ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN-Ի ՀԱՐՑԻՆ
Հարց Armen-ից
Hargeli Nikol: KUBA-n hamarwum e Rusastani qaghaqakanutyan war orinak,,ardyoq Hayastanin chi sparnum nuyn@, der awelin, na voch mekin fizikapes chi xangarum, isk Hayastan@ ir nerqin problemnerov kangna& e gerterutyunneri shaheri baxman xachmerukum….??
Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն, միանշանակ է, որ Հայաստանը գտնվում է աշխարհքաղաքական բախումների կիզակետում, եւ որպեսզի կարողանա հաղթահարել, դիմակայել այդ մարտահրավերին, պետք է ունենա ամուր ողնաշար: Իսկ ցանկացած պետության ողնաշարը ինքնիշխան ժողովուրդն է, որը սեփական երկրի ճակատագիրը որոշելու կամք ու հնարավորություն ունի, որը բարձրագույն իշխանություն է սեփական երկրում: Հենց այսօրինակ վիճակի բացակայությունն է այսօր Հայաստանին խոցելի դարձնում թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Արեւմուտքի առաջ: Եւ հենց սա է պատճառը, որ մենք համարում ենք, որ Հայաստանի բոլոր պրոբլեմների լուծման առաջին քայլը Սահմանադրական կարգի վերականգնումն է, այսինքն` ժողովրդի անշրջելի իշխանության հաստատումը: Քանի դեռ սա տեղի չի ունեցել, որեւէ խնդիր լուծում չի ստանալու, իրական առաջընթաց չենք ունենալու, չենք ունենալու նաեւ ամուր պետականություն: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը կարող է շատ ավելի վատ վիճակում հայտնվել, քան Կուբան է: Բայց էլի եմ ասում` պրոբլեմը ոչ միայն, կամ ոչ այնքան արտաքին աշխարհի, որքան մեր ներքին հարաբերությունների մեջ է, Հայաստանի ժողովրդի իրավազուրկ եւ օտարված լինելու մեջ: Արտաքին հարցերի լուծումը պետք է սկսել ներսից:













