> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ГРИГОР-ԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ГРИГОР-ԻՆ

Հարց Григор-ից

Я покинул Родину 1999 году. Никогда не занимался политикой, но сейчас мне больно смотреть на то, что творится там. А там творится вот что-одна группа БОЗИ ТХЕРК борится с другой группой БОЗИ ТХЕРК за власть и ту кормушку, которая дает этот власть, И всем наплевать на Родину, на судьбу армян и на все остальное. Если это не так, тогда объясните мне, господин Пашинян, где Вы были 1996 году, почему народ не услышал ваш голос, почему вы не стояли около Вазгена Манукяна, который был избранным президентом. Ведь то то что сделали серж и роберт, было сделано еще 96 году. Просто они очень хорошие ученики левона, и не надо сейчас удивлятся . Закон бумеранга еще никто не отменял, просто, он возвращается не ктем, кому надо, а к бедному и многострадальному народу. Поэтому, господин Пашинян, прежде чем взбудоражить народ и выступать в роли рупора левона, вано и грзо, подумайте имеете ли Вы на это моральное право. Я понимаю, что за это вам хорошо платят, это ваш бизнес, но оставте в покое народ, которому и без вас тошно.

Նիկոլի պատասխանը - Հարգելի Գրիգոր. ես չնկատելու կտամ ձեր հարցի այն արտահայտությունները, որ ենթադրում են տղայաբարո պատասխան: Այսպես կվարվեմ ոչ միայն այն պատճառով, որ դուք իմ էջ-կայքի այցելուն եք, այսինքն իմ հյուրը, այլեւ այն պատճառով, որ գիտեմ, որ կան էլի մարդիկ, որ կարող էին լինել ձեր հարցի հեղինակը: Ուրեմն պատասխանում եմ ըստ էության:

1996 թվականի սեպտեմբերի 26-ին եղել եմ Բաղրամյան պողոտայում, ցուցարարների շարքերում: Ճիշտ է, այն ժամանակ լրագրող էի, բայց ցուցարարների շարքում էի ոչ միայն մասնագիտության բերումով: Երբ ԱԺ ցանկապատը ջարդեցին, ես էլ մյուսների հետ ներս անցա ԱԺ տարածք: Ի դեպ, այնտեղ կանգնած էին բացարձակապես անզեն (անգամ վահան ու մահակ չունեին) կարմիրբերետավորներ: Եւ նրանք ցուցարարներին խնդրում էին, խնդրում էին դուրս գալ ԱԺ տարածքից: Ցուցարարները, բնականաբար, սրանց շշպռում էին ու անցնում առաջ: Երբ հասանք ԱԺ աստիճաններին, փողոցի կողմից ձայներ լսվեցին, եւ ես շրջվեցի-տեսա, որ ջրցան մեքենա է Բաղրամյան պողոտայում աշխատում: Հետո ԱԺ շենքի ետեւից նկատելի դարձան դեպի օդ ուղղված լուսարձակող փամփուշտների հետագծեր: Մենք սկսեցինք նահանջել: Ճիշտ է, արցունքաբեր գազը արդեն զգացնել էր տալիս իրեն. ջրցան մեքենան վերեւ-ներքեւ էր անում Բաղրամյան պողոտայով: Էդպես մի կերպ նահանջեցի, հասա խմբագրություն: Հարգելի Գրիգոր, որքան հասկանում եմ, դուք 96-ի իրադարձությունների զարգացման թատերաբեմում չեք էլ եղել: Իսկ ժողովուրդը իմ ձայնը լսեց, եւ ես հպարտ եմ, որ միակ, կրկնում եմ, միակ լրագրողն եմ, որ հաջորդ օրվա մամուլում ամենայն մանրամասնությամբ, պատշաճ կերպով նկարագրել եմ սեպտեմբերի 26-ի դեպքերը: Եւ սա նաեւ այն բանի շնորհիվ, որ իշխանությունները այդ օրը չարգելեցին մամուլի լույս ընծայումը, նախագահ Տեր-Պետրոսյանը արտակարգ դրություն չհայտարարեց, չնայած` առեւանգվել էին ԱԺ նախագահն ու փոխնախագահը:

Սեպտեմբերի 26-ից առաջ ամենայն մանրամասնությամբ նկարագրել եմ ընտրությունների ընթացքը, խախտումների դեպքերը: Սեպտեմբերի 26-ից հետո ամենայն մանրամասնությամբ լուսաբանել եմ հետագա դեպքերը, ընդ որում` անխնա, սարսափելի քննադատության ենթարկելով Տեր-Պետրոսյանին ու նրա իշխանությանը: Իմ կարծիքն եմ բարձրաձայնել սեպտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած դեպքերի, ընդդիմադիր պատգամավորներին ծեծի ենթարկելու փաստերի կապակցությամբ: Ինչ-որ ասում եմ, կոնկրետ է, ապացուցելի, եւ պետք է ընդամենը նայել այդ օրերի «Լրագիր օր» կամ «Մոլորակ» թերթի համարները (հիմա ուղղակի լավ չեմ հիշում, թե այդ օրերին ինչ անունով էր լույս տեսնում մեր թերթը): Այն ժամանակ էլ իմ անունը եւ ազգանունը նույնն էր: Այնպես որ, ստուգելը բարդ չէ: Ցավոք իմ այդ շրջանի հոդվածները դեռեւս չկան այս էջ-կայքում, բայց առաջիկայում հույս ունենք հայթայթել դրանք եւ տեղադրել: Ասեմ միայն, որ ընդհատակում գտնված շատ ԱԺՄ-ականներ ընդհատակից կամ բանտից դուրս գալուց հետո շամպայնը թեւի տակ դրած եկել են մեր խմբագրություն եւ շնորհակալություն հայտնել ամեն ինչի համար: Իհարկե, ոչ միայն ինձնից, այլեւ այդ թերթի ողջ կոլեկտիվից, գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանից:

