> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ TZOVINAR-ԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ TZOVINAR-ԻՆ

Հարց Tzovinar-ից

«Ապագան ընտրում ենք մենք»Sireli Prn. Pashinyan. Teev menq &nvel enq arden ankax hayastanum ev chenq masnakcel 88 tvi sharjman@, bayc dzer shnorhiv menq haxordakic enq dardzel ayd tarineri vogun ev karogh enq hpartanal, vor hay enq. indz baxt e vijakvel erteric meki jamanak qaylel dzez bavakanin mot!! Aydpisi zgacum es erbeq chei unece. Kartzes Masis sari koxqov qaylelis lineinq. Dzez liovin vstahum enq, aynpes inchpes Masis sarin, vor mez pashtpanum e turqeric. Misht exeq mer koxqin.

Mi xumb pataniner

Նիկոլի պատասխանը - Թանկագին Ծովինար եւ պատանիներ: Թեեւ ես ծնվել եմ Սովետական Հայաստանում եւ 1988 թվականին 13 տարեկան եմ եղել, 88-ի ոչ մի երեւանյան հանրահավաքի չեմ մասնակցել: Մենք հանրահավաքներ, ոչ շատ հաճախ, արել ենք Իջեւանում: Ու հիմա ձեր գրածին պատասխանելու եմ ճիշտ ձեր բառերով: Ահա, թե ինչպիսին է իմ պատասխանը. թանկագին պատանիներ, ձեր շնորհիվ ես` Նիկոլ Փաշինյանս, 2008 թվականին հաղորդակից եմ դարձել 88-ի ոգուն, որովհետեւ եթե դուք 2008-ին Ազատության հրապարակ չգայիք, այդ ոգին չէր վերածնվի եւ ավելի կարեւոր արժեք չէր դառնա: Թանկագին Ծովինար եւ պատանիներ, ինձ էլ բախտ է վիճակվել երթերից մեկի ժամանակ քայլել ձեզ բավականին մոտ!!!! Հավատացեք, այդպիսի զգացում ես նույնպես երբեք չէի ունեցել: Կարծես օվկիանոսի ալիք լինեի` Մասիսի լանջերին զարկվող: Ես էլ ձեզ եմ լիովին վստահում, եւ հավատում եմ ձեզ: Միշտ եղեք մեր կողքին եւ մենք իրար հետ կհասնենք Ազատ եւ Երջանիկ Հայաստան: Մենք միշտ հպարտ կլինենք հայ լինելու համար: Համբուրում եմ բոլորիդ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.