> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻՆ

Հարց Հայկից

Նիկոլ ջան չե՞ս կարծում, որ արյունով իշխանության եկած ու պահած տականքը երբեք ինքնուրույն ու հոժարակամ չի հրաժարվի այդ իշխանությունից, առավել ևս սերժանտներն արդեն վստահորեն խոսում են այն մասին, որ ՍՍ կպաշտոնավարի նաև երկրորդ ժամկետում: Հարցս. կարծում ե՞ս, որ սրով եկածը սրով էլ պիտի գնա:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, թե ինչ են խոսում Սերժ Սարգսյանը եւ նրա շրջապատը, ինձ քիչ է հետաքրքրում: Ես էլ ասում եմ, որ Սերժ Սարգսյանը չի ավարտելու իր ժամկետը: Ավելին` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ժողովրդի առաջ պատասխան են տալու իրենց կատարած բոլոր հանցանքների համար: Երաշխավորում եմ սա: Այն, որ նրանք իշխանությունից չեն հրաժարվի հոժարակամ, հասկանալի է: Բայց սա դեռ չի նշանակում, թե նրանց իշխանությունից հրաժարվելուն հարկադրելու եղանակը սուրն է: Ոչ ամենեւին, եւ սա ասում եմ ոչ ամենեւին ավազակապետերի սիրույն: Ձեր հարցի մեջ պատասխանը արդեն կա. դուք ասում եք, որ արյունով իշխանության եկածը երբեք ինքնուրույն եւ հոժարակամ չի հրաժարվի այդ իշխանությունից: Եւ առաջարկում եք, սրով, այսինքն` արյունով նրանց հեռացնել իշխանությունից: Այսինքն` փաստորեն առաջարկում եք, որ ինքներս էլ արյունով գանք իշխանության եւ բնականորեն դառնանք նույնպիսի տակա՞նք: Նույնպիսի փորձա՞նք դառնանք այս ժողովրդի գլխին: Մի անգամ ասել եմ, որ պրոբլեմը ոչ թե Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան անձերի մեջ է, այլ նրանց իշխանության հասնելու եղանակների, մեթոդների մեջ: Ինքս ինձ վրա վերցնելով` ասել եմ, որ եթե անձամբ ես նույն ձեւով հասնեի իշխանության, ավելի լավը չէի լինի, քան Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը: Որովհետեւ արյունով իշխանության եկածը արդեն իշխանությունը զիջելու պարագայում կանգնում է այդ արյան համար պատասխան տալու անխուսափելի հեռանկարի առաջ: Մենք ուզում ենք, որ Հայաստանում ձեւավորվի ժողովրդին ծառայող եւ ժողովրդին ապավինող իշխանություն: Սրով իշխանության եկածը ապավինելու է սրին եւ թքած է ունենալու ժողովրդի վրա: Եւ որպեսզի ժողովրդին ծառայի իշխանությունը, պետք է իշխանության հասնի ժողովրդով, ժողովրդի կամքի արտահայտմամբ: Սրան այլընտրանք չկա: Իսկ եթե ժողովուրդը կամք է ունենում, այդ կամքը հզոր է ցանկացած զենքից: Եւ մարտի 1-ին իշխանությունը կրակում էր, որ կոտրի, սպանի ժողովրդի կամքը: Եթե ժողովրդի կամքը կենդանի մնա, իշխանությունը տարբերակ չունի: Եւ մեր խնդիրը ժողովրդի կամքը պահպանելն է, այդ կամքը փայփայելը եւ հզորացնելը: Սրանք իշխանությունից չեն հեռանա իրենց կամքով, սրանք իշխանությունից կհեռանան ժողովրդի կամքով:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Արման
    Փետրվար 5th, 2009 at 01:06 | #1

    Նիկոլ ջան ես որպես Լևոն-Տեր Պետրոսյանին հարգող և սիրող անձնավորություն ես խնդրում եմ ձեզ և ժողովրդին որպիսզի ոտքի կանգնենք բոլորս և հեռացնենք տականքներին նախագահի աթոռից նրանք ԲՈԶԻ տղերք են!!!

  2. Վիշապ
    Փետրվար 6th, 2009 at 11:01 | #2

    Նիկոլ, սահմանադրական երկրների մեծամասնությունը սահմանադրական են դարձել սրով, ուժով։ Եթե նույնիսկ մեկ միլիոն մարդ գոռա «հրաժարական», եթե նույնսիկ ոչ մի զինվոր կամ հատուկ ջոկատային չկատարի սրանց հրամանը, ապա հենց իրենք՝ գլխավոր դեմքերը կկրակեն ժողովրդի վրա, անձամբ ես չեմ կասկածում։ Տեր–Պետրոսյանը չափազանց լավատեսորեն կազմակերպեց պայքարը, դրա համար ստացավ ոչ համարժեք ու ագրեսիվ պատասխան։ Ի վերջո հանցագործներին չեն ասում հեռացիր, հանցագործներին բռնում ու բանտարկում են, իսկ դիմադրողներին սպանում են։
    Այնպես որ հանրահավաքի ժողովրդի քանակը եթե անցնի կրիտիկականը, ապա բախումն անխուսափելի է, տականքը չափազանց շատ է մեր երկրում, բոլորն էլ զինված են, ագրեսիվ, բարոյական նորմերից չափազանց հեռու և բոլորն էլ կրակող են։

  1. No trackbacks yet.