ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԻՆ
Հարց ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆ-ից
Բարև հարգելի Նիկոլ: Ես և իմ ընտանիքը քեզ Լույսն ու Բարին ենք մաղթում: Ինքս “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնության անդամ եմ և գտնում եմ , որ այժմ մեր` ակտիվի, և մնացած Հայաստանի ճակատագրով մտահոգված երիտասարդների միջև մեծ անջրպետ կա … Դրա պատճառներն անշուշտ շատ են: Հաշվի առնելով Ձեր ունեցած հսկայական փորձը, կցանկանաի իմանալ, թե ի՞նչ ելք կառաջարկեիք ստեղծված վիճակից` հաշվի առնելով մեր հնարավորությունները… Եվ ձեր կարծիքով, արդյո՞ք սա նորմալ վիճակ է:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ, շնորհակալ եմ բարեմաղթանքների համար: Ճիշտն ասած, կխնդրեի որ հարցը պարզաբանեիք, որովհետեւ նախ այնքան էլ հասկանալի չէ, թե ովքեր են Հայաստանի ճակատագրով մտահոգված մյուս երիտասարդները, որոնց հետ ձեզ անջրպետ է բաժանում: Այսինքն` կուզեի իմանալ, թե կոնկրետ ո՞ր խավին նկատի ունեք, երիտասարդության ի՞նչ շերտի մասին է խոսքը: Չեմ ուզում հարցին պատասխանել իմ կռահումների շրջանակներում, այնպես որ կխնդրեի կոնկրետացնել հարցը:













