> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SUREN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SUREN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Suren-ից

Hargeli Nikol. Hima ishxanutyunnere uzum en poxel 300 ev 225 hodvacnere vorpeszi vorosh qaxbantarkyalnerin azat ardzaken. Karox es asel qanisin ayd depqum azat kardzaken? Ev du kkaroxanas ayd jamanak durs gal @ndhatakic? Shnorhakalutyun.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սուրեն. իշխանությունները այդ հոդվածները փոխում են, որ իրենք հետագայում չդատվեն դրանցով, եւ ոչ թե քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Այնպես որ, հույս պետք է կապել ոչ թե այդ օրենսդրական փոփոխությունների, այլ մեր ժողովրդի կամքի եւ այդ կամքը ցուցադրելու ընդունակության հետ: Հիշեք, ՀՀ իշխանությունները քաղբանտարկյալների հարցում տեղի կտան միայն Հայաստանի ժողովրդի ճնշումներին, ուրիշ ոչ մի ուժի: Որովհետեւ նույն արտաքին ուժերը այդ հարցը բարձրացնում են ոչ թե քաղբանտարկյալների ազատությանը հասնելու, այլ Սերժ Սարգսյանից զիջումներ կորզելու համար: Իսկ ՀՀ քաղաքացիները ազատություն կստանան միայն ՀՀ քաղաքացիների պայքարի արդյունքում: Ինչ վերաբերում է իմ վերադառնալուն: Այս պայքարը իմ կյանքի գործն է: Եւ իմ գործողությունները պայմանավորված են լինելու պայքարի շահերով: Եթե տեսնեմ, որ այդ պայքարի շահերից բխում է բանտում հայտնվելը, կհայտնվեմ բանտում: Եթե այլ լուծում պահանջվի, չեմ խուսափի նաեւ այլ լուծումից: Խնդիրը պայքարն է, պայքարը շարունակեը` «օդում», «ջրում» եւ ցամաքում:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.