցերը. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ԼՂ հարցի կարգավորում, ինտեգրում տարածաշրջանային ծրագրերում։ Էներգետիկ նախագծերից Հայաստանը դուրս է մնացել երկու հիմնական պատճառով. նախ` մեզ հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ադրբեջանը այդ նախագծերում առանցքային դերակատարում ունի եւ կարողանում է ապահովել Հայաստանի մեկուսացումը։ Մյուս կողմից` մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չի ողջունում տարածաշրջանային էներգետիկ ծրագրերը, որովհետեւ դրանք համարում է սեփական շահերին հակասող, եւ այսպիսով Հայաստանը հայտնվում է մեկուսացման կրկնակի կափարիչի տակ։ Հենց Ռուսաստանի դիրքորոշման պատճառով Հայաստանը եւ Իրանը չեն կարողանում հասնել իրանական գազը դեպի Արեւմուտք արտահանելու ծրագրի իրականացմանը, եւ այստեղ էլ նախաձեռնությունը իր ձեռքն է վերցրել Թուրքիան, քանի որ Իրանը հասկանում է, որ Հայաստանը ինքնուրույն խաղացող չէ, իսկ Ռուսաստանը երբեք չի ողջունի վերը նշված նախագծերը։ Հայ-թուրքական մերձեցումը ռուսական արձագանքն է նաեւ Իրան-Թուրքիա հարաբերությունների ջերմացմանը, որի արդյունքում իրանական գազը կարող է Թուրքիայով հոսել դեպի Արեւմուտք` հարված հասցնելով ռուսական էներգետիկ ողնաշարին։ Ահա նաեւ այս վտանգը մեղմելու համար Ռուսաստանը օգտագործեց հայկական խաղաքարտը։

Ստեղծված իրավիճակը հստակ ցուցադրում է, որ անգամ ստրատեգիական խաղերում ներքաշված լինելու պարագայում Հայաստանը չի կարողանում ինքնուրույն ստրատեգիական խնդիրներ առաջադրել եւ շարունակում է գործել այսրոպեական տրամաբանությամբ։ Տնտեսական ահագնացող ճգնաժամի պայմաններում Հայաստանին է՛լ ավելի է հարկավոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, եւ թուրքական կողմը հասկանում է սա։ Այս է պատճառը, որ Թուրքիան սահմանի բացումը պայմանավորում է ԼՂ հարցի կարգավորմամբ` միեւնույն ժամանակ Հայաստանի հետ շփումները օգտագործելով երրորդ խնդիրների լուծման համար։ Ստեղծված վիճակում թե՛ Արեւմուտքը եւ թե՛ Ռուսաստանը սկզբունքորեն խրախուսում են ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը, որովհետեւ Ադրբեջանը հարկավոր է թե՛ մեկին եւ թե՛ մյուսին։

Ակնհայտ է նաեւ, որ ընթացիկ բանակցային գործընթացում ԼՂ հարցի կարգավորում չկա` առանց ազատագրված տարածքների վերադարձի։ Ընդունված է կարծել, որ ազատագրված տարածքների վերադարձի գործում Արեւմուտքը եւ Ռուսաստանը հակասություններ ունեն։ Իրականում հակասությունները այս հարցում չեն. թե՛ ՌԴ-ն, թե՛ Արեւմուտքը ընդունել են «Մադրիդյան սկզբունքները», այսինքն` աշխարհքաղաքական բոլոր բեւեռները ակնհայտ են համարում ազատագրված տարածքների վերադարձը Ադրբեջանին։ Այլ հարց է, որ նման ծառայության դիմաց ՌԴ-ն եւ Արեւմուտքը Իլհամ Ալիեւից ակնկալում են բացարձակապես հակադիր լուծումներ։ Օրինակ` Արեւմուտքը ուզում է, որ Ադրբեջանը դառնա Ռուսաստանի գազային այլընտրանքը, եւ հանուն սրա պատրաստ է հայկական կողմի վրա գործադրել ցանկացած ճնշում, իսկ Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը չփորձի վերացնել ռուսական խողովակաշարերի մենաշնորհը, եւ եթե Ադրբեջանի կողմից հստակ երաշխիքներ տրվեն, պատրաստ կլինի հայկական կողմի վրա գործադրել ցանկացած ճնշում։

Ահա այսպիսի բարդ հանգույցի կիզակետում է հայտնվել Հայաստանը, եւ ստացվում է, որ այս հանգույցի լուծման գործը պետք է իրականացնի Սերժ Սարգսյանը։ Իրականում, սակայն, ի տարբերություն վերը նշված խաղի մյուս բոլոր մասնակիցների, այդ թվում եւ` Ադրբեջանի, Սերժ Սարգսյանը չունի ոչ միայն որոշումներ կայացնելու ինքնուրույնություն, այլեւ հարցերի լուծման ռազմավարություն։ Խնդիրն այն է, որ վերը նշված գործընթացներում Սերժ Սարգսյանը ներգրավվել է ոչ թե համոզված լինելով, որ ահա եկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճշգրիտ պահը, կամ էլ` Ղարաբաղի հարցի լուծման համատեքստում Հայաստանի դիրքերը նպաստավոր են, այլ դա արել է իր համար միջազգային շփումների որոշակի դաշտ ապահովելու մղումով` որպես նպատակ ունենալով ներքաղաքական ճգնաժամը եւ քաղբանտարկյալների հարցը մի կողմ դնելը, ճգնաժամը պարտակելը, թաղելը։ Սա չաշխատող հաշվարկ է, որովհետեւ միջազգային ուժերն էլ Սերժ Սարգսյանին պրոցեսի մեջ ներքաշել են` Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը որպես հավելյալ լծակ նրա վրա օգտագործելով։ Ու մինչ Սերժ Սարգսյանը փորձում է հայ-թուրքական հարաբերություններով եւ ԼՂ հարցի բանակցությունների աշխուժացման միջոցով մոռացնել տալ քաղբանտարկյալների հարցն ու ներքաղաքական ճգնաժամը, արտաքին ուժերը փորձում են ՀՀ ներքաղաքական ճգնաժամով հավելյալ ազդեցություններ գործել Սերժ Սարգսյանի վրա։ Արդյունքում` ստեղծվել է մի վիճակ, երբ գործող իշխանությունները կորցնում են վերահսկողությունը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի բանակցային գործընթացի, այլեւ ներքաղաքական թնջուկի կարգավորման վրա, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է հոսանքի մեջ ընկած տաշեղի կարգավիճակում։
Ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ-ն գործեց հենց այս տրամաբանության շրջանակներում. քաղբանտարկյալների հարցը չափազանց հզոր լծակ է Արեւմուտքի ձեռքին։ Իր հերթին, Ռուսաստանը այս հարցը օգտագործում է Սերժ Սարգսյանի վրա ունեցած իշխանությունը անսահմանափակ դարձնելու համար, եւ հիմա, փաստորեն, ԵԽԽՎ-ում ցուցաբերած պահվածքով փորձեց ընդգծել, որ այդ իր շնորհիվ է, որ Սերժ Սարգսյանը չի հայտնվել պատժամիջոցների տակ։ Արեւմուտքը, սակայն, ունի իր հաշվարկները, եւ դեկտեմբեր-հունվար ժամանակահատվածում լրջորեն չափեց ՀՀ իշխանությունների վախը ու իր համար ակնհայտ դարձրեց, որ քաղբանտարկյալների լծակը ՀՀ գործող իշխանությունների վրա ազդելու շատ ավելի հզոր միջոց է, որը չի կարելի ձեռքից բաց թողնել` առանց կոնկրետ արդյունքների։

Սերժ Սարգսյանը, այսպիսով, հայտնվել է մի աներեւակայելի տեղապտույտի մեջ, երբ ցանկացած հարցի մոտենալիս` բախվում է մյուս հարցին, այդպիսով չունենալով դրանցից որեւէ մեկին լուծում տալու հնարավորություն։ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում նա կանգնում է ԼՂ հարցը լուծելու անհրաժեշտության առաջ, ԼՂ հարցը լուծելիս հայտնվում է ՌԴ-Արեւմուտք բախման կիզակետում, ինչը նշանակում է` չի կարողանում իրականացնել ո՛չ ՌԴ եւ ո՛չ էլ Արեւմուտքի ակնկալիքները։ Չնայած` Ռուսաստանը այս հարցում ավելի շատ ակնկալիքներ ունի Ադրբեջանից, եւ Արեւմուտքը քաղբանտարկյալների հարցը օգտագործում է ավելի շատ Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը հավասարակշռելու համար` համարելով, որ Ռուսաստանի ամենահզոր լծակը ընդդեմ Ադրբեջանի Հայաստանն է։ Մյուս կողմից, երբ պարզ է դառնում, որ Արեւմուտքը գոհ չէ ԼՂ հարցում, այսպիսով նաեւ` հայ-թուրքական հարաբերություններում ունեցած իր ազդեցությունից, միանգամից առաջ է գալիս քաղբանտարկյալների հարցը, որից խուսափելու համար Սերժ Սարգսյանը կրկին մտնում է հայ-թուրքական հարաբերությունների հորձանուտը, այնտեղից անցում է կատարում ԼՂ հարցին, այնտեղից վերադառնում է քաղբանտարկյալների հարցին։ Հանգույցը, այսպիսով, գնալով ավելի է ձգվում, Հայաստանում ժամանակը կանգ է առնում, եւ, ինչպես վերջին տասը տարիներին, երկիրը շարունակում է մնալ անկանխատեսելիության, անորոշության ցիկլում, ինչը իր հերթին բերում է խորքային քայքայումների։ Բայց անգամ այս գնով Սերժ Սարգսյանը չի կարողանում լուծել իր համար թիվ մեկը` իշխանության ամրապնդման հարցը, եւ չնայած անորոշությունը բարդություն է հարուցում բոլորի առաջ, դրա առկայությունից ամենաարագ քայքայումը հենց իշխանության ներսում է տեղի ունենում։

Սա, ըստ էության, ձեռնտու է բոլոր արտաքին խաղացողներին, որովհետեւ այս պայմաններում նրանց ունեցած լծակները Հայաստանի վրա ավելի ու ավելի ազդեցիկ են դառնում` ի վերջո հանգեցնելով գլոբալ խաղում մեր երկրի դերի մինիմալիզացման։ Հիմա արդեն Հայաստանը չունի ոչ ներքին եւ ոչ էլ արտաքին քաղաքականություն, որովհետեւ քաղաքականությունը ենթադրում է որոշակի զարգացում, իսկ մեզ մոտ ընդամենը ստատիկ, արձանագրված վիճակ է։ Ինչ վերաբերում է կոնպլեմենտարիզմին, հիմա արդեն այն ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականությունն է, այլ այն քաղաքականությունը, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը վարում են Հայաստանի նկատմամբ։ Այսինքն` նրանք փորձում են Հայաստանին վերջնականորեն գաղութ դարձնել, ուղղակի դա անում են շատ զգուշորեն, որպեսզի ավելիի ետեւից վազելով` չկորցնեն այս պահին Հայաստանում ունեցած ազդեցության լծակները։ Արեւմուտքը վախենում է քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո Ռուսաստանը աներկբայորեն տիրանա Հայաստանին, Ռուսաստանը վախենում է քաղբանտարկյալները, ազատ արձակվելով, տապալեն սերժանտական իշխանությունը, որի հետ աշխատելը այնքան հեշտ է` նրա վրա ունեցած բազմաթիվ լծակների եւ վարկաբեկիչ տեղեկատվության պատճառով։

Ամփոփում

Եզրակացությունը միանշանակ է. Հայաստանը գտնվում է ահագնացող փակուղու առջեւ, որը ընդգծվում է հայ-թուրքական հարաբերություններում, ԼՂ հարցի կարգավորման գործընթացում առկա հարցերը հաղթահարելու անհնարինությամբ, ինչպես նաեւ ներքաղաքական ճգնաժամի հարատեւ առկայությամբ։ Ստեղծված իրավիճակը, սակայն, անլուծելի չէ, բայց այն լուծելու համար ոչ թե պետք է տրվել «Առաջ, Հայաստան» գաղափարին, այլ անել հակառակը։ Ծուղակի մեջ հայտնվածը դրանից կարող է դուրս գալ, երբ առաջ գնալու ինքնամոռաց փորձերի փոխարեն փորձի հետ գնալ, այսինքն` հետողորմյա անել այն քայլերը, որոնք հանգեցրել են ծուղակում հայտնվելուն, որովհետեւ որքան առաջ ես մղվում, օղակը այնքան սեղմվում է։ Սա նշանակում է, որ ներքաղաքական ճգնաժամը հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հարցի կարգավորման ակտիվացող գործընթացի տակ թաղելու` իշխանական փորձերը անհեթեթ են եւ անհեռանկար։ Իսկ սա նշանակում է, որ մենք ոչ թե պետք է առաջ նայենք, այլ իրականացնենք հետդարձի մի գործողություն. առաջին քայլով մի կողմ դնենք ԼՂ հարցի կարգավորումը, երկրորդ քայլով մի կողմ դնենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ վերադառնանք ներքաղաքական ճգնաժամի լուծմանը, վերադառնանք նախագահական ընտրություններին, որոնց տխուր հետեւանքները կոծկելու համար է Սերժ Սարգսյանը վազում Աբդուլլահ Գյուլի եւ Իլհամ Ալիեւի ետեւից։ Ի վերջո, հայ-թուրքական հարաբերությունները, ԼՂ հարցի կարգավորումը որպես ներքաղաքական պայքարի մանրադրամ խարջելը նշանակում է խարջել այն ստրատեգիական արժեքը, որ այդ հարցերը եւ նրանց մանրամասները ունեն Հայաստանի ապագայի համար` փոխարենը ստանալով միայն Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգում։ Իսկ խարջման այս քաղաքականությունը կարող է դադարեցնել միայն այն իշխանությունը, որը ոչ թե արտաքին աջակցություն է փնտրում ներսում հարցեր կարգավորելու համար, այլ ներսում աջակցություն է փնտրում` արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։ Ընթացիկ քաղաքական շրջափուլը ցույց տվեց, որ «Առաջ, Հայաստան» կարգախոսը կործանարար է Հայաստանի համար. հիմա Հայաստանը հետդարձի կարիք է զգում։ Հետդարձ, որ մեզ կբերի փետրվարի 18-ի կամ փետրվարի 29-ի վիճակին եւ հնարավորություն կտա այդ կետից շարունակել ճանապարհը` առանց հետագա սխալները կրկնելու։ Եւ ի դեպ, այս հետդարձը ապահովելու թիվ մեկ պատասխանատուն ընդդիմությունն է, որը չպետք է թույլ տա, որ Հայաստանը ինքնամոռաց առաջ մղվի դեպի անորոշություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Փետրվար 5th, 2009 at 09:59 | #1

    Շատ հետաքրքիր վերլուծություն է…

    Նիկոլը այս պայքարի մեջ բավականին թրծվել և շատ լուրջ քաղաքական գործիչ է դարձել: Հուսով ենք շատ շուտով նրան տեսնելու հնարավորություն կունենանք :)

  2. @ntercox
    Փետրվար 5th, 2009 at 11:26 | #2

    Xosum-xosum eq Xarabax@ xarjeluc-ARDYUNQUM voch mi nor ban ed harcum chka. Urish tema gteq-da arden sparvel a.

  3. Փետրվար 5th, 2009 at 13:30 | #3

    Hargeli Nikol,S.S-n LTP chi vor hrazarvi hanun Hayastani.

  4. Փետրվար 5th, 2009 at 13:35 | #4

    Hargeli @ntercox erevi hotvacic vochinch chhaskacaq,noric kardaceq.

  5. yervand
    Փետրվար 5th, 2009 at 20:40 | #5

    HAXTANAK!!!!!!! PAYQAR PAYQAR MINCHEV VERCH!

  6. sewo
    Փետրվար 5th, 2009 at 22:22 | #6

    Pashinyan herik chelav ishxanuchunerin knadates to meke asi du oves ev inches are ko erkri hamar menak mec-mec xosumes.to du ev et 7 davachannere vor brnvacen voric mekin andamb motikic shat lav chanachumem s.mikaelyane vor kajnazari pes (hechic)ekav elav deputat.hima dues incha arasirtet atora uzel paxe mteles cake u hervic heru (B) krives tali (abijnik)ko nmannere drsi tshnamuc vtangavoren du et kor levone ira hrjakan droshov dez saxit pti gulen duk azgi araji tshnaminernek heto mi banel asem et wor grumen namak vor kez dera talis dnumek ete vore che chek dnum amota era amot turkic veranes

  7. moderator
    Փետրվար 5th, 2009 at 23:00 | #7

    sewo :
    Pashinyan herik chelav ishxanuchunerin knadates to meke asi du oves ev inches are ko erkri hamar menak mec-mec xosumes.to du ev et 7 davachannere vor brnvacen voric mekin andamb motikic shat lav chanachumem s.mikaelyane vor kajnazari pes (hechic)ekav elav deputat.hima dues incha arasirtet atora uzel paxe mteles cake u hervic heru (B) krives tali (abijnik)ko nmannere drsi tshnamuc vtangavoren du et kor levone ira hrjakan droshov dez saxit pti gulen duk azgi araji tshnaminernek heto mi banel asem et wor grumen namak vor kez dera talis dnumek ete vore che chek dnum amota era amot turkic veranes

    sewo, առաջին նախազգուշացում. մյուս անգամ նման բառապաշարով եւ նման տոնով մեկնաբանությունները պարզապես չեն տեղադրվի վեբկայքում:

  8. Anonymous
    Փետրվար 5th, 2009 at 23:43 | #8

    sewo hangstaci ay txa
    achqis sxal hasceov es ekel …..
    irar duq lav el gyulum eq , ed dzevov sharunakeq, skzbic menterin veracreq het doderin u mknerin, u amen inch lav klini ,
    INCH ES NIKOLI %>>>>>- IC KAXVEL POK CHES GALI
    Karum eiq vaxtin brneiq , tapaharec saxit vra u minchev verj el tapaharuma, ira %>>>>> dzer hamar droshak!

  9. yervand
    Փետրվար 6th, 2009 at 02:13 | #9

    sewoi i sra nmanneri aktivacum@ hstak nshna vor serjantner@ xist anhangstacac en motaka zargacumnerov!

    MEKA HAXTELU ENK!!

  10. sewo
    Փետրվար 6th, 2009 at 14:42 | #10

    to xosal chgites, chgosalel chgites, to debil du ko karcike unes es im ,ev inch wor uzem etel kgrem.heto barert mikch chapavori,et xelkovel uzumek ishxanuchune gravek, vaaay en joxovrdin vor der nman xekavarner pti unena.

  11. Ani
    Փետրվար 6th, 2009 at 16:38 | #11

    Amot qez sewo, qo gratsneric erevum e, vor du shat ankirt, chasun ancnavorutyun es, ete inch vor mtqer es uzum artahaytel, karox es shat aveli qaxaqakirt dzevov anel… ays sity kardum en asxarhi amenatarber erkrneri hayery, meky es Fransiayic, kardaci ev shat apsheci… tpavorutyuns el mek tarekan taky kaka anox marduki tex dreci…

  12. Սուրեն
    Փետրվար 6th, 2009 at 18:46 | #12

    Անպայման հաղթելու ենք: Եւ դա զգում են իշխանությունները:
    Ես ճիշտն ասած մի քիչ զարմացած եմ, որ sewo-ի մեկնաբանության պես մեկնաբանությունները այնքան էլ շատ չեն այս կայքում: Ես կարծում էի, որ իշխանությունները պետք է շատ սադրիչներ նստեցնեին այս կայքի վրա` տեսնելով կայքի մասնակիցների քանակը և ակտիվությունը: Իհարկե նման միջոցներով ոչինչի էլ չեն հասնի, բայց դա այլ հարց է:
    Նիկոլ ջան, լավ եղիր:

  13. Սուրեն
    Փետրվար 6th, 2009 at 23:33 | #13

    Ինչ վերաբերում է դրան, որ Նիկոլը աթոռ է ուզում, ապա ես էլի եմ նման կարծիք լսել. “Էդ Նիկոլը սովորական կարիերիստի մեկն ա:” Ինչին պատասխանել եմ հետևյալը. “Արդյո՞ք կարիերիստները նստացույց են անում միայնակ: Արդյո՞ք “1+”-ի պես ակցիա են կազմակերպում: Արդյո՞ք համարձակվում են գոռալ “Ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ դոդացմանը”: Ոչ: Եթե Նիկոլը կարիերիստ լիներ, նա այդ նույն սերժանտներին և ռոբոտներին կծառաեր: Ոմանք կարող են ասել, թե այսօր, երբ ընդդիմությունը ուժեղ է, շատերը միացան ըդդիմությանը` աթոռ ստանալու նպատակով: Կպատասխանեմ, որ դա Նիկոլին չի վերաբերում, քանի որ նա պայքարում էր նաև այն ժամանակ, երբ ընդդիմությունը այսքան ուժեղ չէր: Նա պայքարում էր գիշեր-ցերեկ”:
    ՑԱՎԸ ՏԱՆԵՄ ՆԻԿՈԼԻ:

  14. Armen M.
    Փետրվար 6th, 2009 at 23:56 | #14

    darpasi etewum,taparakan shun er aghtotel,chnkateci,troreci,anmijapes sewo-in hisheci….

