> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SUREN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ SUREN-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Suren-ից

Բյուրավոր ցուցարարներHargeli… che, sireli Nikol. Nax uzum em shnorhakalutyun haytnel qez qo katarac ahreli ashxatanqi hamar, vor mer erkire verjapes darna iskapes azat ev joxovrdavarakan erkir. Xosqe miayn ishxanapoxutyan masin che (vore, hamozvac em, anpayman linelu e). Xosqe nra masin e, vor qez nman azat mtacox mardik misht el petq en linelu mer erkrin. Ev mi harc kuzei tal. Shat angam lsum em mardkanc anhangstutyune, te ayspes karox e anverj sharunakvel. Enddimutyune kpayqari, joxovurde kpayqari, bayc varchaxumbe mievnuyne mnalu e ir texum. Es nman pndumnerin patasxanum em, vor ayspisi xore qaxaqakan chgnajame erkar chi karox tevel. I verjo varchaxumbe qayqayvelu e. Bayc kuzei imanal naev qo karciqe. Inch havanakan mexanizmnerov e irakananalu ishxanapoxutyune? Shnorhakalutyun.

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սուրեն. մեխանիզմը իմ կարծիքով հետեւյալն է` Հայ ազգային կոնգրեսի հզորացում/քարոզչություն, տեղեկատվության տարածում/ հանրահավաք/ շուրջօրյա հանրահավաք/ մեկ միլիոն մարդ հրապարակում/24 ժամ իշխանություններին հեռացման համար: 24 ժամը լրանալուց հետո հանրահավաքի տեղափոխում Բաղրամյան պողոտա: Բայց մենք պետք է հասկանանք, որ իշխանությունները այս վտանգը ռեալ զգում են, եւ ամեն ինչ անում են մարդկանց ահաբեկելու, հուսահատեցնելու, լռեցնելու համար: Հիմա մենք պայքարում ենք վերը նշված մեխանիզմի գործարկման մեկնարկը տալու համար, իշխանությունները պայքարում են, որ նման բան տեղի չունենա: Եւ նրանց պայքարը ամեն քաղաքացու դեմ է, որպեսզի ամեն քաղաքացի հրաժարվի վերը նշված մեխանիզմի մաս դառնալ: Սա նշանակում է, որ ամեն քաղաքացի էլ իր հերթին պետք է պայքարի իշխանական քարոզչական հնարքների դեմ եւ իր ներսում վճռի, որ անհրաժեշտ պահին ինքը լինելու է անհրաժեշտ տեղում` հանրահավաքի, ակցիայի, շուրջօրյա հանրահավաքի: Սա է մեխանիզմը, սիրելի Սուրեն: Իսկ մյուս մանրամասները կախված են լինելու միայն տվյալ պահին ստեղծված իրավիճակից:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.