ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ KARLEN BANASANYAN-Ի ՀԱՐՑԻՆ
Փետրվար 3, 2009
Հարց Karlen Banasanyan
Barev! Shat lav kaiq e, voxjunum em. Indz hataqrqir e , inchqan der ksharunakvi ais ankanon ev anhaskanali vijake?
Նիկոլի պատասխանը - Հարգելի Կառլեն, ինքներդ եք հասկանում, որ հնարավոր չէ այս վիճակի ավարտի կոնկրետ ամիս-ամսաթիվ նշել: Ինձ համար հարցը ոչ թե դրված է, թե որքան կտեւի այս ամենը, այլ որքան կտեւի իմ պայքարը: Իսկ պատասխանը հետեւյալն է. այնքան, որքան անհրաժեշտ է` վիճակի փոփոխությունը կատարված փաստ դարձնելու համար: Շնորհակալություն:













