> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SMBAT-Ի ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SMBAT-Ի ՀԱՐՑԵՐԻՆ

Հարց Smbat-ից

Barev Nikol jan vonc es? qez shat em karotel, qo zayn@ qo vogevorutyan@ jistn asac nenc kuzei vor amen Astco or artnanai u lsei qo Azatutyan zayn@ Azatutyan haraparakic vonc vor petrvari ayn hrasagex 9 or@ vor menq anckacrecinq Azatutyan hraparakum mi xocqov erkar barak cxosem uzum em qez 3 harc tal ev xndrum em incqan karox es aydqan ankexc exir ev uremn

1) Vonc enq menq hexapoxutyun anelu ev vonc es du tesnum ayd amen2 qo acqerov?
2) Ardyoq Naxagh Ter Petrosyan@ ayn cayrahex iravijakum het ci kangni?
3) Erb es veradarnalu Azatutyan Hraparak?

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Ազատությունը:
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սմբատ. հեղափոխության մանրամասն ծրագիրը ներկայացրել եմ դեռեւս աշնանը տպագրված «Ինչպես ենք հասնելու հրաժարականին» հոդվածում, որ կարող եք կարդալ նաեւ այս էջ կայքում: Ասեմ միայն, որ կուլմինացիոն պահը պետք է լինի շուրջօրյա հանրահավաքների վերսկսումը: Ուրիշ հարց է, թե երբ դա պետք է տեղի ունենա: Հիմա` հնարավոր է արդյոք այն իրավիճակի վերականգնումը, որ մենք ունեինք 2008 թվականի փետրվարի 29-ին: Միանշանակ այո, որովհետեւ մեր հանրության 90 տոկոսը փափագում է իշխանափոխություն: Ուրիշ բան, որ այդ 90 տոկոսի մի մասը չի հավատում նման հնարավորությանը, մյուս մասը հավատում է: Այսօր մեր քաղաքական խնդիրը այս հարցում հավատի ամբողջական եւ լիարժեք վերականգնումն է, եւ Հայ ազգային կոնգրեսը համակարգված ձեւով աշխատում է հենց այս ուղղությամբ: Հաջողությունները, մեր մեջ ասած, ակնհայտ են: Իշխանափոխության վերջին ակորդը պետք է դառնան շուրջօրյա հանրահավաքները, եւ հիմա դա կբերի շատ արագ արդյունքներ, որովհետեւ իշխանությունն այսօր Հայաստանում թույլ է, քան երբեւէ: Մենք գործ ունենք բարոյալքված, հուսահատ, վախեցած իշխանության հետ: Եւ այսօր պետք է ակտիվորեն պատրաստվենք փետրվարյան իրավիճակը վերականգնելու համար: Սրա համար մեզնից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի շուրջօրյա հանրահավաքների ներկայանալ ոչ թե մենակ, այլ մի քանի օր շարունակ հրապարակում շուրջօրյա մնալու պատրաստակամ խմբով: Իսկ նման խմբեր ձեւավորելու խնդիրը մեզնից յուրաքանչյուրինն է: Արդեն ասել եմ, որ իմ գնահատմամբ մեր խնդիրը լուծելու հնարավորություն ունենք գարնանը, ավելի ճիշտ` փետրվար-մայիս ժամանակահատվածում: Ռազմավարական այս որոշումը, սակայն, պետք է կայացվի Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի մակարդակով:

Հիմա անդրադառնամ ձեր հարցի երկրորդ հատվածին: Սիրելի Սմբատ, խնդրում եմ մի տրվեք ԿԳԲ-ական այսօրինակ խոսակցություններին: Ես տեղյակ եմ, որ ԱԱԾ-ն հանրության շրջանում ակտիվ լուրեր է տարածում, թե Տեր-Պետրոսյանը Սերժի հետ վաղուց բարիշել է, որ Տեր-Պետրոսյանը իշխանության խաղն է խաղում, որ պայքարից հրաժարվելու է: Կներեք արտահայտությանս, բայց Տեր-Պետրոսյանը հո Արտաշես Գեղամյան չէ՞: Մոռացե՛ք այդ խոսակցությունները` մարդը, քաղաքական գիգանտը իր հանգիստ, ապահով կյանքից հրաժարվել է, որ գա քաղաքական գաճաճների ու կիսագրագետ դեմքերի խաղը խաղա՞: Տեր-Պետրոսյանը երբեք այս պայքարից ետ չի կանգնի, երբե՛ք: Տեր-Պետրոսյանը պայքարի առաջին շարքում է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր առաջ դրած խնդիրները չենք լուծել: Սա ես ձեզ երաշխավորում եմ, այնպես, ինչպես ինքս ինձ համար կերաշխավորեմ: Ուղղակի իմացեք. Տեր-Պետրոսյանի քայլերից շատ հաճախ հնարավոր չէ միանգամից գլխի ընկնել, թե դրանք ինչի համար են ձեռնարկվում եւ ինչ արդյունքի են բերելու: Բայց համոզված եղեք, նրա բոլոր, առանց բացառության բոլոր քայլերը քայքայում են ավազակապետությունը, եւ նա ուղղակի այնպիսի քայլեր է ձեռնարկում, որ Ազատության հրապարակ վերադարձած ժողովուրդը` հրապարակ վերադառնալուց հետո իր խնդիրը լուծի հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է իմ` Ազատության հրապարակ վերադառնալուն, արդեն ասել եմ, որ ձեր կողքին կլինեմ անհրաժեշտ պահի:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.