> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMENUS-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMENUS-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Armenus-ից

Nikol jan, naxapes neroxutjun em xndrum kez “DU’ -ov dimelu hamar. Es gtnum em, vor ajn #anaparhy, vor menk miasin ancel enk verjin 2 tarva yntackum, chnajac der andzamb chenk #anachum irar, ajd hanrahavakajin hamatex #anaparhy tujl e talis indz kez ajdpes dimel (baci ajd, che vor du MER NIKOLN es!). 2008-i petrvari hamazgajin hanrahavakneri yntackum H1 herustaynkerutjan koxmic tarber vajrerum (Azatutjan poxoci vra, Masivi #anaparhin, Yerevani merdzakajkum) bemakanacvac shouner ein nkarahanvum, ibr mi xumb Serjaser eritasardner droshnerov cankanum ein gel Azatutjan hraparak ev xangarel hanrahavaky, isk vostikannery chein toxnum. Nman mi shoui es akanates em exel Azatutjan poxoci vra. nkarahanumy katarvec MI KANI DUBLOV, vori yntackum rejisori patakanutjuny H1-i operatorn er katarum, erbemn naev vostikannern ein hushum “cucararnerin”, te inch anen (orinak` PAPIROSY HANI` SIRUN CHI NAJVUM). Verjum el operatory gohunakutjan bacakanchutjunner arec.- “LAVN ER SHOUN”. I dep mi kanisin el #anacheci gorci berumov- “Ketrin group”-i ashxatoxneric ein. Ajnkan ei vrdovvac, vor bjjajins haneci u skseci nkarel… Uzum em harcnel` ajskan jamanak ushadrutjamb hetevum em ynddimadir mamulin u ynddimadirneri harcazrujcnerin, sakajn ajd xajtarak nkarahanumneri masin voch vok chi barcradzajnum. Inchu chi asvum hasarakutjanu, te vorkan e lktiacel Hanrajiny (shatery giten, vor sutn ajdtex sovorakan erevujt e, bajc voch ajd kargi)!!!

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմենուս. նախ ասեմ, որ ինչպես դուք, այնպես էլ այս կայքի բոլոր այցելուները հանգիստ ինձ կարող են «դու»-ով դիմել: Հավատացեք, դա ինձ համար շատ հաճելի է: Ուղղակի ես իմ պատասխաններում «դուք»-ով եմ խոսում այն մարդկանց հետ, ում անձամբ չեմ ճանաչում, եւ կարծում եմ սա ճիշտ է: Ինչ վերաբերում է ձեր պատմածին, ես այդ մասին գիտեի, կարծում եմ շատերը գիտեն: Կարծում եմ նաեւ, որ այսօր մարդիկ տեսնում, գիտակցում են, թե ինչ է ներկայացնում իրենից «Հ1» կոչվածը: Այդ կառույցը ավազակապետության կարեւոր օղակներից մեկն է, եւ հասկանալիորեն պետք է սպասարկի այդ նույն ավազակապետության շահերը: Բայց հիմա «Հ1»-ի խաբեությանը տրվում են միայն նրանք, ովքեր ուզում են խաբված լինել, որովհետեւ «Հ1»-ը վաղուց վարկաբեկված մի կառույց է:

Հայաստանում իրապես հանրային հեռուստատեսության ստեղծումը կարեւորագույն հարցերից մեկն է: Եւ ընդհանրապես, խոսքի ազատությունը մեր ապագայի համար առանցքային նշանակություն ունի, որովհետեւ քաղաքացին չի կարող երկրի ապագայի մասին ճիշտ որոշումներ կայացնել, եթե չգիտի ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունը պետք է պարզվի միայն ինֆորմացիայի հասանելիության պայմաններում, երբ երկրի քաղաքական, հանրային կյանքի բոլոր մասնակիցները կարողանան լսարանին հասցնել իրենց ասելիքը, գաղափարները, տեսակետները, իրենց ունեցած տեղեկատվությունը, մի իրավիճակ, որ այսօր Հայաստանում չկա: Այսօր հայաստանյան հեռուստաեթերը մի առաքելություն ունի. ուղեղների լվացում, եւ Հանրային հեռուստատեսությունը, որ սնվում է մեր վճարած հարկերից, վեր է ածվել իշխող վերնախավի կոռուպցիոն-հանցավոր շահերի սպասարկուի: Իսկ այս առաքելությունն իրականացնելիս ինչ կեղծիք ասես թույլ կտան: Եթե կեղծիքը իշխանության հիմնական զենքն է ընտրություններում, իրավական հարաբերություններում, քաղաքական պայքարում, ինչու պետք է նույնը չկրկնվի լրատվական դաշտում: Չի կարող չկրկնվել, որովհետեւ ամենապրիմիտիվ ճշմարտություններն անգամ մահացու վտանգ են պարունակում այս իշխանության համար:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.