  15. @ntercox
    Փետրվար 7th, 2009 at 17:23 | #15

    Կարդացեք փետրվարի 7-ի փակագիծ թերթը: Էնքան դիպուկ են Նիկոլին բնութագերլ ` Դու կնիկ ես վերտառությամբ:

  16. հայ
    Փետրվար 7th, 2009 at 17:54 | #16

    որ հասնենք Փակագիծ կարդալու վիճակի, ավելի լավ ա գնանք Կիեւյանից քցվենք, այ տափակ :)

  17. Armen M.
    Փետրվար 7th, 2009 at 18:23 | #17

    aj “@ntercox” &noghnert irenc kjanq@ izur en aprel,vor qez nman ANDEMQ mard en me&acrel,du qo anun@ ches grum u der urishi masin kar&iq es haytnum???gone lsa& klines te ovqer en amenic shat baroyakanutyunic xosum??” “

  18. @ntercox
    Փետրվար 7th, 2009 at 19:26 | #18

    Ըհըըը-նորից նույն ձեռագիրը: Այ ժողովուրդ, չեք կարում էլի առանց վիրավորանքի: Դուք ձեր կարծիքն ունեք, ես էլ` իմ: Անունս որ ասեցի` ինչն ա փոխվելու-մարդավարի եք շփվելու: Իհարկե, ոչ: Էս ոճով ոչնչի չեք հասնելու: Դուք ձեզ ասեք` դուք ձեզ լսեք: Լավ են անում իշխանությունները, որ չեն մտնում էս կայք:

  19. Սուրեն
    Փետրվար 7th, 2009 at 23:41 | #19

    @ntercox, հետաքրքիր է, որտեղից գիտես, որ իշխանությունները չեն մտնում էս կայք:

  20. Փետրվար 8th, 2009 at 17:46 | #20

    @ntercox es te anter cox es, du ov es, vor mi hat el Nikoli masin karciq haytnes, ay caxvac, inch en tvel qez, kam aveli shut du es tvel. Gna bozikyani het nuyn gorcov zbaxveq. du shat poqr es vor Nikoli masin xosas.
    Nikol jan menq qez sirum enq u spasum!!!

  21. sewo
    Փետրվար 8th, 2009 at 22:19 | #21

    armen.m du bnuchan turimacuchunes, aysinken, ko cenunde ays ashxari wra avelortuchuner,hima lsek inchem asum der bolorin ovker (levonakan ev pashinyakanen)iharke es karox ei der bolorin viravorel, bayc es ind tul chem ta da anel, vorovhetev es HAYEM, ev es xentrumem dukel aydpes miarek, ovkrek inchek, menk bolorsel HAYENK, bayc amen mard iravunk uni ir karcike haytnelu,meke Fransyaic, miuse urish texic, voch meke aravel chi miusic,im asace inche, aysor nrank nstacen ishxanuchan xekin, es chem asum irank surberen, bayc et ekoxnere vor woske sareren xosk talis, drankel mi ban chen, baic paste mnuma past, aysor paterazm chka, aysor xaxaxa, duk urax chek (EREWUMA CHEK)es el dez chem anhangstacni bayc duk chek gnum chisht chanaparhov.

  22. Սուրեն
    Փետրվար 8th, 2009 at 23:17 | #22

    sewo,

    “iharke es karox ei der bolorin viravorel”

    Եթե վիրավորեիր, համապատասխան պատասխան կստանաիր:

  23. Նիկոլի Համակիր` Մարի Սյունե Հակոբյան
    Փետրվար 11th, 2009 at 17:59 | #23

    Այ տղա `Սուրե’ն. Լավ կարդա թե ինչ եմ ասում քեզ….
    Դու ոչ մի բարոյական իրավունք չունես մարդկանց վիրավորելու, առավել ևս , եթե չես կարողանում զսպել էմոցիանեդ..
    Ի դեպ.
    Եթե քեզ դու չի գալիս այս վեբ կայքը, կարող ես ընդհանարապես չմտնել և ընդհանրապես կարծիք չհայտնել…հետևիցդ հրավիրատոմս չենք ուղղարկել:
    Ինձ էլ դուր չեն գալիս` քո իշխանություններում գտնվող բանադիտները, որոնք մոռանալով իրենց անցյալը , այսօր `որտեղ պատահի մարդ են խփում, մարդ են սպանում..
    Եթե նրանք պաշտոն են զբաղեցնում, ապա նրանց հղփացած լակոտները մոռանում են իրենց հորերների անցյալները..որ մի ժամանակ փողին դայի էին ասում..կամ էլ `գոմերից դուրս են եկել մարդ են էսօր դարձել:
    Ով էին, ով դարձան..
    Գնա որտեղ որ կա, նրանց անցյալը հանիր ու տես թե ինչեր կհայտնաբերես նրանց կենսագրությունից..իրենց ամենաերկար ճանապարհը շենի գոմն է եղել….
    բառբառից երևի կռահում ես ում եմ ասում….
    Թե ով ինչ մակարդակի վրա է սովորել դպրոցում, ով ինչպես է ապրե..
    Էդքան էլ լավ մի զգացեք ձեզ….որովհետև երկար չի տևի ձեր
    Որովհետև մենք գալիս ենք, իսկ դուք գնացեք պաշտպանվեք..
    Ու ես չեմ վախենում և իմ անունով էլ հանդես եմ գալիս, քեզ նման ուրիշի անվան տակ չեմ թաքնվում, չեմ ծպտվում, ..
    Հլա գնա վախդ մեջիցդ հանիր, հետո արի մեզ հետ կպիր:)))
    Բայց հաստատ կպարտվես, լսած կլինես, որ Գյուղ կանգնի, գերան կկոտրի..
    Բայց ասեմ իմացած եղիր, ձեր գերանը վաղուց է փտել, միայն թեթևակաի հպումից այն կկոտրվի..
    Գնա մտածիր, հետո `լեզուդ բլբլացրու…
    Էլ չմտնես , եթե քեզ այս կայքը դուր չի գալիս, քեզ խնդրող չկա որ մտնես, այդ դու ես ցածրացել, քո անորակ մտքերով….
    Բարով երթաս, բայց նայիր ճանապարհիդ քեզ նմաններին միայն կհանդիպես, մեզ նմանների հետ դու չես կարող ճանապարհ գնալ..
    Մենք ծախվածների ու թույլերի հետ ճանապարհ չենք գնում..
    Բան ունես ասա, կանգնիր մեզ` դեմ դիամց ու ասա…
    Մենք ամեն դեպքում քեզ կլսենք, հետո կորոշենք, քեզ պատասխանենք, թե արհամարենք ու անցնենք…
    Հասկացար ինչ ասի …
    Գույլատ եղիր:
    Ամեն դեպքում ես քո ոճով քեզ հետ խոսացի…..

  24. Սվետլանա
    Փետրվար 11th, 2009 at 22:08 | #24

    Նիկոլ ջան!
    Ազատության եւ արդարության համար պայքարողները քեզ հետ են մինչեւ վերջ!
    Հայ ժողովուրդ իսկապես ՚”Գեղ կանգնի գերան կկոտրի “:
    Միշտ իրար հարգենք!

  25. Սուրեն
    Փետրվար 11th, 2009 at 22:14 | #25

    Հարգելի` Նիկոլի Համակիր` Մարի Սյունե Հակոբյան:
    Ճիշտն ասած ես չհասկացա, թե ինչի մասին եք ինձ գրում:
    Ինձ շատ դուր է գալիս այս կայքը: Ես էլ Ձեզ պես Նիկոլի համակիրն եմ:
    Ավելին` Հայ Ազգային Կոնգրեսի անդամ:
    Կարծում եմ, որ Դուք ուղղակի սխալ եք ըմբռնել, թե ով ինչ է գրում այստեղ:
    Խնդրում եմ մեկ անգամ ևս ուշադիր կարդացեք իմ գրածները:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

    Հ.Գ. Միգուցե ոչ թե Սուրենին, այլ Սևոյին էին ուղղված Ձեր խոսքերը:

  26. Նիկոլի Համակիր` Մարի Սյունե Հակոբյան
    Փետրվար 12th, 2009 at 13:02 | #26

    հարգելի Սուրեն, իմ նախորդ գրածն, իրոք, ոչ թե Ձեզ էր ուղղված, այլ` Սեւոյին…հայցում եմ Ձեր ներողամտությունը, պարզապես` շտապելուց, շփոթմունք է եղել:

  27. Նիկոլի Համակիր` Մարի Սյունե Հակոբյան
    Փետրվար 12th, 2009 at 13:03 | #27

    Այ տղա `Սեւո. Լավ կարդա թե ինչ եմ ասում քեզ….
    Դու ոչ մի բարոյական իրավունք չունես մարդկանց վիրավորելու, առավել ևս , եթե չես կարողանում զսպել էմոցիանեդ..
    Ի դեպ.
    Եթե քեզ դու չի գալիս այս վեբ կայքը, կարող ես ընդհանարապես չմտնել և ընդհանրապես կարծիք չհայտնել…հետևիցդ հրավիրատոմս չենք ուղղարկել:
    Ինձ էլ դուր չեն գալիս` քո իշխանություններում գտնվող բանադիտները, որոնք մոռանալով իրենց անցյալը , այսօր `որտեղ պատահի մարդ են խփում, մարդ են սպանում..
    Եթե նրանք պաշտոն են զբաղեցնում, ապա նրանց հղփացած լակոտները մոռանում են իրենց հորերների անցյալները..որ մի ժամանակ փողին դայի էին ասում..կամ էլ `գոմերից դուրս են եկել մարդ են էսօր դարձել:
    Ով էին, ով դարձան..
    Գնա որտեղ որ կա, նրանց անցյալը հանիր ու տես թե ինչեր կհայտնաբերես նրանց կենսագրությունից..իրենց ամենաերկար ճանապարհը շենի գոմն է եղել….
    բառբառից երևի կռահում ես ում եմ ասում….
    Թե ով ինչ մակարդակի վրա է սովորել դպրոցում, ով ինչպես է ապրե..
    Էդքան էլ լավ մի զգացեք ձեզ….որովհետև երկար չի տևի ձեր
    Որովհետև մենք գալիս ենք, իսկ դուք գնացեք պաշտպանվեք..
    Ու ես չեմ վախենում և իմ անունով էլ հանդես եմ գալիս, քեզ նման ուրիշի անվան տակ չեմ թաքնվում, չեմ ծպտվում, ..
    Հլա գնա վախդ մեջիցդ հանիր, հետո արի մեզ հետ կպիր:)))
    Բայց հաստատ կպարտվես, լսած կլինես, որ Գյուղ կանգնի, գերան կկոտրի..
    Բայց ասեմ իմացած եղիր, ձեր գերանը վաղուց է փտել, միայն թեթևակաի հպումից այն կկոտրվի..
    Գնա մտածիր, հետո `լեզուդ բլբլացրու…
    Էլ չմտնես , եթե քեզ այս կայքը դուր չի գալիս, քեզ խնդրող չկա որ մտնես, այդ դու ես ցածրացել, քո անորակ մտքերով….
    Բարով երթաս, բայց նայիր ճանապարհիդ քեզ նմաններին միայն կհանդիպես, մեզ նմանների հետ դու չես կարող ճանապարհ գնալ..
    Մենք ծախվածների ու թույլերի հետ ճանապարհ չենք գնում..
    Բան ունես ասա, կանգնիր մեզ` դեմ դիամց ու ասա…
    Մենք ամեն դեպքում քեզ կլսենք, հետո կորոշենք, քեզ պատասխանենք, թե արհամարենք ու անցնենք…
    Հասկացար ինչ ասի …
    Գույլատ եղիր:
    Ամեն դեպքում ես քո ոճով քեզ հետ խոսացի…..

  28. Նիկոլի Համակիր` Մարի Սյունե Հակոբյան
    Փետրվար 12th, 2009 at 13:53 | #28

    iha8ke, ne8wx exeq,es sxalvel ei anunneri mej…:) husov em indz khaskanaq Hargeli Suren:)
    sorry!!!
    Nkati unei Sevoyin;(

  29. Mary
    Փետրվար 12th, 2009 at 14:05 | #29

    Hargeli Suren, sxal vo4in4 chem @mbrnel, inc parzapes tvacel e , te Sevoyi anunn em grel, isk amenavatn ayn e, vor es chem et darnum, ev stugum, te es in4 em grel, uxxaki stacvec..
    lav in4eve..

  30. Սուրեն
    Փետրվար 12th, 2009 at 19:47 | #30

    Ամեն ինչ նորմալ է:
    ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:
    :))))))))))))))))))))))))))))

  31. Մարի Սյունե`Նիկոլի Համակիր
    Փետրվար 13th, 2009 at 13:05 | #31

    Պայքար, Պայքար Մինչեւ Վերջ..
    Շնորհակալություն ինձ հասկանալու համար:)

  1. No trackbacks yet.