ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ AREVIK-ԻՆ
Հարց Arevik-ից
Barev dzez sireli Nikol, duq shat drakan aura uneq, dzer tariqum aydpisi npatakaslac ev ankexc mardik Hayastanum kareli e asel qich en handipum, cankanum em vor duq misht aroxj lineq, dzer dzayn@ pahpaneq, vorpeszi karoxanaq misht hartakic hrashali eluytner unenal, isk harcs hetevyaln e: Dzer karciqov ete bolor qaxaqakirt dzever@ sparven, inch eq karcum vor e linelu mer payqari dzev@? inchpes enq azatvelu ays porcanqneric??
Shnorhakalutyun, huysov em vor ankexc kpatasxaneq.
Նիկոլի պատասխանը - Թանկագին Արեւիկ, շնորհակալ եմ գնահատականների համար:
Ինչ վերաբերում է քաղաքակիրթ պայքարի ձեւերի սպառմանը, հավաստիացնում եմ, որ դրանք ի բնե չեն սպառվում, ուղղակի պայքարի քաղաքակիրթ ձեւերը ավելի մեծ կամք են պահանջում, ավելի մեծ հետեւողականություն, բայց դրանք իրական, մեծ արդյունքների հասնելու իմաստով այլընտրանք չունեն: Կարելի է ոչ քաղաքակիրթ մեթոդով իշխանափոխություն անել, բայց դա, հավատացեք, կբերի ավելի մեծ այլասերումների: Հիշեք, հեշտ ճանապարհը տանում է դեպի կործանում, եւ իրական արդյունքների հնարավոր է հասնել միայն դժվար ճանապարհով ընթանալու պարագայում: Դժվար ճանապարհն էլ, ինչ խոսք, չի երաշխավորում արդյունքը, որովհետեւ կարելի է այդ ճանապարհի կեսից հոգնել, վհատվել, հանձնվել: Եւ հիմա հարցը հենց դա է, մենք կամք ունե՞նք մինչեւ վերջ անցնելու այս ծանր, դաժան ճանապարհը: Թանկագին Արեւիկ, գիտեմ, որ ունենք այդ կամքը, գիտեմ, որ անցնելու ենք այս ճանապարհը: Շոշափելիորեն գիտեմ, շոշափելիորեն համոզված եմ: Միայն հարկավոր է, որ աջակցենք իրար, ունենանք մեր դավանած արժեքները պաշտպանելու արժանապատվություն, եւ կամք, կամք, կամք: Շնորհակալ եմ:














