ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԱԻՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ
Հարց Նաիրի Մաթևոսյանից
Բարև սիրելի Նիկոլ, ինչպե՞ս ես: Շատ ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն ունեցա շփվելու քեզ հետ ինտերնետային կայքի միջոցով և վստահ եմ, որ շատ մոտ ապագայում ես+դու+նա+մենք+հայ ազգը միասին կկանգնենք նույն այն հրապարակում, որտեղ ծնունդ է առել ազատության շունչն ու ոգին: Սիրելի Նիկոլ, նամակս իր մեջ հարց չի պարունակում, քանի որ քեզ ուղղված հարցերի պատասխանները ես ստացել և հասկացել եմ դեռ այն ժամանակ, երբ ձևավորվեց դաշինքը: Ես իհարկե ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները ուղիղ շփվում են քեզ հետ, ուղղում քեզ հարցեր, բայց այնուամենայնիվ կցանկանայի, որ մեր հասարակությունը քեզ ինչ-որ հարց ուղղելուց առաջ նախ այդ հարցը ուղղի ինքն իրեն և փորձի գտնել պատասխան, և այդ դեպքում ես վստահ եմ, երբ որ յուրաքանչյուրս փնտրենք այդ հարցերի պատասխանները մեր մեջ ու կանգնենք իրար կողքի նույն հրապարակում` հաղթանակը մերը կլինի:
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ !
Նիկոլի պատասխանը - Սիրելի Նաիրի. ավելացնելու ոչինչ չունեմ, ուղղակի ծափահարում եմ ձեզ:













