ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ EDGAR-Ի ՀԱՐՑԻՆ
Հունվար 31, 2009
Հարց EDGAR-ից
NIKOL jan menq qez shat enq sirum u spasum enq qo veradardzin!!!!!!!!!!!!! qo karciq@ es verji qaxbantarkjalneri masin vor serjik@ nerum shnorhec????? shnorhakalutyun
Նիկոլի պատասխանը - Սիրելի Էդգար, ես ինձ իրավունք չեմ վերապահի գնահատական տալ ներման դիմում գրած քաղբանտարկյալներին: Կարծում եմ` ներման դիմում գրելու այդ մարդկանց որոշումը կարող են գնահատել քաղբանտարկյալները միայն, ովքեր գտնվել են բանտում եւ ներման դիմում չեն գրել: Քանի դեռ ես բանտում չեմ, չեմ կարող տեղի ունեցածին որեւէ գնահատական տալ: Ես էլ ձեզ եմ շատ սիրում, եղբայր: Շնորհակալ եմ:














Աստված չանի որ դու բանտում լինես, չնայած գիտեմ, եթե քեզ բռնեն , ուրեմն դու ես այդպես ցանկացել………..
…բայց դե բոլորին էլ պարզ է , որ քո ամենօրյա այս աշխատանքը հնարավոր չէր բանտից:
Ախր իրանց մեծ մասը ոչ թե քաղբանտարկյալներ էին, այլ` իսկական հանցագործներ, որոնցից ոմանք անգամ ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից են: Պատկերացնու՞մ եք նրանք ձերբակալած լինեին իրենց քաղաքական հայացքների համար: Այսինքն, Սերժ Սարգսյանը մարտի 1-ից առաջ բաց թողեց այն հանցագործներին, որոնք անցած տարվա մարտի 1-ին թալանել են ու ավերել: