ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՆԱՄԱԿԻՆ
Նամակ Հայկից (կարդալ անգլերեն տարբերակը Tzitzernak2 բլոգում)
Թերևս կդիմեմ Պարոն Փաշինյան անունով: Արդեն երրոդ հարցս ասեմ թե նամակս եմ գրում: Առաջին երկուսին այդպես էլ պատասխան չստացա: Բայց հուսով եմ` այս մեկն առանց պատասխան չի մնա: ԵԽԽՎ-ն թերևս արեց այն, ինչին սպասում էին շատերը: Ես օրինակ հոգու խորքում շա~տ էի ուզում, որ այս իշխանությունների՞ն ասեմ, թե՞ պետությանը` չգիտեմ, զրկեին ձայնի իրավունքից, նույնիսկ ավելին` սահմանափակումներ կիրառեին, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պիտի լիներ: Փետրվարի 29-ին, երեկոյան, կինս ինձ ասում էր` «Հայկ, ի՞նչ ես գտել Ազատության հրապարակում, որ չկա մեր տանը»: Ասեցի` «վաղը բոլորովս` ես, դու, տղաներս ու դեռ չծնված աղջիկս կգնանք, ու կտեսնես, թե ինչ եմ գտել այնտեղ»: Էս անգամ շաբաթն ավելի շուտ եկավ: Գիտե՞ս, հոգու խորքում ես չէի հավատում այն տասը օրերին, որ այդ ամենը կատարվում է մեզ հետ, Երևանում, թե՞ վախենում էի, որ այդ ամենը շատ շուտ կվերջանա, նկատի ունեմ Ազատությունն ու Լիարժեքության զգացումը: Գիտե՞ս, ես ինձ ՄԱՐԴ էի զգում միայն Ազատության հրապարակում, երևի տանն ինձ այդպես չէի զգում: Բայց ամեն ինչ կարծես թե մեկ վարկյանում մի հոգու ցանկությամբ վերջացավ, ջնջվեց ու աներևութացավ: Գիտե՞ս` մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ իրար հանդիպել ենք, նույնիսկ մի քանի բառ փոխանակել, չես հիշի, այն ժամանակ ինձ, ինչպե՞ս են ասում, հա, սադրիչի տեղ դրեցիր: Ասում էի, որ էդ անասուններն ավտոմատներով կանգնած դարանակալած մեզ են սպասում: Այդ օրը լացում էի այնպես ինչպես երբեք: Չգիտեմ ինչու, հիմա կարծում եմ, որ լացում էի Հայաստանի վրա, այն, որ նա մեռնում էր: Հիմա արդեն ԵԽԽՎ ստրկամիտ որոշումից հետո համոզվեցի, որ իմ երազած ՀԱՅԱՍՏԱՆՆ արդեն չկա, մեռավ: Չգիտեմ, ստացվեց մի տեսակ անիմաստ նախադասությունների հավաք, բայց ազնվորեն ասած այլևս ցանկություն չունեմ ապրելու այս երկրում, որի իշխանություններին այլևս թույլատրվելու է անել ամեն ինչ, երկրում, որտեղ էդուարդշարմազանովներ կոչվածները կհայտարարեն, որ ԵԽԽՎ-ի որոշումը Հայաստանի ժողովրդավարության հաղթանակն էր: Ժողովրդավարության մասին խոսողներ, որոնք իշխանության գալիս են զենքով: Նիկոլ, ՍՐԱՆՔ ԵՐԲԵՔ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ ՉԵՆ ԳՆԱ: Համոզիր ինձ, որ ես սխալ եմ: Հուսով եմ այս անգամ անպատասխան չեմ մնա: Համենայն դեպս ասեմ, որ ես դեռ հավատում եմ, որ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, սիրելի եղբայր` չհամարձակվեք վհատվել: Կներեք, բայց էլի եմ ասում` չհամարձակվեք վհատվել, չհամարձակվեք հանձնվել: Ես չեմ ընդունում Ազատության հրապարակի տասն օրվա նոստալգիան, որովհետեւ անկախ նրանից, թե որքան պայծառ էին այդ օրերը, դրանք արդեն անցյալ են, եւ մենք պետք է ոչ թե անցյալի ռոմանտիկ հուշերով լցնենք ինքներս մեզ, այլ պայքարի կամքով: Մենք ունենք նպատակ` Ազատ եւ Երջանիկ Հայաստանի տեսքով, եւ պետք է այդ նպատակն իրագործելու տղամարդկություն ունենանք, եւ համոզված եմ, որ ունենք: Սիրելի Հայկ` Նելսոն Մանդելան ցմահ ազատազրկման վճիռը վրան 28 տարի բանտում է մնացել, եւ այդ պահի իր անելիքը եղել է նստելը, ինքը նստել է, առանց հաղթանակի որեւէ հույս ունենալու: Եւ հաղթել է միայն մի բանի շնորհիվ` չի հանձնվել, չի վհատվել: Իհարկե, այս իշխանություններն իրենց կամքով չեն զիջի իշխանությունը. կգնան միայն մեր կամքով, իսկ որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է կամք ունենանք: Իմիջիայլոց, այս էջ-կայքը բացվել է հունվարի առաջին օրերին, եւ այս ընթացքում շուրջ հարյուր հարց եմ ստացել, եւ այդ հարցերի հեղինակներից ոչ մեկը չի հարցրել ԵԽԽՎ-ում սպասվող քննարկումների մասին: Միայն մի հարցի մեջ, կարծեմ, հպանցիկ մի անդրադարձ կար: Եւ սա ինձ շատ ուրախացրեց, որովհետեւ սա նշանակում է, որ մարդիկ անելիքը տեսնում են իրենց մեջ: Ինձ այնուամենայնիվ շատ դուր եկավ, որ չնայած վհատված լինելուն` ձեր հարցը ավարտել եք մեր հաղթանակի նկատմամբ տածած հավատով: Հավատ եւ կամք, սա է մեր խնդիրը, եւ մեզնից յուրաքանչյուրը ինքն իր մեջ պետք է դաստիարակի այդ հավատն ու կամքը: Այո, նախկին Հայաստանը այլեւս չկա, ճիշտ եք: Մարտի 1-ին հաջորդած շրջանում նոր Հայաստան է ձեւավորվում, եւ հիմա, այս պահին, ամեն պահի ես, դուք, նա կանխորոշում ենք, թե ինչպիսի Հայաստան է ձեւավորվում: Մեր ներսում ենք որոշում: Ես հասկանում եմ ձեր
