> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTUR-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARTUR-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Artur-ից

Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյանbarev Nikol jan axper indz mek harce tanjum Vazgen Sarksyani spanutyunic minch hima ardyok Serjikn u Qocharyanik@ kap unein ira spanutyan harcum ? kxndrei axper im harcin antarber chveraberves axper yes uxxaki cavem aprum tesnelov te inche katarvum im SURB HAYASTANUM yev Vazgen Sarkisyani yev Karen Demirjyani spanutyunner uxaki indz husaxapen arel te yerpeve menk kunenank mer yerazats ANKAX HAYASTAN.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արթուր, որ քոչարյանասարգսյանական իշխանությունը ամեն ինչ արել է, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները չբացահայտվեն, հայտարարեց նաեւ այդ գործը քննած խմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը` Ազատության հրապարակում ունեցած հայտնի ելույթում: Մինչեւ հիմա մեր հանրությունը չգիտի, թե Ռոբերտ Քոչարյանը Աժ-ում ինչ է խոսել Նաիրի Հունանյանի հետ` սպանդից հետո նրա հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ: Սերժ Սարգսյանը 1999-ին ԱԱ նախարար էր, եւ հենց նրա ղեկավարած կառույցն էր պատասխանատու սպանված պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու, ահաբեկչությունը կանխելու համար, բայց փաստորեն` չի լուծել այդ խնդիրը, եւ մենք չգիտենք, թե ինչու: Նաիրի Հունանյանի եւ ԱԱԾ կապերի մասին տարբեր անպատասխան հարցեր կան: Եւ ձեր հարցը նույնպես անպատասխանների թվին է պատկանում, եւ այդ հարցին կարող է պատասխանել միայն կազմակերպիչների մասին հոկտեմբերի 27-ից անջատված գործը, որը ապօրինաբար կարճվել է: Բայց համապատասխան պայմանների առկայության դեպքում, գործի քննությունը անպայման վերականգնվելու է, եւ մենք ստանալու ենք բոլոր հարցերի պատասխանները:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Հունվար 31st, 2009 at 23:06 | #1

    Հարգելի Artur, Հունանյան-Քոչարյանի հանդիպմումը, ըստ էության պետք է որ գաղտնալսված լիներ: Որովհետեւ այդ օրը ԱԱՆ ԱԺ-ում գաղտնալսումները սկսել է իրականացնել երեկոյան ժամը` 21-ից: Սա քրեական գործի 1-ին հատորում (գործ թերթեր 35-ից մինչեւ 76-ում արձանագրված փաստ է): Ենտեղ մի այսպիսի տրյուկ են արել` Գործ-թերթ 65-ում ձայներիզների հերթականությանը գրանցելիս խառնաշբոթ են սարքել, ու մեջտեղից վերացրել երեկոյան ժամը 21-ին սկսված առաջին ձայներիզը…
    Գործում «թիվ 1» ձայներիզի սկիզբը գրանծված է այսպես` 9-ին: «Թիվ 2»-ը` 01:30-ին, «թիվ 3-րդ»-ը` 02:08-ին… Իսկ տարօրինակն այն է, որ «թիվ 1» գրանցված ձայներիզի գաղտնալսման վերծանումը ավարտվում է հատեւյալով՝ «Հեռուստատեսությամբ հառարձակվում է «Հայլուր»-ի հատուկ թողարկումը, Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի ելույթներով»:
    - Այսինքն ակնհայտ է որ դա հոկտեմբերի 28-ի առավոտյան 9-ի սահմաններում արված գաղտնալսումն է… Ինչու՞ էի էստ էության` «թիվ 6» ձայներիզը գրանցել «թիվ 1» գրանցել: Իսկ ավելի կոնկրետ` Ռոբերտ Քոչարյանի ԱԺ տարածքում գտնված ժամանակահատվածում իրականացված գաղտնալսումը…
    «Կրակեմ Հրաչին» հո՞ իզուր չի հասցրել ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնին…

  2. Հունվար 31st, 2009 at 23:16 | #2

    ՈՒՂՂՈՒՄ
    Վերեւում` «Ինչու՞ էի էստ էության…», կարդա` «Ինչու են ըստ էության…»:
    Նույն նախադասությունը ավարտվում է` «… իրականացրած գաղտնալսումը անհայտացրել:

  3. Հունվար 31st, 2009 at 23:31 | #3

    Ինչ վերաբերվում է Սերժիկին… Մասնակցությունը էլ ոնց է լինում, երբ նրա Ղեկավարած ԱԱՆ-ն, մինչու «հոկտեմբերի 27»-ըն, տարբեր աղբյուրներից, իսկ ավելի պարզ` կոնկրետ մարդկանցից տեղեկություններ է ստանում սպասվող ահաբեկչության մասին, բայց այն ստուգել-կանխելուն ուղված ոչինչ չի ձեռնարկում…
    «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործում ԱԱՆ աշխատակիցների բազմաթիվ ցուցմունքներ կան, դրանցում քիչ չեն նաեւ այնպիսինք, որոնք միանշանակ հաստատում են, որ ահաբեկչությունից առաջ, այդ մասին Սերժիկի ղեկավարած ԱԱՆ-ում տեղյակ են եղել…

    «Հոկտեմբերի 27» Հոդվածներ

    http://septemberi21.blogspot.com/2007/11/27.html

  1. No trackbacks yet.