> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԽԻԹԱՐԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԽԻԹԱՐԻ ՀԱՐՑԻՆ

Հարց ՄԽԻԹԱՐ-ից

ԲԱՐԵՎ ՆԻԿՈԼ ՋԱՆ: ՆԱԽ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ՝ ՔՈ ՆՈՐ ԿԱՅՔԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ: ՀԱՐՑՍ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՄԻ ՊԱՇՏՊԱՆ՝ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՈ ՀՆՉԵՑՐԱԾ ԿԱՐԾԻՔԻՆ: ՉԵ՞Ս ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԼԵՎՈՆ-ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՆՑ, ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՐՍԵՎՈՐԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐԻ ԱՅՆ ԵԶԱԿԻ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԷՐ, ՈՎ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՑ ԵՐԿՐՈՒՄ ՕՐԵՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ԵՎ ՄԻ՞ԹԵ ՆԱ ԿԱՐՈՂ ԷՐ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆԻ ԿԱՄ ԻՆՉ-ՈՐ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՌՆԱՐ : ՆԻԿՈԼ ՋԱՆ, ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ! ! !

Նիկոլի պատասխանը - Սիրելի Մխիթար. օրենքի բացակայության մասին ահազանգում են նաեւ իշխանության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, եւ ասում, թե ահա բարեշրջումներ ենք անում, որ օրենքը սկսի գործել: Թե ինչ են նրանք անում իրականում, տեսնում ենք բոլորս: Արմեն Հարությունյանը, իմ տպավորությամբ, իշխանական անձանցից տարբերվում է նրանով, որ հարցի լուծումը տեսնում է ոչ թե «բարեշրջումների» այլ «մոնիտորինգի» մեջ: Այսինքն` դիտորդի կարգավիճակում: Ես լիովին համաձայն եմ այն վերլուծության հետ, որ «Հայկական ժամանակ» թերթում վերջերս արել էր Աշոտ Սարգսյանը` Արմեն Հարությունյանը իշխանության հերթական ականն է: Ինքը` ՄԻ գործող պաշտպանը ամեն օր փայլուն շանս ունի հերքելու այս տեսակետը, եւ ոչ թե «մոնիտորինգով» այլ կոնկրետ գնահատականներով. օրինակ` քաղբանտարկյալներին քաղբանտարկյալ անվանելով: Սիրելի Մխիթար, ես էլ հարցի համար եմ շնորհակալ: Պինդ մնացեք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.