> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN M.-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARMEN M.-Ի ՀԱՐՑԻՆ

Հարց Armen M.-ից

Nikol jan, harcs hetevyaln e. serjantner@ shat en хosum @nddimutyan drsic ghekavarman masin, inchu??? Aхr irenc vichakic togh хosen — NORD_OST ic ev Beslani dproci et graveluc heto ibr parzvec, vor nkughum ev dasasenyaki hataki tak zenqer en NAХAPES kutakvel … Ardyoq nuyn kentroni primitiv planov cher Azatutyan hraparaki ardukeluc heto nstaranneri tak ev хoteri mejic haytnabervum ayd «»@ ????

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արմեն. գունավոր հեղափոխության, մեր` դրսից կառավարվելու մասին իշխանության առաջ քաշած վարկածի անհեթեթությունը հասկանալու համար, եկեք ուղղակի արձանագրենք, թե այդ նույն դուրսը ում համար ինչ է արել: ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն Սերժի կողմից իշխանության բռնազավթումը որակեցին որպես եվրոպական չափանիշներին համապատասխանող, մինչդեռ ընտրական ողջ գործընթացը խայտառակություն էր` քարոզչության մեկնարկից մինչեւ քվեարկություն ու ձայների հաշվարկ: Սերժը Ռուսաստանին շնորհակալություն հայտնեց նախընտրական եւ ետընտրական շրջանում` ստացում է նաեւ` մարտի մեկի սպանդը կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Ինչ-որ անգլիացիներ եկան` Սերժի պատվերով եւ Սերժի համար «էքզիտ փոլ» կազմակերպեցին` կեղծված արդյունքներ հրապարակելով: Մարտի մեկից առաջ այդ նույն միջազգային հանրությունը ՀՀ իշխանություններին ուժ կիրառելու դաբրո էր տվել միանշանակ, որովհետեւ նրանց առաջին արձագանքը «իշխանությունների դաժան արձագանքի» մասին էր: Այսինքն` լավ են արել, որ ուժ են կիրառել, բայց շատ են մարդ սպանել: Մինչեւ օրս Արեւմուտքը, եվրոպացիք ոչ մի ռեալ, կոնկրետ քայլ չեն արել, որով օգնած լինեին ընդդիմությանը, այլ անընդհատ օգնում են իշխանություններին: Նույն ԵԽ-ն հազար անգամ ակնհայտ բաները նենգափոխեց, ժամկետները հետաձգեց ու չգիտեմ էլ ինչ: Սրանք են փաստերը: Ուրեմն, պատասխանատու հայտարարում եմ, որ բացառվում է որեւէ փաստի գոյությունը, որը հիմք կտա ասել, որ ընդդիմությունը կառավարվում է դրսից: Նման փաստ, փաստարկ բնության մեջ գոյություն չունի: Գոյություն չունի: Իսկ որ իշխանությունը խամաճիկային է, տասնյակ հարյուրավոր փաստեր կան, որոնք ամեն օր մեր աչքի առաջ են: Հենց միայն վերը նկարագրված փաստերը բավական են: Իշխանությունները հիմա էլ ԵՄ-ից խորհրդականներ են բերում, որ նրանք նստեն մեր իշխանավորների կաբինետներում, եւ հուշեն, թե երբ ինչ որոշում է պետք կայացնել: Ու սրանք դեռ խոսում են Հայաստանի ինքնիշխանությունից: Ինքնիշխանության միայն մեկ աղբյուր կա` ժողովուրդը, որի ձայնը դրանք կեղծել են, որի իրավունքները ոտի տակ են տվել, որի ներկայացուցիչներին գնդակահարել են փողոցներում: Սա է ճշմարտությունը: Եւ ես էլի բարձր ուզում եմ հայտարարել` գլուխը պատին կտա այն արտաքին ուժը, որ հույս կունենա, կմտածի, թե մեզ կարող է կառավարել, ուղղորդել: Ասում եմ պաշտոնապես` ԳԼՈՒԽԸ ՊԱՏԻՆ ԿՏԱ: Լինի դա չգիտեմ հրեամասոնական, ռուսական, եվրոպական, ամերիկյան, ինչ ուզում է լինի: ԳԼՈՒԽԸ ՊԱՏԻՆ ԿՏԱ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.