բոլոր զգացումները, բայց ասում եմ, որ դուք պարտք ունեք ձեր երեխաների առաջ, պարտավոր եք երեխաներին ժառանգել այնպիսի Հայաստան, որտեղ իրենք իրենց կզգան ազատ եւ լիարժեք: Այս պարտքի կատարումը վեր է ցանկացած զգացումից, վհատությունից կամ ոգեւորությունից: Սա աշխատանք է, սա առաքելություն է, սա պարտավորություն է, որ մեր` իմ ու ձեր ուսերին է, եւ մենք պետք է անմռունչ կրենք այս բեռը, անմռունչ նվիրվենք այս առաքելությանը: Էլի եմ ասում, խնդիրը ոչ թե այն է, թե ինչ է կատարվում այսօր ներքաղաքական կյանքում, այլ այն, թե ինչ է կատարվում մեզնից յուրաքանչյուրի ներսում: Քաղաքական պայքարում հաղթելու համար, մենք պետք է նախ հաղթենք մեր ներսում մղվող պայքարում: Մենք պետք է մեր ներսում աճեցնենք, խնամենք մեր կամքը, մեր հաստատակամությունը, եւ այն մաքրենք մելամաղձությունից, վհատությունից, անվստահությունից, այնպես, ինչպես ցանքերն են մաքրում մոլախոտից: Կներեք, որ մարտի 1-ին ձեզ սադրիչի տեղ եմ դրել: Նաեւ ասեմ, որ ձեր նախկին հարցերին պատասխանել եմ, ուղղակի հարցերի բազմաթիվ լինելու պատճառով չի ստացվում բոլորին պատասխանել դրանց հեղինակների ակնկալած ժամկետներում: Լավ եղեք:














Sireli hayer, yerbeq ch@husahatveq menq aranc kaskaci anpayman haxtelu enq.
cavum em iharke, baic qani der menq mer mtqer@ artahaitum enq ANONYMOUS dimaki tak, haxtanaki masin xoseln avelord e. erazel, mi guce..
VAHAN qez inch piti tar asenq Anonymous-i poxaren liner Valod, karevor@ mardu asacna.
Ba ho mard@ ira heraxosi hamar@ u hascen chigrelu nor karciq asi, gites vor aystex el kontrol@ chi bacakayum.
Haxtanakin chkaskaces menq enq haxtelu menq ` payqaroxners
PAYQAR PAYQAR MINCHEV VERJ!!!
“Փետրվարի 29-ին, երեկոյան, կինս ինձ ասում էր` «Հայկ, ի՞նչ ես գտել Ազատության հրապարակում, որ չկա մեր տանը»:”
У нас была точно такая история с родственником. Нда. Очень, больно вспоминать.
Но тот этап в прошлом, со всей эйфорией, радостью и болью, это естественный процесс, и только безумно жаль людей, оставшихся там навсегда. Но все это было не зря.
Нас хотели сломать, а мы закалились. Встали и пошли. Механизм заведен, начавшийся процесс естесвеннен и необратим, он только больше зреет, умнеет, фильтруется. Все еще впереди. О каких разочарованиях может идти речь?? Столько еще сделать надо. И хочется, ведь, чтоб поскорее!
Когда? Думаю, это обязательно “случится” тогда, когда мы(!) будем готовы окончательно. Как говорится, осторожно! Они (мечты) сбываются.
Так что, дорогой, не упускайте СВОЙ шанс! К черту сопли и вливайтесь! С новыми силами, с повзрослевшей и мудрой надеждой.
PAYQAR PAYQAR MINCHEV VERJ!!!
“Думаю, это обязательно “случится” тогда, когда мы (!) будем готовы окончательно.”
Իրինա, ԻՄԱՍՏՈՒՆ խոսքեր են: Խորը եւ իմաստուն եւ ուժեղ եւ կամային: Սա քաղաքացու պայքար է` քաղաքացի ունենալու պայքար, քաղաքացու կողմից ու քաղաքացու համար: Նպատակը Լեւոնին իշխանության բերելը չի, նպատակը շատ ավելի ռազմավարական ու շատ ավելի մեծ է:
Հաղ-թա-նա՛կ, հաղ-թա-նա՛կ, հաղ-թա-նա՛կ:
В точку, Мазд!
Ну хотя бы для удовлетворения морального.
Однако, хотелось бы
По крайней мере, ЛТП искушен властью и образован. А это, согласись, огромный плюс.
И все же, как бы я не симпатизировала ЛТП, я вовсе его не идеализирую. Ни его, ни кого-либо. Цель - “շատ ավելի ռազմավարական ու շատ ավելի մեծ է”
И здорово, что он реанимировал и “поднял” столько НОВЫХ молодых, замечательных, грамотных людей. Ведь мы и забыли, что можем..
Martin khandipenk.