ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ
Հարց Ashot Hovsepyan-ից
Sireli Nicol, qo therth@ lavagujn ev ardar ynddimadir hodvacnerin zugaher tpum e Hayoc lezun arjezrkogh hodvacashar vomn marine petrosyani heghinakuthyamb: Verjers el dran avelacav mi vay-patmvacq` lcvac hayhojaxarn anbaroyakanutyamb. Karcum em, ynddimadir lratvamijoc@ arvesti nman petq e hasarakutyan@ barcracni depi irakan arjeqner, ev voch the ijni poghocayin makardaki: Zarmanali e, vor Miqayel Hayrapetyani antheri hayereni koghqin tpvum e jargonaxos marinen: Harcs hretorakan e. ardjoq du da chisht es hamarum? HJ-i mshtakan ynthercogh, bnujthov haverj ynddimadir` Ashot Hovsepyan:
Նիկոլի պատասխանը - Հարգելի պարոն Հովսեփյան. Չնայած ձեր հարցը հռետորական է, թույլ տվեք չհամաձայնվել ձեր դիրքորոշման հետ եւ փաստարկել այդ անհամաձայնությունը: Մարինե Պետրոսյանը իր տեքստերում ընդամենը «է» օժանդակ բայի փոխարեն օգտագործում է «ա» ձեւը, մի երեւույթ, որ բոլորս մեզ թույլ ենք տալիս բանավոր խոսքում, մեր ընկերների, ընտանիքի անդամների, հարազատների հետ զրույցներում: Չեմ կարծում, թե ընդամենը մեկ օժանդակ բայի փոփոխությունը, ավելի ճիշտ փոխառումը բանավոր լեզվից վնաս է հասցնում հայերենին: Ի վերջո, ժամանակին գրաբարից անցումը աշխարհաբարի նույնպես համարվում էր սրբապղծություն: Չեմ կարծում, որ լեզուն կաղապարված մարմին է. այն կենդանի օրգանիզմ է, որ կարող է կրել փոփոխություններ, տրվել նորարարությունների, փորձարկումների: Չեմ ասում, իհարկե, թե ճիշտ եմ համարում «ա» օժանդակ բայաձեւի կիրառումը: Ինքս այդպես չեմ վարվում: Բայց սա չի նշանակում, թե հրապարակախոսին, գրողին, բանաստեղծին պետք է դնենք կաղապարների մեջ, եւ ասենք` կամ էսկողմ, կամ էնկողմ: Չեմ թաքցնի, Մարինե Պետրոսյանի հոդվածները հավանում եմ: Հավանում եմ նաեւ Լեւոն Ջավախյանի պատմվածքները. վերջինը նույնպես ինձ դուր եկավ: Բայց թե՛ Մարինե Պետրոսյանի եւ թե՛ Լեւոն Ջավախյանի համագործակցությունը մեր թերթի հետ կարեւորում եմ նաեւ այն պատճառով, որ նրանց գրվածքները շատ հաճախ բանավեճի տեղիք են տալիս: Իսկ բանավեճը, տեսակետների բախումը, այդ տեսակետները բարձրաձայնելու առիթներ ստեղծելը կարեւոր աշխատանք է, մտավոր կարեւոր աշխատանք: Եւ անկեղծ ասած, կարծում եմ, որ մեր հանրությունը շատ կաղապարված է, բավական է լսի իր համար ոչ սովարական մի բառ եւ մոռանում է բովանդակության մասին, մնացած ամեն ինչի մասին: Այսօր Հայաստանում առկա վիճակի պատճառներից մեկն էլ սա է` մարդիկ հաճախ են տրվում կեղծ ուղենիշների: Մարինե Պետրոսյանը գրելու իր ոճն ունի, իր ձեռագիրը: Եւ սա շատ լավ է: Դուք ձեր հերթին իրավունք ունեք չհավանելու այն: Փոխարենը մեր թերթը նույն պարբերականությամբ մատուցում է Միքայել Հայրապետյանի կատարյալ հայերենը: Այսպիսի բազմազանությունը բնական է` առնվազն վերջին յոթ տարիներին Հայաստանի ամենաընթերցվող թերթի համար: Շնորհակալ ենք, որ կարդում եք մեր թերթը, հույս ունեմ` ըմբռնումով կմոտենաք մեր մոտեցմանը:














Ես լրիվ համամիտ եմ Նիկոլի կարծիքի հետ: Ավելին, ասեմ, որ շատ հաճախ եմ բախվում հայերենի քարացածության պրոբլեմին: Ու մեր լեզվի քարացածությունը հստակ արտացոլումն ա մեր մտածելակերպի. մենք սարսափում ենք նորից, անսովորից, ավելին ասեմ` բնականից: Գրական հայերենը մի եզակի հատկություն ունի` առօրյա կյանքում որեւէ տեղ չի օգտգործվում հասարակ մարդկանց կողմից: Իսկ երբ օգտագործվում ա թատերական ներկայացումներում կամ ֆիլմերում, ահավոր արհեստական ա հնչում:
Մարինեն չափազանց կարեւոր գործ ա անում. ինքն ընդարձակում ա մեր մտածողությունը: Հարգելի Աշոտ, փորձեք մի պահ ա՛յդ տեսանկյունից նայել հարցին:
Անձամբ ինձ համար Մարինեի լեզուն ավելի հասկանալի Ա:
ASEM VOR ME& HA&UYQOV MISHT KARDUM EM MARINE PAETROSYANI HODVA&NER@! EV ERBEK AYDPISI THA& ZGACUMNER CHEM UNECEL! KAREVOR@ ASELIQN E! NAYEV AZAT XOSQ ASELU XIZAXUTYUN@, VOR@ UNI MER SIRELI MARINEN!
ANDZAMB INDZ AVELI HUZUM E AYN PAST@, VOR ORINAK MEN NAXARARNERI EV PADGAMAVORNERI MA&AMASNUTYUN@ @NDANRAPES XOSEL CHGITI, EL CHEM XOSUM NAXAGAHI MASIN! EV I TARBERUTYUN MARINEI DA VOCH TE URUYN DZERAGIR E AYL PARZAPES ANHUYS TGITUTYUN!
AYS PAST@ SHAT AVELI VOGHBALI E!
Ashot Hovsepyan, նախ, Մարինեն ոչ միայն լրագրող է, այլ նաեւ գրող: Հետեւաբար, ինչպես բոլոր գրողները, ունի իր ձեռագիրը…
Իսկ ընդհանրապես, կարծում եմ տվյալ դեպքում գրավոր խոսքի մեջ «է»-ի փոխարեն «ա» օգտագործելով հոդվածագիրը ոչ թե կարդացնում է իրեն, այլ` լսեցնումը: Ի՞նչ է պատահել, հեռուստատեսային բլոկադայի պայմաններում հիանալի մեթոդ է: Կարծում եմ կհամաձայնեք, որ շատերի մոտ բանավոր խոսքը ավելի շուտ է ընկալվում…
Աչքիս կայքը հարձակման է ենթարկվել, կամ էլ եսի՞մ … ինչ որ բան են չի, արդեն 2-րդ օրն է չի թարմացվում.