> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ GARIK-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ GARIK-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Garik-ից

Nikol jan du ches karcum vor vaxtna es karavarutyun kochvacin verjnakan ev lurj harvac hascnelu hamar?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Գարիկ. չգիտեմ, թե ինչ նկատի ունեք հարված ասելով, բայց կարծում եմ, որ ամեն օր մենք այս կառավարությանը լուրջ հարվածներ ենք հասցնում մեր փաստարկումներով, մեր գաղափարների տարածմամբ, մեր հաստատակամությամբ ու վճռականությամբ, մեր քաղբանտարկյալների հերոսական կամքով ու պահվածքով: Ինչ վերաբերում է վճռական հարվածին, պետք է շատ լրջորեն պատրաստվել մարտի 1-ի հանրահավաքին, եւ իմացեք, իշխանություններն ամեն ինչ անելու են, որ այդ հանրահավաքը չկայանա կամ սակավամարդ լինի: Վճռական հարվածի հարցը, էլի եմ ասում, կախված է մեր հավաքականությունից ու վճռականությունից: Ստեղծենք մի վիճակ, որ մեկ միլիոն մարդ գա հանրահավաքի, ու 24 ժամում կստանանք իշխանափոխություն: Կոնկրետ դուք էլ մտածեք, թե ի՞նչ կարող եք անել նպաստելու համար, որ մեկ միլիոն մարդ հավաքվի, եթե ոչ մարտի 1-ին, ապա հաջորդ հանրահավաքին: Հիմա` ինչպե՞ս ապահովենք մեկ միլիոն մարդու ներկայությունը. Բանաձեւը հետեւյալն է` 1+1+1+1… եւ այլն: Այսինքն` վճռական հարվածի պահը այն է, երբ ՀՀ քաղաքացիների վճռորոշ մեծամասնությունը ցուցադրում է իր կարծիքը, հրապարակում է ցուցադրում: Լավ եղեք եւ շարունակեք պայքարը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.