Սա` 1996 թվականի մասին: Իսկ ավելի լայն իմաստով, Տեր-Պետրոսյանի իշխանության ողջ շրջանում լինելով «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերի լրագրող, անխնա, կրկնում եմ` անխնա քննադատության եմ ենթարկել այդ իշխանությանը: Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի թերությունների մասին բարձրաձայնել եմ այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը նախագահ է եղել, Վանո Սիրադեղյանին քննադատել եմ այն ժամանակ, երբ նախարար է եղել, նույնն էլ վերաբերում է այսօր արդեն իմ լավ բարեկամ Խաչատուր Սուքիասյանին, Գրզոյին, ինչպես դուք եք ասում: Հրանտ Բագրատյանին օր ու արեւ չեմ տվել, Երեւանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ եղել եմ ամենշաբաթյա հեռակա եւ անձնական բանավեճերի մեջ: Սրանում է այսօր նրանց հետ իմ ունեցած հարաբերությունների գաղտնիքը` ես նրանց վերաբերվող իմ ասելիքը ասել եմ այն ժամանակ, երբ ուրիշները, այսօր ձեզ հայտնի հարյուրավոր դեմքեր` ընդամենը նրանց կոշիկները լիզելու հարմար առիթ ունենալու երազանքով են ապրել, իսկ իշխանափոխությունից հետո ետին թվով դարձել ուժեղ «ընդդիմադիր»: Ըստ էության ես իշխանություններին քննադատելը սովորել եմ հենց Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, եւ այս զբաղմունքի բերումով տեղյակ եմ եղել այդ տարիների իշխանության բոլոր կողմերին, սկսած ներքին ինտրիգներից, վերջացրած սկզբունքային տարաձայնություններով: Եւ հիմա վստահ կարող եմ ասել. Տեր-Պետրոսյանի իշխանության համեմատությունը քոչարյանական իշխանության հետ ուղղակի պրիմիտիվ մոտեցում է, դրանք անհամեմատելի բաներ են, որովհետեւ առաջին դեպքում մենք գործ ունենք քաղաքական իշխանության հետ, երկրորդ դեպքում` մաֆիոզ կառույցի: 98-ին Տեր-Պետրոսյանի հետ հեռացավ իշխանության սերուցքը, մարդկանց լավագույն մի հատված, 1999-ի արդյունքում հեռացավ մյուս լավագույն հատվածը, եւ իշխանությունը մնաց թերմացքի, այսինքն` այդ իշխանության տականքի ձեռքում: Հիմա` պատասխանատո՞ւ է արդյոք Տեր-Պետրոսյանը 1998-ից հետո ստեղծված իրավիճակի համար: Ի՞նչ խոսք, պատասխանատու է, եթե պատասխանատու չլիներ աշխարհում ոչ մի ուժ չէր կարող նրան կտրել իր գեղեցիկ թոռնիկների խաղաղ միջավայրից եւ այս ծանր բեռի տակ մտցնել: Չնայած` 1998-ին մեծ հաշվով նա կրել էր իր բաժին քաղաքական պատասխանատվությունը` հրաժարական տալով: Այո, ես այսօր Տեր-Պետրոսյանի կողքին եմ, որովհետեւ գիտեի, որ նա կարող է վերականգնել ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, գիտեի, որ նա չգերազանցված քաղաքական գործիչ է, առավելեւս` իշխանության տարիներին արձանագրած հաջողությունների եւ բացթողումների փորձով հարստացած: Ոչինչ մարդուն այնքան չի հզորացնում, որքան սեփական սխալների գիտակցումը եւ վերլուծությունը: Իսկ որ Տեր-Պետրոսյանը վերջին տասը տարվա քաղաքական դադարի ընթացքում էլ ավելի է հզորացել որպես պետական այր ու քաղաքական գործիչ, դրանում ոչ մի խոսք:
Ինչ վերաբերում է ինձ վճարելուն, դուք ճիշտ եք, ինձ վճարում են եւ շատ բարձր են վճարում: Կարդացեք օրինակ Ծովինարի եւ մի խումբ պատանիների ինձ ուղղված նամակը. դա է իմ վճարը, այսպիսի վճարը վեր է ամեն ինչից, որեւէ օլիգարխ չի կարող երբեւէ ունենալ այսպիսի հարստություն:

Հիմա անցնենք առաջ. դուք հարցնում էիք` ու՞ր էի ես 1996-ին, ես մանրամասն պատասխանեցի, եւ իմ ասած յուրաքանչյուր բառ ունի գրավոր ապացույց: Հիմա ես հարց ունեմ. իսկ ու՞ր են հիմա Վազգեն Մանուկյանը, Շավարշ Քոչարյանը, Սեյրան Ավագյանը, Դավիթ Վարդանյանը, Արշակ Սադոյանը, Պարույր Հայրիկյանը եւ 1996-ի մյուս «աստղերը». ստացել են իրենց թուլաբաժինը եւ սսկվել: Ես հիմա նույն տեղում եմ, ինչ եղել եմ 1996 թվականին. քաղաքացիական պայքարի դիրքերում, հանուն ժողովրդի իշխանության պայքարի դիրքերում, իսկ նրանք վաղուց են փախել այդ դիրքերից, ապացուցելով 1996 թվականի իրենց պայքարի իրական իմաստը, ապացուցելով, որ 96-ին ընդամենը կերակրատաշտի մոտ հայտնվելու խնդիր ունեին: Հիշեք թեկուզ Դավիթ Վարդանյանի անփառունակ պաշտոնավարումը որպես Պետական գույքի կառավարման նախարար: Հիշեք Սեյրան Ավագյանի ստորացուցիչ նշանակումը` Ռոբերտ Քոչարյանի խորհրդականի պաշտոնում: Շավարշ Քոչարյանի ողորմելի պահվածքը, Արշակ Սադոյանի ծաղրածուական գործունեությունը: Վազգեն Մանուկյանի մասին դե ի՞նչ ասեմ. բոլոր խաղաթղթերը բացված են: Ես այստեղ եմ, նույն տեղում, ինչ եղել եմ 1996-ին, այստեղ է նաեւ Ռուբեն Թորոսյանը, որի ղեկավարած կազմակերպությունը կոչվում է «Մարդու իրավունքներ-96», այստեղ է նաեւ Սուրեն Սուրենյանցը, որի հետ 96-ին եղել ենք Բաղրամյան պողոտայում, այստեղ է նաեւ 96-ի ժողովրդի մեծագույն մասը: Ինչ վերաբերում է ժողովրդին, ես այդ ժողովրդի հետ տասն օր պարել եմ Ազատության հրապարակում, այդ ժողովրդի կողքին պայքարել եմ ՀՀ քաղաքացու իրավունքների համար ու պայքարելու եմ մինչեւ վերջ: Եւ ամեն ինչ անելու եմ, որ դուք վերադառնաք Հայաստան, վերադառնաք եւ լինեք հայրենիքի ազատ եւ աժանապատիվ քաղաքացի: Լավագույն մաղթանքներս:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ


  1. Artyom
    Հունվար 28th, 2009 at 22:02 | #1

    Nikol jan parzapes <> arecir ays grigor kochvac ……. , ……. vor@ anhamematelin hamematum e irar.

  2. Հունվար 28th, 2009 at 22:31 | #2

    1996 թվականի սեպտեմբերի 26-ին ես էլ, որպես ցուցարար եղել Բաղրամյան պողոտայում: Ես էլ կոտրված պարիսպներից անցել եմ տարածք, ետ քաշվելուց` դաղվել ջրի ուժեղ շթերից… Բայց հետագայում ես 1996 թվականի սեպտեմբերի 26-ին տեղի ունեցածը համարել եմ պրովակացի ու մինչ այժմ էլ այդ կարծիքին եմ: Այո, պրովակացիա, կազմակերպված անձամբ Վազգեն Մանուկյանի կողմից: Կարծիքիս հետ չհամաձայնվողներին կուզեմ հիշեն, թե այդ օրը Բաղրամյան պողոտայում, ԱԺ անցագրային կետի մոտ Վազգեն Մանուկյնը ի՞նչ պատգամ թողեց ԱԺ տարածք մտնելուց առաջ. «Ես հիմա մտնում եմ ԿԸՀ բանակցությունների, եթե 15 րոպեյից չվերադառնամ, ուրեմն ժողովուրդ եկեք իմ ետեւից»:

    Դե հիմա եկեք մի կողմ դնենք, թե մեզանից ով ում կողմնակիցն է, մի կողմ դնենք այդ արնչությամբ հնչած ցանկացած երկրորդ մարդու կարծիք, ու փորձենք ինքներս մեզ հարց տալ ու ինքներս էլ տրամաբանել`
    Նախ, այդ օրը Վ.Մանուկյանը ու նրա հետ ԱԺ մտած բանակցությունների մտած խումբը, ԱԺ վարչական շենքի ուղևորվեցին Բաղրամյան պողոտային անցակրային կետի մուտքից: Սա կարևոր է այնքանով, որ մինչև վարչական վարչական շենքին հասնելն ու նույն կետին վերադառնալու համար բանագնացներից մինիմում 5 րոպե էր պահանջվելու (նշում եմ միայն վարչական շենքին հասնելը, քանի որ տեղյակ չեմ, թե այն ժամանակ ԿԸՀ-ն ԱԺ շենքում որ հարկում և մասնաբաժնում էր տեղավորված): Ուրեմն - 5 րոպե, մնաց 10: Դե հիմա ինքներս մեզ հարց տանք` հնարավոր է՞ր 10 րոպեյի ընթացքում հավաքել ԿԸՀ-ի անդամներին, արտահերթ նիստ կազմակերպել, քննարկել նախագահի թեքնածուի` ընտրությունները անվավեր ճանանճելու, կամ վերահաշվարկ սկսելու, թե` ինչի՞ պահանջը: Նորից հիշեցնեմ, որ խոսքը վերաբերվում է 10 րոպե ընթացքին:

    Իմ պատասխանն է` ո՜չ, հնարավոր չէ: (Եթե կա կարծիք, որ հնարավոր էր, սիրով կլսեմ): Հետևաբար հարց է առաջանում, ինչպե՞ս էր Վազգեն Մանուկյանը, ով փաստացի պատասխանատվություն էր ստանձնել մի-քանի 10-յակ (նվազագույն ասենք) հազարավոր մարդկանց առաջնորդել, ու անտեսել, կամ թեքուզ հաշվի չեր առել այդ կարևոր հանգամանքը: Բայց այստեղ կա նաև այն կարևոր հանգամանքը, որ մասնագիտությամբ մատեմատիկոս քաղաքական գործիչը (ներեղություն արտահայտությանս համար), որ լավ գիտեր, թե` ԱԺ տարածքին, թե` վարչական շենքի ոլոր-մոլոր աստիճաններին, մասնաբաժիններին ու միջանցքներին: Ինչպես նաև` շատ լավ պատկերացնում էր թե ինչ ասել է նման բարդ հարցի շուրջը տեղի ունեցող բանակցություն սկսելը, նա չեր կարող հաշվարկ արած չլինել:
    Հիմա վերադառնանք 15 րոպե հետո եթե ինքը չվերադառնար, ապա ցուցարարները(ս) պիտի գնաին(ք) իր ետևից: Հարց է առաջանում չէ՞: 15 րոպե չէ, թող 1, 2, կամ` 101 ժամ լինի: Ինչպե՞ս էին ցուցարարները իր եթևից գնալու: Այսինքն` ինչպե՞ս էին ԱԺ տարածք մտնելու…
    Հարցը իհարկե հռետորական է ստացվում, քանզի բազմահազարանոց ժողովուրդը ԱԺ տարացք մտնելու օրինական անցաթուղթ չուներ, չէր էլ կարող ունենալ: Կամ հարցը ուղակի դնենք` եթե պարիսպները չեին կոտրելու, այդ դեպքում ինչպես էին մուտք գործելու ու Վ.Մանուկյանի ետևից գնալու: Մարդիք հո՞ ռեզինից չէին, կամ էլ` թռչուն, որ կարողանաին ճաղավանդակների 8-10 սմ. լայնքով անցքերից անցնել կամ օդով թռչեին…

    Այնպես որ, 96թ.-ը հիշեցնողները, նախ թող այս հարցին պատասխանեն ու անտեղի, կամ` ոչ համառժեք համեմատություններ չանեն:

    Հ.Գ. Ի դեպ հաճախ համեմաթության փորձեր են փորձում անել նաեւ 94-95թթ. Սակայն դրանք նույնպես համեմատու չեն: Բայց այս մասին մեկ այլ առիթով (ոնց էլ լինի դաշնակներ այս կողմերում կերեվան, հարց բան կտան)

  3. Armen M.
    Հունվար 29th, 2009 at 00:06 | #3

    ,,покинул родину,,мог даже написать ,,продал,,…про какие-то кормушки толкуеш,хотя че удивляюсь,у вас же идеал манукян….Хочеш знать в каких смертельных ранах РОДИНА–приезжай,а коль выбрал покинуть–молчи себе в тряпочку..

  4. Tatevik Nikolakan:-)
    Հունվար 29th, 2009 at 00:08 | #4

    ASEM VOR CHEM ZARMANUM VOR KAN AYSPISI SEPAKAN GOYUTYAN IMAST@ DER CHMBRNA& MARDKANC, NMANORINAK ZAZRELI NAMAKNER!
    INCHPES KAROGH E IR ERKR@ TOGHA& PAXA& MI TXMAR XOSEL HAY JOGHOVRDIC EV AVELIN BAROYAKAN ARJEQNERIC!!
    NIKOL JAN DU SHAT &ISHT ASECIR TE VORN E QO ASHXATAVARDZ@! JOGHOVRDI SERN U HARGANQ@! TOGH NAXANDZEN! GUCE MI OR NRANQ EL NMANVEN QEZ:-)

