> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

Հարց Հայկից

Բարև սիրելի Նիկոլ: Իմ անունն ինչպես նշեցի Հայկ է իսկական: Թերևս ազգանունս էլ կգրեի, բայց չեմ ցանկանում, որ դրանով ավելի ուժեղացնեմ ինձ վրա գործադրվող ճնշումները: Մենք իրար ճանաչում ենք թերևս անունս քեզ ոչիչն չի ասսի: Բայց հավատացնում եմ եթե իմանաս ով եմ հաստատ նողկանք կզգաս, կամ էլ թե սխալվում եմ: Շարժման մեջ եմ առաջին իսկ օրվանից նկատի ունեմ սեպտեմբերի 21-ը: Իմ ներածին ոժերի չափ մասնակցել եմ բոլոր ակցիաներին, նույնիսկ մեկի հեղինակն էլ ա1-ի բլոգում երևի թե ես եղա: Բայց նամակս թերևս դրանց մասին չի: Փետրվարի 26-ին աշախատավայրում էի, ինչպես միշտ աշխատանքից հետո պատրաստվում էի գալ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ, բայց ժամը կարծեմ 4-ի թե անց կեսի կողմերը զանգահարեց քեռիս, ասում էր Հայկ չես պատկերացնի թե ինչ է կատարվում: Նրա ոգևորությանը սահման չկար, ամեն ինչ թողեցի ինքս եկա Ազատության հրապարակ: Հավատացի խոսքերով չէիր նկարագրի, դա պետք էր տեսնել: Հիմա այդ օրվանից մոտ մեկ տարի է անցել: Այս ընթացքում շատ դեպքեր են եղել, շատ բան փոխվել է չի փոխվել սակայն մի բան, սպասումը: Մենք բոլորս սպասում ենք մի մասն արդեն հիսթափվել ու համակերպվել է մյուսն էլ փորձում է նրանց համոզել, որ դեռևս ամեն ինչ չէ, որ վերջացել է: Արդեն չեմ հիշում թե երբ էր, բայց հոդցածներիցտ մեկում կար միտք մեկ միլիոն և 24 ժամ: Անընդհատ մտածել եմ դրա մասին: Այդ մեկ միլիոնն ու 24 ժամը փետրվարի 26-ին էր, այդ օրը սրանց պետք էր տալ այդ 24 ժամը: Հիմա արդեն ուրիշ է ամեն ինչ: Եթե սխալ եմ ուղղիր, եթե ճիշտ, նշի այն ուղղությունը կամ չգիտեմ գործողությունը, որը կկարողանա նորից բերել փետրվարի 26: Իմ ծանոթներից շատերն արդեն մտածում են կամ հեռանալու մասին, կամ էլ ասում են ամեն ինչ վերջացավ, չեմ հավատում չեմ էլ ուզում հավատալ, որ դա այդպես է: Ամեն կերպ նրանց համոզում եմ, հարցնում եթե լինի հզոր հանրահավաք չե՞ս գնա: Պատասխան չկա: Ասա խնդրեմ, նրանք կգա՞ն:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, չեմ հասկանում, թե ինչու պիտի նողկանք զգամ իմանալով ձեր ով լինելը եւ չեմ կարծում, թե ճիշտ եք գնահատում իրավիճակը: Սիրելի Հայկ, եթե որեւէ մեկը 2007 թվականի ամռանը ասեր, որ 2008 թվականին փետրվարի 26 է լինելու, ոչ ոք նրան չէր հավատա: Փետրվարի 26-ը հրաշք չէր, այլ համառ, հետեւողական պայքարի, աշխատանքի արդյունք: Այդ պայքարը շարունակվել է, դարձել է ավելի համակարգված, ավելի գիտակցված, ավելի փաստարկված: Այդ պայքարի մեջ երիտասարդության ներգրավվածությունը մեծացել է: Այդ պայքարը շարունակվում է, իսկ սա նշանակում է, որ այս փուլի արդյունքները շատ ավելի լուրջ են լինելու: 2008 թվականի փետրվարի 26-ին մանրամասն անդրադարձել եմ Անիի հարցին տված պատասխանում: Ուզում եմ ավելացնել` 2008 թվականի փետրվարի 26 իրոք այլեւս չի լինելու, այլ լինելու է նոր «փետրվարի 26», ու այս «փետրվարի 26-ը» շատ ավելի հզոր ու արդյունավետ է լինելու: 2008 թվականի «փետրվարի 26-ը» 24-ժամյա ժամանակացույցի օրը չէր, բայց սպասվող փետրվարի 26-ը լինելու է այդ 24 ժամյա ժամանակացույցի օրը: Եւ այս անգամ հրապարակում լինելու են ոչ միայն այն մարդիկ, ովքեր եղել են 2008-ի փետրվարի 26-ին, այլեւ նրանք, ովքեր այդ օրը չեն եղել: Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը` հաղթելու ենք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.