> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՄԼԵՏԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՄԼԵՏԻՆ

Հարց Համլետից

Ստեփան ԴեմիրճյանԲարի լույս, հարգելի Նիկոլ: Գրում եմ Մոսկվայից: Երբևիցէ չուրանալով քո արժանի վաստակն օտարերկրյա զավթիչների դեմ մեր ժողովրդի մղած ազգային ազատագրական (այլ կերպ չէս էլ անվանի) պայքարում, ուզում եմ հիշեցնել իմ 2 տարվա վաղեմություն ունեցող դիտողության մասին: Այն վերաբերում էր Ստեփան Դեմիրճյանին հարկի-անհարկի իմ սիրելի ՀԺ-ի էջերում քննադատելուն և, մեջբերում եմ հիշյալ նամակիցս - «… որը նպաստում է ընդդիմադիր դաշտը փոշիացնելուն ու պառակտելուն»: Ես այն ժամանակ էլ վստահ էի մեր երջանկահիշատակ Կարեն Սերոբիչի արժանի զավակի առաքինության ու խոհեմության վրա: Մենք Հաղթել ենք, և դրա իրավաբանական ձևակերպումը լոկ ժամանակի խնդիր է:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Համլետ: Այո, դրանք դժվար ժամանակներ էին, երբ թվում էր, թե այլեւս ոչ մի հույս ու ելք չկա: Բայց փառք Աստծո, մենք հաղթահարեցինք այդ ժամանակները, եւ այսօր ունենք բոլորովին ուրիշ ընդդիմություն եւ բոլորովին ուրիշ հանրություն: Մենք կարողացանք ականազերծել ընդդիմադիր դաշտը: Ձեր հարցին ի պատասխան ընդամենը կարձանագրեմ, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը այս ընթացքում հաստատեց սկզբունքային քաղաքական գործչի, բարոյական մարդու, ուժեղ անհատի իր համարումը: Ես հպարտ եմ, որ հատկապես ձեր նշած հանգամանքներից հետո ինձ կարող եմ համարել պարոն Դեմիրճյանի քաղաքական զինակիցը: Եւ ի դեպ, Դեմիրճյանը այն սակավաթիվ քաղաքական գործիչներից է, ովքեր իրենց հասցեին հնչող լրագրողական քննադատության նկատմամբ ունեն բացառիկ ցիվիլ եւ հանդուրժող վերաբերմունք` միեւնույն ժամանակ հետեւողական են ու կոշտ սեփական սկզբունքներն ու փաստարկները պաշտպանելիս: Սա իսկապես նախանձելի հատկություն է, որ պատկառանք է հարուցում: Այսօր կարող եմ ասել ամենայն վստահությամբ` Դեմիրճյանը մի այնպիսի քաղաքական առաջնորդ է, ում ետեւից ես գնացել եմ եւ կգնամ առանց երկմտելու: Դեմիրճյանը մի այնպիսի անհատականություն է, որ առանձնահատուկ խարիզմա է հաղորդում ցանկացած քաղաքական գործընթացի, տվյալ դեպքում դա վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, որի ամենաառանցքային դեմքերից մեկն է ՀԺԿ նախագահը: Շնորհակալ եմ հարցի համար:

Կարեն ԴեմիրճյանԻ դեպ, առիթը օգտագործելով ուզում եմ մի բացահայտում անել, որի մասին, որքան գիտեմ, տեղյակ չէ նաեւ Ստեփան Դեմիրճյանը: 1995 թվականին երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը զբաղեցնում էր «Հայէլեկտրամեքենա» գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնը եւ խուսափում էր լրագրողների հետ շփումներից: Չնայած նախկինում ծանոթ չենք եղել, ես նպատակ էի դրել, որ պետք է Կարեն Դեմիրճյանի հետ հարցազրույց անեմ: Նա խորհրդավոր, հետաքրքիր անհատ էր, եւ նրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը վաղուց սկսել էր բորբոքվել: Ահա, տեղեկատուից գտա նրա ընդունարանի հեռախոսի համարը ու զանգեցի: Գործավարուհին ասաց, որ ինքը կզեկուցի, որ զանգել եմ, եւ խնդրեց զանգել երկու օրից: Երկու օրից զանգեցի եւ ի զարմանս ինձ` գործավարուհին ինձ միացրեց Կարեն Դեմիրճյանի հետ: Վերջինս ասաց, որ թերթից գիտի ինձ: Ես խորամանկություն արեցի, եւ չասացի, որ հարցազրույց եմ ուզում, որովհետեւ գիտեի, որ կմերժի: Ասացի, որ ուզում եմ հանդիպել: Չմերժեց` նշանակեց հանդիպման օրը: Ես սրտի թրթիռով այցելեցի գործարան եւ ներս մտա նրա սենյակ: Դա ինձ համար շատ հետաքրքիր, կարելի է ասել` էկզոտիկ հանդիպում էր: Ես անձամբ տեսնում էի Կարեն Դեմիրճյանին: Դե մանր-մանր, ձեռքի հետ սկսեցի նրան պատմել, թե որքան կարեւոր է հիմա հարցազրույց անելը, եւ այլն եւ այլն: Նա ծիծաղեց եւ ձեռքով ինձնից ինչ-որ բան էր պահանջում. «Ինձ տուր, ինձ տուր»,- ասում էր նա: Չէի հասկանում ինչի մասին է խոսում, պարզվեց` ձայնագրիչն է ուզում: Վերցրեց ձայնագիրչս, հարցրեց, թե ուրիշը ունեմ թե ոչ: Ասացի չունեմ, հավատաց: Ստուգեց, թե արդյոք միացված չէ ձայնագրիչը, ապա դրեց դարակում, ու ասաց, որ հարցազրույց չէ, բայց ժամանակ առ ժամանակ կարող ենք հանդիպել-զրուցել: Այդ ժամանակահատվածում մենք երեւի մոտ 20 հանդիպում ենք ունեցել իր աշխատասենյակում, եւ ամեն անգամ սենյակ մտնելիս ես խոնարհ հանում էի ձահնագրիչս եւ նրան հանձնում: Բայց դրանք անմոռանալի հանդիպումներ էին, մի համալսարանական կուրս ինձ համար: Ես նրան խնդրում-աղաչում էի. պարոն Դեմիրճյան, ասում էի, խոստանում եմ, ոչ մի բան հիմա չեմ տպագրի: Բայց էս զրույցները, ձեր պատմությունները ափսոս են, հիշողությունիցս թռչելու են կորեն, խնդրում եմ թույլ տվեք ձայնագրեմ-պահեմ: Տարիներ հետո, շատ հետո կվերծանեմ կտպագրեմ: Երբ դուք ասեք, ձեր նշած ժամկետից շուտ ոչ ոք չի իմանա ձայնագրությունների գոյության մասին: Չհամաձայնվեց. եւ ես ահավոր ափսոսում եմ, ահավոր, որ այդպես էլ չկարողացա նրա համաձայնությունը ստանալ այս հարցում: Որովհետեւ դրանք սոսկ զրույցներ չէին, դա իսկապես համալսարանական կուրս էր, որ ես ստացա` նոր-նոր հեռացված լինելով ԵՊՀ-ից: Թեմաները` բազմազան էին` քաղաքականություն, տնտեսություն, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանային կոնֆլիկտներ, փիլիսոփայություն, պատմություն, հայտնի մարդիկ` սկսած Բրեժնեւից, վերջացրած Սերո Խանզադյանով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ խոսակցությունների ձայնագրությունների բացակայությունը ահավոր մեծ կորուստ է ինձ համար, ընթերցողի համար: Այս ամենի մասին Ստեփան Դեմիրճյանին պատմելու առիթ չի եղել: Այսինքն` հարմար չեմ համարել պատմել: Մի փոքր դետալ էլ պատմեմ ու ամփոփեմ. հերթական մի զրույցից հետո, որը որպես կանոն տեւում էր երեք ժամ, այդ օրն էլ տեւել էր մինչեւ երեկո, դուրս ենք գալիս գործարանից: Ես նստած եմ Կարեն Դեմիրճյանի ծառայողական մոխրագույն «Վոլգայի» դիմացի նստատեղին` վարորդի մոտ: Դեմիրճյանն, ի դեպ, այդ ժամանակ թիկնապահներ չուներ: Ինքը նստած էր ետեւի նստատեղին: Ահա մեքենան ընթանում է, լռություն է: Մեկ էլ իրեն եմ դիմում. «Պարոն Դեմիրճյան, բայց գիտեք, որ մենք նախկինում էլ ենք հանդիպել»,- ասում եմ ես: Դեմիրճյանը զարմանում է: «Հա, - ասում եմ ես, - 1986 թվականին Իջեւան էիք եկել, ես ձեզ դիմավորող պիոներների մեջ էի, ձեզ ծաղիկ եմ տվել, դուք էլ ինձ համբուրել եք»: Դեմիրճյանի ծիծաղը պայթեց մի աննկարագրելի ձեւով. ես կյանքում չեմ մոռանա այդ ծիծաղը: Նրա ծիծաղը, ընդհանրապես, շատ յուրօրինակ էր:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Karen
    Հունվար 31st, 2009 at 22:48 | #1

    Apres Nikol jan shorakalem kez,sxal@ @ndunel@ djvar bayts txamardu bane.

  2. Համլտ
    Փետրվար 2nd, 2009 at 05:19 | #2

    Հարգելի Նիկոլ:
    Ես լիուլի բավարաված եմ հարցիս տղամարդավարի պատասխանից:
    Կան Մարդիք,որոնք բազմապատկում ու սերունդներին են փոխանցում իրենց փառապանծ ծնողների Գործն ու Անունը՝ վաստակելով Հալալ Կաթնակեր մեծարումը:
    Կան մարդուկներ էլ (ռոբասերժամկնիկներ),որոնք բազմապատկում ու սերունդներին են փոխանցում իրենց ծնողների հասցեին կուտակվող համընդհանուր անեծքի,նզովքի ու լուտանքի ահռելի բեռը: «Մորդ արգանդը չորանար՝ քեզ չցռտեր» ժողովրդական դիպուկ բնութագրման հասցեատերերն այլ բանի արժանի էլ չեն…

  3. Tatevik Nikolakan:-)
    Փետրվար 6th, 2009 at 02:36 | #3

    HOKTEMBERI 27 CHI MORACVEL EV CHI MORACVELU!!!!!!!! MEGHAVORNER@ PATASXAN EN TALU!!!!!!!
    PAYQAR, PAYQAR MICHEV VERJ!

  4. Armen
    Հուլիս 2nd, 2012 at 22:46 | #4

    mard,vor@ hargum e KAREN SEROBICHIN,chi karox vat mard linel,apres/

  1. No trackbacks yet.