> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DAVID A-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DAVID A-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց David A-ից

Բարև Հարգելի և Սիրելի Նիկոլ: Հուսով եմ ձեր մոտ ամեն ինչ կարգին ա: Կուզեի մի հարց ուղղել Ձեզ: Ըստ Ձեզ` ճիշտ չի՞ լինի հանրահավաքները սկսել ավելի շուտ: Ցանկալի կլիներ, որ բացատրեիք թե ինչու (բացասականի դեպքում): Նախապես շնորհակալ եմ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Դավիթ: Հանրահավաքների մեկնարկի հաջողությունը մեծապես կախված է այն հոգեբանական մթնոլորտից, որ առկա է դրանից առաջ: Անկեղծ ասած, մարտի 1-ից հետո եղած հանրահավաքների շրջանում առկա հոգեբանական նախապատրաստումից գոհ չեմ մնացել: Բացառությունը, թերեւս, հունիսի 20-ի հանրահավաքն է: Մենք կարծես բոլորս հույս ունենք, թե իշխանությունները իրենց գործողություններով պիտի նպաստեն մեր հանրահավաքներին, ու երբ խոչընդոտներ են հարուցում, մի էնպես զարմանում ենք, կարծես հենց նոր ենք Հայաստանում հայտնվել: Այս պահի հոգեբանական մթնոլորտն էլ ինձ չի բավարարում, եւ մինչեւ մարտի 1-ը մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք քաղաքացիական հոգեբանության ուժեղացման վրա, ըստ որի իշխանությունը ամեն ինչի, ցանկացած ստորության գնալու է մեզ վախեցնելու, կոտրելու, պառակտելու, վարկաբեկելու համար, բայց մենք միեւնույն է, այդ ամենը հաղթահարելու ենք եւ հաղթելու ենք, անկախ նրանից, թե դրա համար որքան ժամանակ եւ ջանք կպահանջվի: Սիրելի Դավիթ, սա շատ կարեւոր է, որովհետեւ շատ մարդիկ հանրահավաքի գնում են հետեւյալ հոգեբանությամբ` եթե էս անգամ էլ բան չեղավ, ուրեմն ֆսյո: Ֆսյո չկա, անգամ Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից ֆսյո չէ: Ֆսյոն նպատակների, գաղափարների իրագործումն է, եւ քանի դեռ գաղափարը չի իրագործվել, քանի դեռ նպատակին չենք հասել, ֆսյո չկա: Եկեք այս զգացումը, այս հոգեբանությունը դաստիարակենք մեր մեջ, ամրագրենք: Մնացածը, հավատացեք, տեխնիկայի հարց է: Եւ եթե այս հոգեբանությունը հաղթի մեր մեջ, մենք հոգեբանական ազդեցություններ չկրենք «Հայլուրներից», ԵԽ-ներից, այլ մեր հոգեբանությունը սնվի միայն մեր ձգտումներից ու ցանկություններից, մենք շատ արագ կլուծենք մեր հարցերը: Եթե երկիր, հայրենիք, բարեկեցություն ունենալը խաղ ու պար լիներ, վաղուց կունենայինք այդ ամենը: Բայց հայրենիք ունենալ-չունենալու երկընտրանքը առաջին հերթին լուծում է ստանում հոգեբանական հարթության վրա, ապա նոր միայն իրականության մեջ: Այս ժամանակահատվածը օգտագործենք հոգեբանական համապատասխան վիճակ ստեղծելու համար, որ ամեն անգրագետ հաստագլուխի հայտարարությունից դեպրեսիայի մեջ չընկնենք, կամ ամեն լավատեսական շշուկից չոգեւորվենք մանուկի նման: Սա է հաղթանակի գրավականը, հանրահավաքը ի ցույց է դնում միայն այդ պահին մեզանում առկա հոգեբանական վիճակը: Սիրելի Դավիթ, հույս ունեմ կարողացա ձեր հարցին սպառիչ պատասխան տալ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.