> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱՐԵԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱՐԵԿԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Նարեկից

Խաչատուր Սուքիասյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն Առաջին կոնգրեսումՆիկոլ ջան, նախ մեր առաջին հարց-պատասխանի վերաբերյալ մեկ նկատառում. երբ ես հարցնում էի ընդհատակում մնալու պատճառների մասին` բնավ քեզ չէի մեղադրում, թե ինչու հիմա 7-ի կողքին չես: Ինձ ավելի շատ հետաքրքրում էին քո հոգեկան ապրումները և պայքարի շարունակման ձևերի վերաբերյալ մտորումներդ, իսկ քո պատասխանից և նամանավանդ Վահագն Ղուկասյանի մեկնաբանությունից հետո վատ զգացի, որ հարցս նման ձևով էիք ընկալել: Ինչևէ, Նիկոլ ջան, ինձ մի հարց է հետաքրքրում: Կապի մե՞ջ ես արդյոք Խաչատուր Սուքիասյանի հետ և եթե այո, ե՞րբ ես վերջին անգամ շփվել նրա հետ: Եթե պատասխանդ ինչ-որ ձևով կարող է վնասել մեր շատ սիրելի Սուքիասյանին` խնդրում եմ անպատասխան թող հարցս: Հարգելի Նիկոլ, վերջում մի քիչ զվարճացնելու համար տեղադրում եմ կայքերից մեկում արած comment-ս` Էդ երևի Սերժը 800 միլիոնի «» ա առել (չերյոմուխա, ռետինե փամփուշտ, մահակ, էլեկտրաշոկ) խեղճ ադրբեջանցիք էլ մտածել են ռազմական տեխնիկայա: Ուզում եմ հանգստացնել մեր ադրբեջանցի հարևաններին, Սերժը երբեք սեփական ժողովրդի դեմ զենք չի հանի:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Նարեկ. ես ձեր հարցը հենց այդպես էլ հասկացել եմ ու փորձել եմ պատասխանել ըստ էության, առանց որեւէ վատ մտքի: Եթե անգամ դուք ինձ մեղադրեիք, ես դա կընդունեի բնականորեն, որովհետեւ այս կայքը հենց դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի մենք շփվելու, բացատրվելու, մութ կետերը պարզաբանելու հնարավորություն ունենանք, եւ ես պատրաստ եմ պարզաբանել ցանկացած հարց: Այնպես որ, դուք վատ զգալու որեւէ առիթ չունեք, եթե անգամ ձեր հարցը տված լինեիք մեղադրական ենթատեքստով: Կարծում եմ իմ պատասխանում ես ձեզ վատ զգալու որեւէ առիթ չեմ տվել: Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանի հետ շփվելուն, թույլ տվեք չպատասխանել այս հարցին: Հույս ունեմ` վատ չեք զգա այս պատասխանից: Լավ եղեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ ,


  1. Narek
    Փետրվար 10th, 2009 at 05:50 | #1

    Shnorhakalutiun patasxani hamar.

  1. No trackbacks yet.