  5. Aram
    Հունվար 29th, 2009 at 00:54 | #5

    Григор, то что вы не занимаетесь политикой это нормально. Я тоже как и вы не занимаюсь политикой, но как гражданин своего государства я считаю, что обязан бороться за свои права.
    Вы говорите, что не надо взбудораживать народ и оставтье его в покое. Но поймите,что народ (тем более армянский народ) это не стадо баранов. И вообще, что вы называете покоем. Вы называте покоем для народа - рабство и унижения. Вы называете покоем для народа - разгул криминальной олигархии и его безнаказанность. Вы называете покоем для народа - беззащитность этого же народа. Вы говорите, то чего желает добиться преступный режим.
    Григор, к Левону Тер-Петросяну у тебя свое собственное мнение и это твое право. Но скажу тебе точно, что именно ему удалось в республике создать мощное гражданское движение и мощное гражданское общество. Именно два эти фактора остановили дальнейшее сползание государства в эпоху средневекевого феодализма, что и привело бы к самоуничтожению Армении.
    За 10 лет, время, которое вы отсутствовали многое чего произошло, за прошедший год многое чего изменилось. Изменились МЫ, изменился НАРОД. И эти перемены пошли в лучшую сторону. Мы имеем право стоять наравне с цивилизованными странами и народами. И это мы сделаем. МЫ ПОБЕДИМ!

    P.S. Ваш совет “оставить народ в покое” можете отправить жителям Средней Азии и Азербайджана. Оно может там прижиться т.к. в вашем совете было, что то из среднеазиатского мышления.

  6. Narek
    Հունվար 29th, 2009 at 02:22 | #6

    Hiastapvac em Nikoli patasxanic:(. Ete <> mi hat chntrlo lragrox bozi txa anvaner @ndimadir lidernerin` Nikol@ hastat et lragroxi gerdastani qamak@ pjxovi dexdz ksarqer, baic incha te kaiqi hiura chi kareli patasxanel? De lav Nikol jan, qo hiurna, baic ho mer hiur@ chi.Yremn, ka BOZI TXA hayi erku tesak. Mekin qaj canot enq hoktemberi 27-ic sksac, marti 1-ov sharunakvac…: Isk miusn el sranq en` grigorikneri nman dasaliqner@. Ara, ai hargarjan BOZI TXU erkrord tesak, mnair paiqareir, xi es paxel? Mi aman lapi hetevic es gnacel? Uremn imaci <>, HAYASTANI problem@ ailevs qon@ chi, du el es erkrin` MER erkrin, petq ches. Heriq en dasaliqner@.
    Nikol, mi arajark unem, kam nman artahaitutiunner parunakox harcer@ mi dir ais kaiqum, kam el nman artahaitutiunnerin hamarjeq patasxanner@ chjnjes:Te che stacvuma bozi txerqi hetevic enq gnacel?

  7. Edgar
    Հունվար 29th, 2009 at 04:16 | #7

    Hamadzain em Nareki het, erkrord karciq chi kara lini, im karciqov ov vor es kargi malakani ruserenov xosacoxi het hamadzain a apa nuin bozi txen inqn a. Joxovrdin esenc yonjannern en misht hiastapacnel cankanum, baic karcum em arden shatery haskanum en ais provokacion kaziolneri verjnakan npataky vorn a. Hambal! karas du joxovrdi masin aveli lav mtaci ches kara qaqot berand mi baci 10.000 km-ic…

    Nikol jan shat joxovrdavar es, ete mardy etenc a harc talis dra haskacoxutyan astichany arden parz a xndrum em dranc arhamarhi, kam patasxani en masin vory qaxaqakirt e, te che qfur imanaly der qrfelu iravunqy vastakel chi nshanakum:(

  8. Ես՝ Տաթոյական…
    Հունվար 29th, 2009 at 05:21 | #8

    Տաթո՛ ջան, ո՞նց ես, ի՞նչ կա չկա……

  9. Ես՝ Տաթոյական…
    Հունվար 29th, 2009 at 05:23 | #9

    ՆԻկոլ Փաշինյանը շատ էլ կոռեկտ պատասխանել ա…ԵՍ՝ Տաթոյական…

  1. No trackbacks yet.