ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ DAVIT-Ի ՀԱՐՑԵՐԻՆ
Հարցեր Davit-ից
Barev Nikol jan, gitem vor shat en harcer linum, dra hamar el chem erkaracni, miangamic harceris ancnem, chnayac vor shat maxtanqner unem qo hamar.
Uremn harcerss: 1. Ches karcum vor 1+1 banadzev@, vori het es 100% ov hamadzayn em, der chi taracvel hasarakutyan mej anhrajesht qanakov, aysinqn mardik xorapes chen @nkalel dra imast@, aylapes bolor harcer@ vaxuc arten lucvac klineyn. 2. kan shat mardik um mej uxxaki armatac e et “VOCHINCH CHI POXVI” gaxapar@, ay qo karciqov inchpes petqa varvel nman mardkanc? vijelov hamozel, te dzerqer@ lvanal? Naxapes shnorhakalutyun Nikol jan.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Դավիթ. անշուշտ 1+ գաղափարը դեռ տարածվելու շատ տեղ ունի, մյուս կողմից այն ամեն օրվա հետ ավելի ու ավելի է տարածվում, ավելի ընկալելի է դառնում հանրության նորանոր շերտերի համար: Մարդիկ բացահայտում են առաջին հայացքից այդ պարզ բանաձեւի նորանոր կողմեր, դրա խորքում թաքնված նորանոր իմաստներ: Այս պրոցեսը ընթանում է, եւ դեռ ընթանալու է երկար ու հաջողությամբ: Եւ մեզանից յուրաքանչյուրը հնարավորինս պետք է նպաստի այդ գործընթացին, որովհետեւ այս բանաձեւը իրոք շատ հարցերի պատասխան է տալիս, համակարգային, հիմնարար հարցերի պատասխան: Ինչ վերաբերում է «Ոչինչ չի փոխվի» գաղափարին, դա սովորական «Հայլուրական» քարոզչության հետեւանք է, քարոզչություն, որի նպատակը մարդկանց անկարողության, անլիարժեքության զգացում ներշնչելն է: Այսպես մտածող մարդկանց պետք չէ հակառակորդ համարել: Մենք նրանց ոչ թե պետք է համոզենք, այլ հաղարդակից դարձնենք մեր գաղափարներին, իդեալներին, մարդուն պետք է օգնենք հասկանալ, որ ապագան կախված է հենց իրենից: Մարդը պետք է հասկանա, որ մեզնից յուրաքանչյուրի քաղաքացիական իներտությունը, անտարբերությունն ու վախկոտությունն է երկիրը հասցրել այս վիճակի: Այո, հետեւողական բացատրել, ներկայացնել, ներգրավվել, լուսավորել: Սա քաղաքական աշխատանք է:













