ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SIRIK-ԻՆ
Երկտող Sirik-ից
Nikol jan, shat enq qez karotel!!! Amen inch shat lav a linelu!!! Anhamber spasum enq qez!!!
Նիկոլի պատասխանը - Թանկագին Սիրիկ. Ձեր սպասումը ինձ համար շատ կարեւոր է, չափազանց կարեւոր: Միայն` չեմ ուզում, որ այդ սպասումը լինի անհամբեր, որովհետեւ երբ ասում եք «անհամբեր», ինձ թվում է, թե հաջորդ պահին ձեր համբերությունը կսպառվի: Մենք ամենօրյա պայքարի մեջ ենք, մեր ամեն օրվա ամեն վայրկյանը պայքար է, եւ մեր կամքը, մեր ինքնավստահությունը, մեր աներերությունը մեր հաղթանակի երաշխիքն են: Անհամբերությունը կարող է վնասել մեր կամքին: Հավատացեք, ես էլ ձեզ եմ շատ կարոտել, եւ այդ կարոտը ինձ միայն մի բան է հուշում` թե ինչպիսի մեծ պարտավորություններ ունեմ ձեր առաջ, անձամբ ձեր եւ մեր պայքարի հարյուր հազարավորներ մասնակիցներից յուրաքանչյուրի առաջ: Եւ ձեր նամակը ընդամենը ուժեղացնում է իմ կամքը, համոզված եմ, որ իմ պատասխանն էլ ձեր կամքը կուժեղացնի: Շնորհակալ եմ, եւ գիտեմ, որ մենք` ես եւ դուք, պայքարելու ենք մինչեւ վերջ` հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի:














Nikol jan, mer hamberutyun@ ansahman e u anspar. Voch mi gorc anavart chenq toxni!!! Payqar, payqar minchev verj!!!