> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԵՐԳԵՅԻ ՆԱՄԱԿԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԵՐԳԵՅԻ ՆԱՄԱԿԻՆ

Նամակ Սերգեյից

ՀԱՂԹԵԼՈՒ՛ ԵՆՔՍիրելի Նիկոլ. Շնորհավոր ամանորդ և սուրբ ծնունդը: Շատ շնորհակալ եմ ազնիվ և անկեղծ պատասխանի համար: Հարգելի Նիկոլ ես չեմ հիասթափվել ոչ մեկից: Ես հիասթափվել եմ նրանից, որ փետրվարի 19-ին բռնացան ժողովրդի կամքին, ես հիասթափվել եմ նրանից, որ մարտի մեկ եղավ, ես հիասթափվել եմ նրանից, որ 10 հերոսներ զոհվեցին, ես հիասթափվել եմ նրանից,որ մենք չկարողացանք այս ամենի դեմը առնել,ես հիասթափվել եմ մեր առաջնորդի մարտավարությունից … ես հիասթափվել եմ որ այս ամենից հետո մենք չհասանք մեր հախթանակին:
Ես հիասթափվել եմ նրանից որ ընդիմությունը անընդատ ասում էր բան չի մնացել, շուտով, ևս մի քանի օր, հեսա հաղթում ենք, իսկ վերջում… Սիրելի Նիկոլ, հիասթափվել բոլորովին չէ նշանակում հանձնվել: ինչ որ մեզանից սովորական ՀՀ քաղաքացիներիցս կախված էր, մենք արել ենք և շարունակելու ենք պայքարել միչև վերջ, մնում է, որ մեր դրած ջանքերը մեր առաջնորդները հասցնեն իր նպատակին:

Սիրելի Նիկոլ ժողովուրդը ուժ է գտնում իր մեջ և պայքարում է այն դեպքում, երբ որ հստակ ծրագիր է ունենում և հավատում է, որ հաղթելու է, հավատում է, որ իր պայքարը իմաստ ունի: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ես մանակցում եմ այպես կոչված 7-ի դատավարություններին, այո, իհարկե մասնակցում եմ:

Սիրելի Նիկոլ ազնվությամբ եմ ասում, ես գրում եմ այս նամակը և մտքիս մեջ անընդհատ կրկնում եմ «»: Ի դեպ ես վերջերս ավարտեցի կարդալ քո գրած պատմությունը (Երկրի հակառակ կողմը) և ես շատ մեծ հետաքրքրությամբ էի կարդում այն: Եվ այն ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց: Նիկոլ ջան ցավդ տանեմ,արդեն ավելորդ եմ համարում ասել, որ մենք բոլորս քեզ անհամբեր սպասում ենք: Աստված քեզ, քո կնոջ և քո երեխաներին պահապան լինի:

ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Հարգանքով Սերգեյ

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սերգեյ, ես անհամբեր սպասում էի, թե ինչպես եք արձագանքելու ձեր առաջին հարցին իմ տված պատասխանին, եւ այս արձագանքը ինձ համար հերթական ապացույցն է, որ մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է: Այո, մենք կարող ենք ունենալ մարտավարական անհամաձայնություններ, բայց մեզ իրար կապում են այնպիսի հզոր հոգեւոր, բարոյական, քաղաքական արժեքներ, որ մարտավարական տարաձայնությունները ամենեւին չեն սասանի մեր միասնությունը: Սիրելի Սերգեյ, այն որ ընդդիմությունն ասում է, որ հաղթանակը մոտ է, դրանում ոչ մի չափազանցություն չկա: Ես էլ եմ ասում, որ մենք դեպի հաղթանակը տանող ճանապարհի 75 տոկոսը արդեն անցել ենք: Բայց հաշվի առեք, խնդրում եմ, որ կարելի է ճանապարհի 95 տոկոսը անցնել երեք օրում, մնացած 5 տոկոսը անցնելու համար 10 օր պահանջվի: Մենք մեր ճանապարհի մնացած մասը անցնելու համար պետք է կամք ունենանք, եւ ոչ թե ժամկետները լինեն մեր չափորոշիչը, այլ նպատակին հասնելու կամքը` անկախ ժամկետներից: Ի վերջո, եկեք ընդունենք, որ սա սովորական պայքար չէ, սա պայքար է, որի արդյունքը կանխորոշելու է Հայաստանի զարգացման ուղին` հնարավոր է առաջիկա հարյուրամյակի կտրվածքով: Տեր-Պետրոսյանի մարտավարությանը արդեն բազմիցս անդրադարձել եմ, չեմ ուզում կրկնվել: Կարող եմ միայն ընդգծել, որ լիովին վստահում եմ առաջին նախագահի մարտավարությանը, ոչ միայն այն պատճառով, որ դա նախագահի մարտավարությունն է: Ես մտնում եմ այդ մարտավարության հաշվարկի, տրամաբանության մեջ եւ տեսնում, որ այն արդարացնում է իրեն: Ինքը Տեր-Պետրոսյանն էլ ասել է, որ այդ մարտավարությունը դոգմա չէ, եւ ցանկացած պահի կարող է փոխվել: Հայ ազգային կոնգրեսը մոբիլ ուժ է, եւ ընդունակ է իրավիճակներին արագ արձագանքել: Այո, սիրելի Սերգեյ, մենք ունենք անդառնալի կորուստներ` ի դեմս մարտի մեկին զոհված ՀՀ տասը քաղաքացիների: Փառք Աստծո, մնացած բոլոր հարցերում մենք անդառնալի կորուստներ չենք ունեցել, եւ մարդասպանները կանգնելու են դատարանի առաջ, ժողովուրդը հաղթելու է: Եւ այն, որ ձեր հիասաթափությունը չի նշանակում հրաժարում պայքարից, երաշխիքն է մեր անխուսափելի հաղթանակի: Շնորհակալ եմ, սիրելի Սերգեյ, ձեր հաստատակամության բարի լուրի համար: Պայքար, պայքար մինչեւ վերջ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.